Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը ոչ միայն շփվում են, այլև նոր պլաններ են մշակում

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը, պարզվում է, ոչ միայն ազատորեն շփվում են, այլև՝ համատեղ գործողություններ են մշակում և իրականացնում: Խոսակցություններ կան, որ նույնիսկ պատրաստվում են միանալ, չնայած, որ կուսակցության ու Բաբայանի հետևորդներն իրար չեն ընդունում: Նրանց միջև խոր անդունդ կա, որը ոչ մի կերպ չի կարող վերանալ, բայց, ինչես երևում է նախագահի աթոռին հասնելու համար նույնիսկ դա կարևոր չէ:

Այդ ամենը, փաստորեն, անտեսում են Արցախի նախագահի ֆավորիտ համարվող թեկնածուները և Արցախից դուրս, նույնիսկ հրապարակային, հանգիստ շփվում են ու իրենց ապագան քննարկում:

Ներկայացված լուսանկարում երևում է, որ Հարությունյանն ու Բաբայանը Երևանյան սրճարաններից մեկում են հանդիպել ու սուրճի սեղանի շուրջ որոշ հարցեր են քննարկել: Այն, որ նրանք սերտ շփումների մեջ են, ասուլիսի ժամանակ չհերքեց նաև «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդը, բայց որ պատրաստվում են համախմբվել ու միասնական ճակատով հանդես գալ, կարծում եմ շատերին կարող է զարմացնել:

Գուցե հենց դա էր պատճառը, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ, հրապարակը միմյանց մեջ կիսել ու հստակ դերաբաժանում էին արել: Եվ պարզ հասկացնում էին, թե ո՞ւմ են տեսնում նախագահի և ո՞ւմ վարչապետի աթոռին: Բայց, ինչպես ասում են, բոլոր ջանքերը կարելի է ձախողված համարել, քանի որ Փաշինյանը հստակություն մտցրեց Արցախի ապագայի և նրանց տեսլականի միջև:

Այնուամենայնիվ, այս պահին արձանագրենք, որ Ա. Հարությունյան - Ս. Բաբայան զույգի նպատակը մեկն է՝ շարունակել Արցախը պահել իրենց ձեռքում և թույլ չտալ, որ երկրում ժողովրդավարական ուժերի համար ճանապարհ բացվի: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է և մոտ ժամանակներս ավելի տեսանելի կդառնա, թե ով ինչի համար է պայքարում:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan