Փաշինյանը մերժեց Արցախի նախագահի երկու ֆավորիտ թեկնածուներին

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին սպասում էին բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Եվ, բնական է, որ Արցախում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այն ավելի սուր քաղաքական բովանդակություն պետք է ունենար և հստակ մեսիջներ պարունակեր:

Արցախյան քաղաքական ֆավորիտ համարվող ուժերը ևս որոշել էին իրենց հնարավորությունները ցուցադրել: Նույնիսկ հայտարարել էին, թե հրապարակում  ինչքան հետևորդով ինչքան տարածք են զբաղեցնելու: Բայց ինչպես երևաց, նախապես հայտարարված թվերը որևէ կապ չունեցան իրական պատկերի հետ: Եվ ո՛չ Արայիկ Հարությունյանի խոստացած տաս հազար մասնակիցը երևաց հրապարակում, ո՛չ էլ Սամվել Բաբայանի կողմնակիցներն էին շատ: Պատահական անցորդներն ու նախագահի ֆավորիտ թեկնածուներ համարվող Հարությունյանի և Բաբայանի թիմերը միասին մոտավորապես երեք հազար մարդ էին կազմում: Այսինքն՝ պարզից էլ պարզ դարձավ, որ թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունն իր լիդերով և թե՛ Ս. Բաբայանի կողմնակիցները ինչ-որ տեղ գերագնահատել են սեփական հնարավորությունները:

Ու թեև հրապարակում սեփական ներկայությունն ու կշիռը ցույց տալու համար Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի թիմերը փորձում էին սեփական հնարավորությունները ցուցադրել, բայց Նիկոլ Փաշինյանը թվարկելով իր քաղաքական թիմի համար մերժելի նկատառումները հստակ նշեց, որ հրապարակը գրաված ուժերից ոչ մեկն էլ իրենց սրտով չեն, և երկու ուժերը հստակ տեղավորվում են մերժելիների շարքում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանությունները դեմ են բռնության և ուժի կիրառմանը, ինչն ավելի շատ Ս. Բաբայանի կերպարին է հիշեցնում, իսկ կոռուպցիային, մենաշնորհներին վերաբերող մերժելի նկատառումը կարծես ուղղված էր հենց Արայիկ Հարությունյանին:

Ստացվեց, որ Փաշինյանն իր ելույթում հստակ ընդգծեց, որ հրապարակը զավթած երկու ուժերն էլ մերժելի են Հայաստանի նոր իշխանությունների համար, քանի որ նոր իրողությունների պայմաններում ո՛չ ուժը, ո՛չ բռնությունը, ո՛չ կոռուպցիան, ո՛չ էլ մենաշնորհային մտածելակերպը չպետք է տեղ ունենան նոր Արցախում և դրանք պարզապես պետք է արմատախիլ արվեն, որից հետո պետք է ճանապարհ բացվի արատավոր երևույները մերժող քաղաքական այլ ուժերի համար:

Եվ եթե ուժի, բռնության, կոռուպցիոն և մենաշնորհային մտածելակերպ ունեցող ուժերը մերժելի են, ստացվում է, որ ճանապարհ է բացվում արդարության, միասության, համախմբման գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական ուժերի համար: Ինչպիսին, օրինակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունն է, որը բազմիցս հայտարարել է, որ պայքարում է ոչ թե նախագահի աթոռին տիրելու, այլ Արցախում ժողովրդավարություն հաստատելու, օրենքի գերակայության վրա հիմնված պետություն կառուցելու և երկրում արդարություն հաստատելու համար:

«Արդարություն» կուսակցության անդամները մշտապես նշել են նաև, որ իրենց համար իշխանության գալու նախապայմանը միայն արդար ժողովրդավարական ճանապարհով ընտրվելն է, և դեմ են ցանկացած բռնության կամ կոռուպցիոն ճանապարհներով երկիրը ղեկավարելուն: Կուսակցության համար մշտապես առաջնային է եղել նաև ազգային մտածելակերպը, մերժելի՝ ցանկացած դրսից ներմուծված, օտարածին ու ապազգային մոտեցում, ինչը կարծես կրկին տեղավորվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատառումների ցանկում:

 

Արմինե Գրիգորյան

Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան Բանակցությունները դեռ չեն ավարտվել․ Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին «Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել
Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց
website by Sargssyan