Հոնկոնգում ցուցարարները տանսպորտային կոլապս են ստեղծել

Երկուշաբթի առավոտյան Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի հազարավոր հակառակորդներ համաքաղաքային գործադուլով խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը, որին ակնկալվում է ավելի քան 500 հազար քաղաքացիական ծառայողների մասնակցություն, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Երկուշաբթի առավոտյան ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաեւ խափանել են ռելսային տրանսպորտի եւ ավտոբուսների երթեւեկությունը, որպեսզի կառավարությանը հարկադրեն կատարել իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են խոչընդոտել քաղաքի բնակիչներին հասնել բիզնես շրջաններում տեղակայված աշխատավայրեր: Ցույցերն անդրադարձել են նաեւ Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա, որտեղ կգործի միայն մեկ թռիչքա-վայրէջքային ուղի:

Ակցիայի քննադատները հայտարարում են, որ բիզնեսի բոլոր ոլորտների՝ ռեստորաններից մինչեւ ավիացիա, աշխատանքի այսպիսի մեծածավալ խափանումը ահռելի վնաս կհասցնի Հոնկոնգի հեղինակությանը, որը հպարտանում է իր կայունությամբ եւ ծառայությունների համաշխարհային մակարդակով:

Ցուցարարների պահանջները չեն փոխվել. նրանք հանդես են գալիս արտահանձնման մասին օրինագծում փոփոխությունները ամբողջական հետ կանչելու եւ ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների քննություն անցկացնելու օգտին:

Հերթական ակցիան անցկացվում է այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին շրջանում կրկին տեղի են ունեցել ցուցարարների եւ ոստիկանների բախումներ, որոնք ավարտվել են արցունքաբեր գազի կիրառմամբ եւ կալանավորումներով:

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan