«7 տո­կո­սի» սինդ­րո­մը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական դաշտը «սևերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու ու չկրկնելու նախորդների սխալները:

Չէ՞ որ այդ սխալների հետևանքները քաղելու են հասարակությունն ու պետությունը: Նույնիսկ փորձ չի արվում հասկանալու, թե ինչ է ասվում: Եթե իշխանության քիմքին տհաճ քննադատություն է, ուրեմն հաստատ ՀՀԿ-ական է կամ քոչարյանական` անկախ ամեն ինչից: Սա հենց իշխանության համար վտանգավոր ինքնախաբեություն է, երբ չեն տարբերում թացը չորից:

Բոլորը հիշում են Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կարճատև բանակցությունները, որի ընթացքում Սարգսյանը մի ուշագրավ դիտարկում արեց. «7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի»: Սարգսյանն այնքան էր ապավինել պաշտոնական վիճակագրությանը, որ այն այլևս չէր տարբերում երկրում ստեղծված բոլորովին այլ իրականությունից:

Իսկ իրականությունն այն էր, որ խորհրդարանական ընտրություններում 7-8 տոկոս ձայն հավակնած ուժի առաջնորդը բազմահազարանոց հանրահավաքներ էր առաջնորդել` կաթվածահար անելով բնականոն կյանքը ամբողջ հանրապետությունում: Փաշինյանը արտահայտում էր հասարակության ստվար զանգվածի տարիներով կուտակված արդարացի բողոքն ու քննադատությունը, որոնք մնում էին անպատասխան, որոնք անտեսվում էին, համարվում 7-8 տոկոս ձայն հավաքած մարգինալների բողոք ու քննադատություն:

Եվ այսօր Փաշինյանի թիմը գնում է այդ նույն տրորված ճանապարհով: 7 տոկոսի սինդրոմը հետապնդում է նաև Փաշինյանին, նա ու իր թիմը քամահրանքով են վերաբերվում բոլոր այն քննադատություններին, որոնք միտված են ցույց տալու կառավարման սխալներն ու բացերը:

Այս ամենին գումարվում է թունդ ամբոխավարությունը (պոպուլիզմը), որից իշխող թիմն այդպես էլ չի կարողանում հրաժարվել: Անցյալի ստվերների հետ պատերազմը շարունակում են բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով:

Մեկ տարի է արդեն, ինչ Հայաստանում գրեթե ամենօրյա ռեժիմով ձևավորվել է քաղաքական մեկ օրակարգ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությունը: Դատաիրավական բարեփոխումներ կոչվածը այս ամենի համատեքստում է և իրականում որևէ աղերս չունի իրական բարեփոխումների հետ: 

Դատավորները վատն են, քանի որ ազատ են արձակել կամ կարող են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, լավն են, հրեշտակ են, քանի որ կալանավորման միջնորդություն են բավարարել:

Եվ դատավորների դեմ արշավն էլ միայն այդ համատեքստում է: Երբ փաստաբաններն ասում են, որ դատավորի դեմ անփույթ գործ է կարվում, մեղադրվում են քոչարյանական լինելու մեջ: Կլինե՞ր արդյոք այդքան «աժիոտաժ» «վեթթինգի» շուրջ, Սահմանադրական դատարանի նախագահի և դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ, եթե Քոչարյանի գործը չլիներ: Դժվար թե, քանի որ այլ գործերի մասին որևէ խոսք չկա:

Մոռացվել է ամեն ինչ` «տնտեսական հեղափոխությունը», «ժողովրդից թալանածը մինչև վերջին կոպեկը վերադարձնելը» և այլ հեղափոխական բաներ: Քոչարյանի դեմ դատը «իդեա ֆիքս» է դարձել, երբ ամեն ինչ ծառայեցվում է այդ նպատակին:

Եվ երբ սթափ դատող, չկուրացած մարդիկ հարցեր են բարձրացնում, միանգամից որակվում են որպես քոչարյանական: Իսկ շատ նեղն ընկնելիս գործի է դրվում պոպուլիզմը, թե բա «մենք կաշկանդված ենք օրենքով»: Այդ դեպքում հեղափոխություն անելիս ինչո՞ւ կաշկանդված չէիք օրենքով:

Այո, երկընտրանքը հստակ է՝ կա՛մ պետք է լինի օրենք, կա՛մ ինքնադատաստան: Արդյունքում ստացվում է անհասկանալի քաոս, ինչից տուժում է պետականությունը, ստեղծվում են վրեժխնդրության վատ նախադեպեր:

Չտարբերել առողջ քննադատությունը թիրախավորված վատաբանությունից՝ կնշանակի կրկնել նախորդ իշխանությունների սխալները: 

Ապավինել պաշտոնական վիճակագրությանը, վստահ ես, որ ստացել ես 70 տոկոսից ավելի քվե և վայելում ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ու ինչ ուզես կանես, պարբերաբար փափագել «բոմժեր» դարձնելու ու «պերաշկիից ավելի առնելու» հնարավորության սահմանափակման մասին, ոչ միայն կատարյալ մոլորություն է, այլև, մեղմ ասած, չափազանց տարօրինակ. արդյունքում ամեն օր սեփական գործողություններով անարդյունք վատնում ես այդ կապիտալը՝ կրկնելով նախորդների սխալները:

Դրա վկայությունն են Իջևանի դեպքերը, երբ խնդիրները լուծելու փոխարեն եղավ բախում հասարակ քաղաքացու և ոստիկանության միջև, մարդիկ վերհիշեցին նախորդ իշխանությունների գործելաոճը, իսկ Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին, թե բա «պետության հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»:

Իսկ իրականում չպետք է ամեն գնով ապացուցել սեփական անսխալականությունը. սրբեր չկան, այն էլ՝ քաղաքականության մեջ: Ժողովրդի աչքերում դա վերածվում է ցինիզմի, քանի որ մարդիկ մի տարի կարող են սնվել դատարկ խոստումներով, բայց գալիս է իրական գործերով ամեն ինչ գնահատելու և սառը դատելու ժամանակը: Իսկ այսօր արդեն անհնար է չնկատել հանրության մեջ խորացող դժգոհությունը:

7 տոկոսի սինդրոմը կործանարար է, նայե՛ք նախորդներին և ձեզ խղճացե՛ք: Եթե «հայրենիքը կրկեսի վերածելը» դարձավ իրողություն, ապա գոնե պետք է խուսափել «ծուռ հայելիների երկիր» ունենալուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan