Համազգային հավաք՝ հասարակական ցնցումներ

Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Արցախում համազգային օրակարգով հանրահավաք անցկացնելու մասին Արցախի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում հակասական տրամադրություններ են ստեղծել:

Նախ, Փաշինյանի հայտարարությանն առաջինն արձագանքեց Արցախի նախկին վարչապետ, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ամենասկզբից ձեռնամուխ էր եղել, այսպես կոչված, «մասովկայի» ապահովմանը, ապա շատերի համար զարմանալի, հավաքին իրենց մասնակցության մասին հայտարարեցին Սամվել Բաբայանի գրասենյակից: Դեռ երկու շաբաթ առաջ, լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին, որ Ստեփանակերտում հանդիպել են առաջին հայացքից ոխերիմ երկու հակառակորդները՝ Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը, նույնիսկ պայմանավորվել համագործակցության, իսկ իրականում՝ իրար չխանգարելու մասին, իսկ այժմ էլ արդեն իսկ նկատելի է այդ հանդիպման առաջին առարկայական պտուղները:

Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ այս մերձեցումը տեղի ունեցավ Հայաստանի իշխանությունների անմիջական վերահսկողության ներքո: Արդեն իսկ ակնհայտ է, որ այդ պլանները նոր չեն ծրագրվել և այս ամենը ընդհանուր ծրագրի շրջանակներում են: Եթե Արայիկ Հարությունյանի կապը ՀՀ իշխանությունների հետ նկատելի էր դեռ մեկ տարի առաջ, ապա Սամվել Բաբայանի դեպքում իշխանության հետ կապի վերաբերյալ միայն մեկ հայտարարություն կար, երբ վերջինս մեկ տարի առաջ հայտարարեց, որ Արցախի քաղաքական կյանք մուտք կգործի այն դեպքում, եթե այդ մասին լինի ՀՀ նոր իշխանությունների կամքը:

Փաստորեն, իշխանությունների արձագանքը ոչ միայն չուշացավ, այլ դրանից մեկ տարի անց իր արձանագրումը ստացավ Արցախում կայանալիք համապետական ընտրությունների քաղաքական աշխարհագրության մեջ:

Եվ վերջում, մի շատ կարևոր հանգամանքի մասին: Իսկ ինչպե՞ս այս ամենին կարձագանքի արցախյան հասարակությունը: Միանգամից ասեմ՝ ցնցումային, ինչո՞ւ, որովհետև մեկ տարի է նախագահական հավակնություններ ունեցող ուժերն ու գործիչները հասարակությանը լրիվ այլ պատկեր են հրամցրել: Ավելին՝ Սամվել Բաբայանն իր շուրջ համախմբված մարդկանց շարունակ պատմում էր Արայիկ Հարությունյանի արած ու չարած քայլերի ու, ըստ էության, իր թիմը կառուցում հակահարությունյանական քարոզչության վրա, դրա միջոցով միավորում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց դժբախտությունների մեջ մեղադրում էին իշխանությանն ու հատկապես տնտեսական բլոկի պատասխանատու Արայիկ Հարությունյանին: Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին, իր կողքը գտնվող ու իրենց միացող պոտենցյալ խմբերին սպառնում էր Բաբայանի մոտալուտ գալստով՝ կոչ անելով միավորվել իր շուրջ՝ թույլ չտալու Բաբայանի բռնությունների դարաշրջանի վերադարձը և ունեզրկումները:

Իսկ ի՞նչ ունենք այսօր, ունենք այս երկու դեմքերի համագործակցություն՝ իհարկե ՀՀ իշխանությունների բարձր հովանու ներքո, իսկ թե այս համագործակցությունից ինչ կստանա հասարակությունը, պարզ կլինի կարճ ժամանակ անց: Այսօր առավել քան երբևէ, կարևոր է նաև քաղաքական այն դերակատարների խոսքը, ովքեր մտադրություն ունեն պայքարելու ինչպես նախագահի, այնպես էլ խորհրդարանական աթոռների համար՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյան, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան, ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, որոնց արձագանքն այս հավաքին ու «դարի դաշինքին» դեռ պարզ չէ:

Գավառցի 60-ամյա տղամարդը լողալով հատել է Սևանա լիճը (տեսանյութ) Մարզպետարանի աշխատակցին դաժանորեն սպանած և դին այրած 20-ամյա երիտասարդը կալանավորվեց Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է անցկացնում Գյումրիում Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին Դանակահարված երիտասարդը ոստիկաններին համոզում էր, որ փողոցում ընկել է Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. ԱՆ Շնող գյուղի 35-ամյա բնակիչը գերանդիով հարվածել է համագյուղացուն. վերջինս մահացել է (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
website by Sargssyan