ԱՄՆ-ը կրճա­տել է ՀՀ-ին ու Ար­ցա­խին տրա­մադր­վող աջակ­ցու­թյու­նը. որո՞նք են պատ­ճառ­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են կրճատել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը: 2020թ.-ին այն կկազմի ընդամենը 6,75 մլն դոլար: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալներն` ըստ տարբեր տարիների: Համեմատության համար նա նշում է, որ 2019թ. այդ գումարը 6,4մլն դոլար է, 2018-ին` 6,80 մլն, 2017-ին` 26,41 մլն, 2016ին` 23,10 մլն: 2020թ. նախատեսված գումարից 100 հազար դոլար կտրամադրվի կրթության ոլորտին, 800 հազար դոլար՝ տնտեսական զարգացմանը, 3,1 մլն՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին, 1,5 մլն դոլար՝ անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար), իսկ մնացածը` այլ ոլորտներին: «Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ՀՀ-ն ստացել է 2011թ.` 45,2 մլն:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը ՀՀ-ից հետո աշխարհում միակ երկիրն է, որն ուղղակի ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին: Եվ մտահոգիչ է տեղեկանալը, որ այդ աջակցությունը նույնպես նվազելու է: Արցախը ֆինանսական աջակցություն էր ստանում առավելապես ականապատված տարածքների ականազերծման նպատակով, այսինքն` դա ոչ միայն զուտ ֆինանսական, այլև անվտանգային նշանակություն ուներ:

Այս համատեքստում չնայած Ադրբեջանը նույն խողովակով ԱՄՆ-ից ստանում է ընդամենը 2,5 մլն դոլար, սակայն անվտանգության քաղաքականության խողովակներով ԱՄՆ-ն այդ երկրին տրամադրում է մոտ 100 մլն դոլարի աջակցություն, իսկ Հայաստանին` ոչ մի դոլար: Կարևոր է հասկանալ, թե ինչու այս գերտերությունը Հայաստանում «աննախադեպ» ժողովրդավարական գործընթացներից հետո փոխանակ մեծացնի, ավելի է նվազեցնում տրամադրվող աջակցությունը:

Մտաբերենք, թե ինչ մեծ ակնկալիքներ ունեին հեղափոխական իշխանությունները, որ ժողովրդավարական Արևմուտքը բարձր կգնահատի ժողովրդական հեղափոխությունը, կբարձրանա Հայաստանի միջազգային հեղինակությունը և, ըստ այդմ, որպես ժողովրդավար երկիր մեզ ավելի կգնահատեն:

Օրերս էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, մի քանի օր շարունակ ունեցել տարբեր հանդիպումներ կոնգրեսականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, ներկայացրել Հայաստանում գործընթացները: Այն նույն Արարատ Միրզոյանը, ով մինչ ԱՄՆ գնալը հայտարարում էր, որ «Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը, այլ ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան»:

Հիշենք նաև, թե ինչպես էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել, որ ԱՄՆ-ն զրո ուշադրություն է հատկացրել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին:

Անշուշտ, ժողովրդավարությունը լավ քաղաքական կապիտալ է, հատկապես բռնապետական երկրների հարևանությամբ գտնվելիս, այն ամենից առաջ լավ կապիտալ է մեզ համար, մեր ներքին զարգացման համար, սակայն ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր վճռորոշը պետությունների կոնկրետ ազգային շահերն են: ԱՄՆ-ը միայն Հայաստանի հարցում չէ, որ նվազեցրել է ֆինանսական աջակցությունը: 

Դոնալդ Թրամփի` նախագահ դառնալուց հետո վերանայել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, անգամ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հարցում ԱՄՆ-ը դարձել է պահանջկոտ և ուղիղ տեքստով հայտարարել է, որ այլևս հենց այնպես փողեր չեն բաժանվելու, որ ամերիկացի հարկատուների գումարները ծախսվելու են միայն այն նպատակներով, որոնք կոնկրետ օգուտ են բերում ԱՄՆ-ին:

Եվ այդ տրամաբանությամբ ԱՄՆ-ի շահերն այսօր տարածաշրջանում ավելի շատ համընկնում են Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: Ադրբեջանը ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ ունի ռազմավարական համագործակցություն: Իսկ Իրանը Իսրայելի հետ կիսապատերազմական վիճակում է:

Հայաստանը ռազմավարական սերտ հարաբերություններ ունի այնպիսի երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի հակառակորդներ են հանդես գալիս: Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ-ը միջազգային պատժամիջոցներ է կիրառում, իսկ այդ երկրների հարցում Հայաստանը ԱՄՆ-ին աջակից լինել չի կարող, բայց Ադրբեջանը կարողանում է: Ադրբեջանը նաև տարածք է տրամադրում ԱՄՆ-ին Աֆղանստանում գործողությունների համար:

Արդեն պարզ է, թե ինչու է Ադրբեջանին ԱՄՆ-ն ավելի շատ գումար հատկացնում` չնայած Հայաստանի համեմատ (և ոչ միայն) այդ երկիրը ծայրահեղ բռնապետական պետություն է: Հետևաբար այս պայմաններում մեծ-մեծ խոսելը, թե «Հայաստանն է ժողովրդավարության բաստիոնը, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան», առնվազն տարօրինակ է:

Միացյալ Նահանգների վրա հոխորտալուց հետո իմաստ չունի օրերով անարդյունավետ «վոյաժներ» անել ԱՄՆ-ում` փորձելով ապարդյուն համոզել, որ տեսեք, թե ինչ լավ ժողովրդավարական երկիր ենք, աջակցեք մեզ: ԱՄՆ-ում հայ լոբբիստների ջանքերով վաղուց հնարավոր է եղել հասկացնել, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ չբանեցնեն Ռուսաստանի և Իրանի հետ կապված:

Այս պայմաններում անգամ ԱՄՆ-ը շարունակել է ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին: Հետևաբար պետք է շատ զգույշ և կոռեկտ լինել հայտարարություններում: Պետք է հրաժարվել պատրանքներից, թե ժողովրդավարական կիսատ-պռատ բարեփոխումներով կարելի է տպավորություն թողնել աշխարհի վրա:

Հարկավոր է շատ կոնկրետ փոխշահավետ համագործակցության ծրագրեր առաջ տանել: Իսկ եթե նման ծրագրեր չկան, ապա պարզապես հարկավոր է խելամիտ լինել և չվնասել արդեն կառուցված նորմալ հարաբերություններին: Այլապես աջակցությունը ոչ միայն կշարունակի նվազել, այլև գուցե առհասարակ դադարեցվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan