Թաղման բյուրոյում հողն առանց կաշառքի են տրամադրում

Բոլորին է հայտնի, որ դեռևս Սովետական Միության տարիներից երևանյան գերեզմանատներում հողհատկացումը կաշառքով էր իրականացվում: Եվ որքան, այսպես ասած` պրստիժնի գերեզմանատուն, այնքան ավելի մեծ գումար տրամաբանությամբ:
 
Ու թեև, ժողովրդի խոսքով ասած՝ թաղման բյուրոն մշտապես պետական է եղել, և հստակ սահմանաված է եղել, թե օրենքով ինչ գործառույթներ է պարտավոր իրականացնել, բայց օրենքը օրենք էր, որը մնում էր թղթի վրա, իսկ իրականությունը՝ բոլորովին այլ:
 
Իրականում իրականությունը որևէ աղերս չուներ գրված օրենքների հետ, քանի որ կառույցը գործում էր սեփական չգրված կանոնների համաձայն: Իրականում հանգուցյալի հարազատները ստիպված էին որոշակի գումար վճարել գերեզմանատանը հող վերցնելու համար, բայց պարզվում է, որ Երևանի նոր իշխանությունների քրտնաջան աշխատանքի և ԱԱԾ վերջին բացահայտումների շնորհիվ հնարավոր է դարձել ոլորտում առկա հին ավանդույթները վերացել:
 
Վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ ծառայություն» ՊՓԲԸ-ի կողմից հուղարկավորության նպատակով հողը սկսել են անվճար տրամադրել, ինչը շատերին է զարմացրել:
 
Orer.am-ի հետ զրույցում քաղաքացիները զարմացած պատմում էին, որ ծառայությունում սկսել են օրենքով գործել և որևէ հավելյալ գումար իրենցից չեն պահանջում:
 
«Բոլորն էլ գիտեն, որ գերեզմանատանը հող հատկացնելու համար թաղման բյուրոյում գումար պետք է տայինք, բայց երբ իմացա, որ այն անվճար է՝ զարմացա: Հետո ասում են՝ ոչինչ չի փոխվել, բայց ո՞նց չի փոխվել, սա ահռելի առաջընթաց է, որի մասին, չգիտես ինչու բոլորը լռում են»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Գրեթե նույն կարծիքի էին մյուսները, ովքեր դժվարությամբ էին հավատում իրենց աչքի տեսածին: Բայց, փաստորեն, պետք է արձանագրել որ Երևան քաղաքի նոր իշխանություններին հաջողվել է տարիներով ձգվող և գորդյան հանգույցի վերածված այս շատ կարևոր հարցին արմատական լուծում տալ:
 
Այսինքն՝ մայրաքաղաքի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի վիշտը մի կողմ թողել և աջուձախից գումար փնտրել, որպեսզի հանկարծ իրենց հանգուցյալը չմնա «սեղանին», և, որպեսզի կարողանան պատվով վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպել:
 
 
Արմինե Գրիգորյան

 

Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո) Գյումրին այսօր կա եւ ապրում է նաեւ կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը՝ գյումրեցի գործարար կանանց հետ Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Թող մի անգամ վարչապետը գնա սպանված զինվորի տուն, և նա երբեք չի մոռանա. Ժաննա Ալեքսանյան «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո)
website by Sargssyan