«Սանիթեք»-ի հետ Սերժ Սարգսյանի եղբոր կապի և ընկերությանը վճարվող գումարների մասին

Չնայած «Սանիթեք»-ի շուրջ օղակը գնալով սեղմվում է, նույնիսկ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ 22.02.2019 թ.-ին «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչ մութ և ոչ իրավաչափ գործողության մասին էին ակնարկում ընկերության ներկայացուցիչները:

Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն համառ լուրեր են պտտվում, որ այս ողջ պատմությանը փոխկապակցված անձը, որի անունը պաշտոնապես չի հայտարարվում Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է, իսկ Տարոն Մարգարյանն այդ ողջ գործընթացները սպասարկողի դերում է եղել:

Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, որ ընկերությունները նախկին քաղաքապետինն են եղել չի համապատասխանում իրականությանը: Ուսումնասիրելով միջազգային ներդրողի անվան տակ հանդես եկող «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կենսագրությունը, պարզ է դառնում նաև, որ ընկերությունն ամենևին էլ աղբահանության և սանմաքրման ծառայություն մատուցող միջազգային փորձառու կառույց չէ, ինչպես ներկայացվում է: Այն ձևավորվել է երևանյան մրցույթին մասնակելուց առաջ և այդ նպատակով:

Ուշագրավ է, նաև, որ ընկերության ավտոպարկը տեղակայված է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորը՝ Համլետ Նիկոյանի անունով գրանցված Չարբախում գտնվող տարածքում: Այսինքն՝ այստեղ ևս ակնհայտ շահերի բախում կա, որի մասին բոլորը, և հատկապես Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, չգիտես ինչու լռում է:

Ինչ վերաբերում է երկու ընկերությամբ հանդես գալուն, ապա դրանք նույն կազմակերպություններն են, պարզապես հանդես են գալիս երկու տարբեր անուններով, որպեզի ձևական կողմը ևս պահպանվի, որպեսզի նաև իմիտացիա ստեղծվի, թե Երևանի սանմաքրումն ու աղբահանությունն իրականացվում է երկու օպերատորի միջոցով:

Իսկ շահարկվող այն թեզը, թե Երևանի քաղաքապետարանը տարեկան 5 միլիարդ 200 միլիոն դրամ է վճարում «Սանիթեք»-ին նույնիսկ չկատարած աշխատանքի համար, կրկին չի համապատասխանում իրականությանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ այդ գումարը աղբահանության և սանմաքրման տարեկան նախատեսված վճարն է, որը սակայն վճարվում է ամսական կտրվածքով:

«5 միլիարդ 200 միլիոն դրամը պայմանագրով ամրագված տարեկան վճարն է, սակայն այն ամսական կտրվածքով է փոխանցվում: Ամեն ամիս գնահատվում է կատարված աշխատանքը և դրա համապատասխան էլ վճարում է իրականացվում, իսկ չկատարած աշխատանքի համար կիրառվում են տույժեր և պահումներ:

Այսինքն՝ ամենևին էլ պարտադիր չէ, որ փաստացի վճարվող գումարը համապատասխանի պայմանագրով նախատեսված չափին: Ինչ վերաբերում է այս ընթացքում ընկերությանը փոխանցված գումարին, ապա կարող եմ հավաստիացնել, որ յոթ ամսվա կտրվածքով ամեն ամիս տույժ է կիրառվել չիրականացված աշխատանքի համար»,- ասաց Հ. Կարապետյանը:

 

Արմինե Գրիգորյան

Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես Արոնյանը 4-րդն է Grand Chess Tour-ում ԱԺ-ն քննարկում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը (տեսանյութ) Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան Բանակցությունները դեռ չեն ավարտվել․ Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին «Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին»
Պատրաստում ենք 3 բաղադրիչից բաղկացած, համեղ, բերանում հալչող տորթ Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը
website by Sargssyan