Արցախի բնությունը ևս փոքր ՀԷԿ-երի կողմից ասպատակության է ենթարկվում (լուսանկարներ)

Պարզվում է, ինչպես Հայաստանում են անխնա վարվում բնության հետ, այնպես էլ Արցախում: Այնտեղ ևս, արդեն մի քանի տարի է հանրապետության բոլոր ջրառատ և կենսական նշանակություն ունեցող գետերի վրա մեծ թափով փոքր հզորությամբ Հիդրոէլեկտրակայաններ են կառուցում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դրանք հիմականում կառուցապատվում են բնապահպանության նորմերի կոպիտ խախտումներով և արդեն իսկ հանգեցրել են մի շարք տարածքների գետերի հուների չորացմանը: Եվ այն տպավորությունն է, թե այդ վայրերով երբեք էլ ջուր չի հոսել:

Հետաքրքիր է, որ զարմանալի զուգադիպությամբ Հայաստանում և Արցախում գետերի հանդեպ վայրի վերաբերմուքը նույնն է: Նույնն է նաև կառուցապատողների անտարբեր վերաբերմունքը, որոնք իմանալով, թե ինչ ավերածությունների են մասնակցում, այնուամենայիվ, առանց վարանելու, շարունակում են բնությանը վնաս հասցնելով շինարարություն անել: Եվ տպավորություն է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը չգիտես ում կողմից հայտնվել է բնության ասպատակության ալիքի տակ ու անխնա ոչնչացվում է:

Ներկայացված նկարներում պարզ երևում է, թե երբեմնի ջրառատ գետերից ինչ է մնացել և ինչպես է խողովակների մեջ կորել կենսատու գետի ջուրը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում գետերի այն հատվածներում, որտեղ փոքր ՀԷԿ-եր են կառուցվել, ջրի հիմնական մասը հոսում է խողովակների միջով, հսկայական տարածքներ զրկելով խոնավությունից: Արցախի ջրային ռեսուրսների հանդեպ ևս նման անմարդկային մոտեցումը ևս արդեն իսկ հանգեցրել է երբեմնի փարթամ կանաչի մեջ պարուրված հովիտների չորացման:

Այս ամենին եթե հավելենք համաշխարհային գլոբալ տաքացման տենդենցները, ապա պարզ կդառնա, որ գետերի չորացմանը կհաջորդի այդ տարածքում առկա բույսերի, ծառատեսակների, կենդանիների աստիճանական վերացումը: Ավելորդ ենք համարում խոսել գետի ձկնատեսակների մասին, քանի որ արցախցիների ահազանգերից պարզ է դառնում, որ դրանց հիմնական պաշարներն արդեն իսկ անհետացել են:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս անրադարձել է բնապահպանական աղետալի վիճակին: Կուսակցությունը նաև իր առաջ խնդիր է դրել ամենայն լրջությամբ ու հետևողականորեն պայքարել այս էկոլոգիական աղետը չեզոքացնելու ուղղությամբ:

Orer.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ցավով են արձանագրում, որ համաշխարհային մասշտաբով վերականգնվող էլեկտրաէներգիայի տեսակ համարվող ՀԷԿ-երի ոլորտը Արցախի Հանրապետությունում դարձել է էկոլոգիական չարիք:

«Կարելի է ՀԷԿ-երի աշխատանքն օրենսդրորեն այնպես կարգավորել, որ էկոլոգիական անվտանգության վրա չազդի: Այդ դեպքում գետերը շատ արագ կրկին կվերականգնեն իրենց ձկնային պաշարները: Փոքր ու միջին գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պետք է  4 ամիս աշխատեն, երբ գետերը համեմատաբար ջրառատ են, տարվա մնացած ամիսներին դրանք պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, այլապես տարիներ անց բնությանը հասցված վնասն այլևս հնարավոր չի լինի վերականգնել»,- ասաց Հ. Հակոբյանը:

 

Արմինե Գրիգորյան

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan