Ընդ­դի­մա­դիր դաշ­տի վա­կու­ու­մը լցնե­լու ժա­մա­նա­կը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում վերահաստատել է իր մտադրությունը՝ ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ` չնայած այս պահին անազատության մեջ է: Նա վստահ է, որ Հայաստանում արդեն ձևավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը, այսինքն` Նիկոլ Փաշինյանի դեմ է տրամադրված քաղաքական դաշտի մեծ մասը:

«Ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ միակը:

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը»,- «Գոլոս Արմենիի» թերթի հետ զրույցում ասել է Ռ. Քոչարյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

Իսկ իշխանության հարցն էլ կորոշվի փողոցում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Փաստորեն, Քոչարյանը կոնկրետ քաղաքական հայտ է ներկայացնում: Եվ ի՞նչ է ստացվում, Քոչարյանի դեմ դատավարությունը փաստացի լեգիտիմացրել է նրա վերադարձը քաղաքականություն:

Որքան ձգձգվում է այդ դատավարությունը, այնքան Քոչարյանն ավելի վստահ է խոսում: Եվ եթե ստացվի այնպես, որ հնարավոր չլինի ապացուցել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ապա նա լիովին «մաքրված» մտնելու է քաղաքական պայքարի մեջ:

Սակայն առայժմ նրա քաղաքական հավակնությունները զսպվում են դատարաններում:

Այս ամենին զուգահեռ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտում լուրջ վակուում է առաջացել: Խորհրդարանական ընդդիմությունը միասնական չէ` ընդդեմ իշխանության: Մի կողմից նրանք բոլորն էլ ընդունել են հեղափոխությունը, սակայն մյուս կողմից երբեմն գործում են միմյանց դեմ: Փաշինյանի կառավարության գործունեության քննադատությունը արմատական չէ: 

Իսկ արտախորհրդարանական դաշտում համախմբման փորձեր արդեն արվում են: Դատաիրավական բարեփոխումների հետ կապված 7 կուսակցությունների հայտարարությունը դրա մեկնարկն էր: Ըստ այդմ, ունենք հետևյալ պատկերը: Ընդդիմադիր քաղաքական դաշտը ապակենտրոնացված է և ցրված, այն գործող իշխանությանը համարժեք բևեռ չէ: 

Այդ վակուումը, այսպես, թե այնպես, պետք է լցվի: Բայց իշխանությունն այնքան է ապականել այդ դաշտը` «սևերի և սպիտակների» առասպելական բաժանումով, որ այն կարողանում է լցնել Ռոբերտ Քոչարյանը` անգամ գտնվելով անազատության մեջ:

Բայց Քոչարյանը միաժամանակ գիտակցում է, որ իր անձի շուրջ համախմբումը դժվար է լինելու: Նա փաստում է, որ «այդ գործընթացներում ինքը կարևոր օղակ կլինի, սակայն ոչ միակը»: Իսկ թե որ անձի շուրջ կարող է լինել կոնսոլիդացիան, բաց հարց է մնում:

Այսօր Փաշինյանը մենաշնորհել է քաղաքական լիդերությունը: Նա, լինելով իշխանություն, ավելի շատ ցույցեր է անում, քան ընդդիմությունը: Սակայն լիդերի լեգիտիմության անկումը զուտ ժամանակի հարց է:

Քոչարյանը կարծում է, որ այս աշնանն արդեն կավարտվի ընդդիմության համախմբման գործընթացը, բայց իրականում այն նոր է սկսվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես Արոնյանը 4-րդն է Grand Chess Tour-ում ԱԺ-ն քննարկում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը (տեսանյութ) Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան Բանակցությունները դեռ չեն ավարտվել․ Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին «Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ
website by Sargssyan