Ռոստովում բնակվող 18-ամյա հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում բնակվող 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը այրվող տնից փրկել է Կամենսկ-Շախտինսկի քաղաքի բնակչուհուն:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Ռոստովի գծով գլխավոր մարզային վարչության մամլո ծառայությանը, օգոստոսի 1-ին հրդեհ է բռնկվել Կամենսկ-Շախտինսկի տներից մեկում, այրվել է տան տանիքը: Հովսեփ Գևորգյանը, գտնվելով մոտակայքում և նկատելով կրակը, առանց մտածելու նետվել է դեպի այրվող տուն:

Հայտնվելով տան ներսում՝ երիտասարդը հաշմանդամ կնոջ է գտել և առանց խուճապի մատնվելու նրան դուրս է բերել փողոց: Օգնության հասած ընկերը նրանց հետևից դուրս է բերել կնոջ անվասայլակը:

«Այդ պահին ես իսկապես չէի մտածում վտանգի մասին, սակայն եթե նման բան ևս մեկ անգամ պատահի, կրկին կնետվեմ օգնության առանց մտածելու: Կարծում եմ՝ իմ փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպես կվարվեր», - ասել է Հովսեփը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:

Նշվում է, որ փողոցում գտնվող ականատեսները հրշեջ ծառայություն են զանգել, և դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին դրսևորած անձնուրացության համար:

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan