Կտրուկ ու շատ կոշտ քայ­լեր են պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի երեկոյան Սևանի մայրուղով Երևան վերադառնալը հերոսության նման մի բան է: Ամառվա սեզոնին հանգստյան բոլոր օրերին է գրեթե այդպես, իսկ նախօրեին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, երթևեկությունը ուղղակի գերազանցում էր Երևանի ամենախցանումային փողոցների պիկ ժամերի ընթացքը:

Սրա մեջ, անշուշտ, ուրախալի բան կա. չնայած Սևանի հետ կապված մտահոգություններին, մեր քաղաքացիները շարունակում են իրենց հանգիստն այստեղ անցկացնել, ու դա շատ լավ է: Հաճելի էր նաև տեսնել ոստիկանների աշխատանքը:

Սակայն նրանք ուղղակի անկարող էին ֆիզիկապես ամեն տեղ լինել, ամեն ինչին հասնել, սանձելու կարիք ունեցող բոլոր վարորդներին սանձել: Ու հենց վերջիններս էլ մտահոգության գլխավոր առարկան են:

Այո, հենց առարկան, ոչ ավելին: Երբ հազարավոր մեենաներ հանգիստ, իրար հետևից, կարգապահ երթևեկում են, մեկ էլ հայտնվում են տասնյակ ոչ ադեկվատ, կյանքից ձեռք քաշած, «հաբռգած», վարորդությունից կիլոմետրերով հեռու, բայց իրենց «աս» համարող վարորդներ, որոնք լկտիաբար վթարային վիճակ են ստեղծում, մի մեքենա առաջ ընկնելու համար կտրուկ վերադասավորումներ կատարում, երթևեկում կողային արգելված հատվածով՝ վտանգելով վրաերթի ենթարկել այդ հատվածում ինչ-որ բան վաճառողներին կամ բախվել վթարային կանգառ կատարած մեքենաների հետ: 

Ընդ որում, ակնհայտ էր, որ երթևեկության մասնակիցների զգալի մասը, մեղմ ասած, սթափ չէր, նույնիսկ «իրենց գծով» կարգապահ երթևեկողների մեջ. միևնույն է՝ մեքենայի ընթացքից խմածությունն ակնառու էր:

Վիճակն ավելի էր բարդանում այն հատվածներում, ուր վթար կար, իսկ վթարների պակաս գոնե այս կիրակի չկար:

Կրկնենք՝ ոստիկանները ֆիզիկապես չէին կարող ամբողջ ճանապարհն ու բոլորին վերահսկել, կարգազանցներին պատժել: 

Սակայն այսպիսի երթևեկությունը ամբողջովին ի ցույց է դնում մեր ՃԵ ամբողջ թշվառությունը, վարելու տարրական կուլտուրայի բացակայությունը շատերի մոտ:

Ակնհայտ է, որ սոսկ տուգանքներ խստացնելով հարցը չի լուծվի, խնդիրն ավելի խորքային է ու համակարգային լուծումներ է պահանջում: 

Սակայն երևի թե առաջնային մի քանի քայլ պետք է արվի. առաջինը բալային համակարգի շուտափույթ ներդրումն է, երկրորդ՝ սոցիալական կանխարգելիչ, ինչու չէ՝ նաև վախեցնող գովազդների քանակի ավելացումը՝ «տանը ձեզ սպասում են»-ի հանգվույն: Վերջապես՝ հեռախոսներով նկարահանված խախտումների արձանագրման ու ըստ այդմ վարչական տույժ նշանակելու օրենսդրական նախաձեռնության արագ ընդունում:

Թեպետ այստեղ մի քանի հարցադրումներ կան, որոնց դեռ կանդրադառնանք. նախ՝ արդյոք հեռախոսով զբաղվելն ինքնին խախտում չէ (ի վերջո, ինչ-որ գործողություններ վարորդը, ուզի, թե չուզի, անելու է այդ ընթացքում), ինչու ռեգիստրատորների նկարահանածը հաշվի չի առնվելու և այլն: Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանվեն:

Բայց որ կտրուկ ու կոշտ քայլեր են պետք, անկասկած է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan