Լար­վա­ծու­թյան օջախ­ներ Հա­յաս­տա­նի սահմաններին. պետք է մար­վեն այդ օջախ­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը կրկին սկսել է սրել լարվածությունը սահմանին:

Օրերս ՀՀ սահմանի հյուսիս-արևել յան հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող: Ադրբեջանական կողմի կրակոցներից ունենք նաև երկու վիրավոր: Ուշագրավ է, որ Ադրբեջանը սրում է լարվածությունը ոչ թե արցախյան, այլ հայադրբեջանական պետական սահմանի ուղղությամբ, մի կողմից` Տավուշի, մյուս կողմից` Վայոց ձորի: Այս սադրանքներին արձագանքել է ՀՀ արտգործնախարարությունը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալ յանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին: ԱԳՆ պաշտոնյան նկատել է, որ Ադրբեջանի գործողությունները անտեսում են մարտի 29-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում երկու երկրների ղեկավարների հանձնառություններին:

Դրանք, ըստ խոսնակի, անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից: «Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ:

Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- ասված է հայտարարության մեջ: Անշուշտ, կարևոր է այս հայտարարությունը, հատկապես այն պասիվության ֆոնին, որ ստեղծվել է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:

Ինչպես հայտնի է, սահմանին լարվածությունը համեմատաբար թուլացավ, երբ Հայաստանի նոր վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մի շարք հանդիպումներ ունեցան, պայմանավորվեցին Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել միջադեպերին արագ արձագանքելու համար:

Այդ ընթացքում միջնորդներն ակտիվացրեցին «հասարակություններին խաղաղության նախապատրաստելու» կոչերը: Սակայն, ինչպես երևում է, այս ջանքերը նույնպես անարդյունք են, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունն, ինչ նախկինում:

Ինչպիսի խաղաղասիրական կոչեր էլ արվում են, որքան էլ խոսվում է փոխզիջումների մասին, միևնույն է, վաղ, թե ուշ, սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ: Սա չդադարող պատերազմների տրամաբանության մեջ է տեղավորվում, երբ հակամարտող կողմերից մեկը, որևէ նպատակ չունենալով խաղաղություն հաստատել, անդադար լարվածության մեջ է պահում դիմացինին` տարբեր անկյուններից ստուգողական հարվածներ հասցնելով: Այդ կերպ փորձ է արվում մի կողմից՝ հունից հանել ու մաշել դիմացինի ռեսուրսները, չթողնել, որպեսզի խաղաղ պայմաններում զարգանա և ուժ հավաքի, մյուս կողմից՝ դրդել դիմացինին կտրուկ հակահարվածի` լայնամասշտաբ պատերազմի պատասխանատվությունը բարդելով նրա վրա:

Ադրբեջանը փորձում է հանդես գալ «ամրոցը պաշարողի» դերում, ամեն կերպ ձգտում է մեծացնել և խորացնել Հայաստանի շրջափակումը` սպասելով այն հարմար միջազգային իրավիճակին, երբ հնարավոր կլինի սանձազերծել լայնամասշտաբ գործողություններ: 2016թ. ապրիլին փորձեց այդպես անել և ձախողվեց: Այդ առումով կարևոր է հասկանալ, թե ինչու ձախողվեց: Չունե՞ր արդյոք բավարար զենք ու տեխնիկա: Ուներ, իհարկե: 

Չէ՞ր կարող ավելի լայնամասշտաբ հարձակման անցնել: Զուտ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից` կարող էր անշուշտ: Բայց կար երկու վճռական գործոն, որ Ադրբեջանին կանգնեցրեց: Դա հայ զինվորի վճռականությունն էր, հայրենի հողի համար կյանքի գնով մինչև վերջ կանգնելու անկոտրում կամքը: Երբ հակառակորդդ տեսնում է, թե 18 տարեկան զինակոչիկներն ինչպես են կենաց-մահու կռիվ տալիս, ապա հասկանում է, թե ինչ կլինի, երբ ամբողջ ժողովուրդը սկսի պատերազմել իր դեմ: Մյուս գործոնը միջազգային հանրության, գերտերությունների կողմից պատերազմով հարցը լուծելու «դաբրո» չունենալն էր:

Երբ չստացվեց կայծակնային արագությամբ լուծել խնդիրը, Ադրբեջանը մեխանիկորեն հայտնվեց փակուղում և ստիպված էր դադարեցնել գործողությունները: Ըստ այդմ, որպեսզի Ադրբեջանում այդպես էլ չգտնեն երբևէ հարմար պահ` լայնամասշտաբ գործողություններով հետ գրավելու տարածքներ, ապա պետք է պատասխանել ցանկացած սադրանքին համարժեք և ոչ համարժեք` ինչպես զենքով, այնպես էլ դիվանագիտական հարթությունում:

Չպետք է թույլ տալ, որ լարվածության օջախները մեծանան, դրանք պետք է մարել անմիջապես:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը»
website by Sargssyan