ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել «ՍԱՆԻԹԵՔ»-ի դեմ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակում համալիր հարկային ստուգումները։ Այս մասին Orer.am-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan