Ար­մեն Սարգ­սյանն եկել է ասե­լու, որ իր վրա հույս չդնենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` դիմելով անհասկանալի է, թե ում և ինչի համար: Սկսելով «սիրելի հայրենակիցներ» ընդհանրական դիմելաձևով` նախագահն արձանագրում է, որ «ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները»:

Տպավորություն է, որ ամառային հանգստից Արմեն Սարգսյանին մի կերպ կանչել են, որ երկրի ներքաղաքական թեմաների մասին մի բան ասի: Նա էլ դժկամությամբ համաձայնել է և ստիպված ուղերձով դիմել հայրենակիցներին: Իսկ այդ ի՞նչ բանավեճերի մասին է խոսքը:

Դեռ չպարզաբանած, թե ինչ բանավեճերի մասին է խոսքը, նախագահը միանգամից հասկացնում է, որ մտադրություն չունի խառնվել այդ բանավեճերին. «Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ, որպես քաղաքացի, մեծ է խոսելու գայթակղությունը»:

Այնուհետև նա փոքր-ինչ բացում է փակագծերը` նկատելով, որ խոսքը «դատաիրավական բարեփոխումներրի» մասին է: Այստեղից հասկանում ենք, որ նա նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև առկա «պատերազմը»: Ինչպես հայտնի է, Փաշինյանը պահանջում է, որ Հրայր Թովմասյանը լքի պաշտոնը` մեղադրելով վերջինիս ՍԴ-ն «սեփականաշնորհելու» մեջ:

Փաշինյանին անհրաժեշտ է իրեն հավատարիմ դատավորներով ՍԴ ունենալ, որպեսզի առանց որևէ խոչընդոտի կարողանա դատավճիռներ կայացնել քաղաքական հակառակորդների դեմ: Մինչդեռ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է դատավորների անկախությունը և մինչև իրենց լիազորությունների ավարտը պաշտոնավարելու երաշխիքները:

Սա վերածվել է քաղաքական ճգնաժամի, որտեղ լիովին խզվել են օրինականության և քաղաքական վրեժխնդրության սահմանները: 

Մայր օրենքը սահմանում է, որ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ նախագահը, որպես պետության գլուխ, վեր կանգնելով քաղաքական և անձնական շահերից, առաջնորդվելով բացառապես ազգային ու համապետական շահերով, պետք է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջամտի և ապահովի իշխանության մյուս ճյուղերի միջև սահմանադրաիրավական հարաբերությունների պահպանումը:

Սակայն Արմեն Սարգսյանը բացահայտորեն հրաժարվում է այդ առաքելությունից` իր ուղերձը վերածելով կենացի. «Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի:

Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Սա ավելի շատ նման է կաթողիկոսի, քան երկրի նախագահի խոսքին: Ուղերձն անհասցե է, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերն` ուղղված Արցախյան հակամարտության կողմերին:

Տպավորություն է, որ Արմեն Սարգսյանն արտասահմանցի դիտորդ է, ով ընդամենը կարող է հույս ունենալ, որ ամեն ինչ լավ կլինի:

Հանուն արդարության, սակայն, նշենք, որ, իհարկե, նախագահին Սահմանադրությամբ տրված չեն ծանրակշիռ մեխանիզմներ և գործիքակազմ ազդելու գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև հարաբերությունների վրա:

Եթե նախորդ Սահմանադրությամբ հստակ գրված էր, որ նախագահն ապահովում է իշխանության ճյուղերի բնականոն գործունեությունը, ինչը ավելի լայն գործելու դաշտ էր ապահովում, ապա նոր Սահմանադրությամբ նախագահին վերապահված է սոսկ հետևել Սահմանադրության պահպանմանը:

Սակայն «հետևել» չի նշանակում կանգնել և լուռ նայել: Հետևել՝ նշանակում է ըստ անհրաժեշտության արձագանքել, եթե իշխանության մյուս ճյուղերից մեկը փորձում է գերազանցել իր լիազորությունները:

Նախագահի ինստիտուտը ստեղծված է հենց այդ նպատակով: Ինչո՞ւ է Մայր օրենքով սահմանված, որ նախագահը պետք է լինի անկուսակցական, որ իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Նպատակը մեկն է, որպեսզի իշխանության մյուս ճյուղերի միջև ճգնաժամային իրավիճակների պայմաններում նրա խոսքը լինի ընդունելի բոլորի համար, լինի ծանրակշիռ և արդարացի, իսկ պատասխանատվությունից խուսափելով՝ անհասցե, անատամ և վախվորած հայտարարություններ անող նախագահը զրկվում է որևէ կարևորությունից թե՛ իշխանության ճյուղերի, թե՛ ժողովրդի աչքում:

Նման ուղերձներն արդյունքում դառնում են ծաղրի ու հեգնանքի առարկա, քանի որ օդ տատանելուց բացի ոչ մի նշանակություն չեն ունենում իրերի դրության վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք Արոնյանը պարտվեց ՈՒՂԻՂ. Ընթանում է Սասնա ծռերի գործով դատավարությունը Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
website by Sargssyan