ՍԴ նա­խա­գա­հի շուրջ օղա­կը սեղմ­վում է. Փա­շի­նյա­նը վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­նում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է: Նրա դեմ գործի են դրվել իրավապահները, որոնք, ըստ իշխանական մամուլի, ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թթ.-ին եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Իշխանական մամուլը գրում է, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար:

Նշվում է, որ նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ: Ինչ վերաբերում է Թովմասյանի խորհրդարանական շրջանին, այս դեպքում էլ նա կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: «ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել»,- գրում է մամուլը:

Ինչևէ, ակնհայտ է, որ գործ ունենք իշխանությունների կողմից հստակ ուղղորդված գործընթացի հետ, երբ իրավապահներին ցուցում է տրված «փորփրել» Հրայր Թովմասյանի անցյալը, գտնել այնպիսի մեղքեր, որոնց հիման վրա նրան ոչ թե պարզապես հորդորեն լքել պաշտոնը, այլ ավելին՝ դատեն ու ուղարկեն բանտ: Սակայն առայժմ այնքան էլ լուրջ բաներ չեն հայտնաբերել, իսկ «մտերիմներին տարբեր պաշտոններում նշանակելու և կնոջ հետ գործուղումների մեկնելու» «հանցանքը» շատ ծանոթ պատկերներ է հիշեցնում բարձրագույն ղեկավարության այսօրվա կյանքից, ուստի մի փոքր զավեշտալի է ստացվում: Առհասարակ, գործող իշխանության համար նման զավեշտալի դեպքերը դարձել են սովորություն: «Օդում կախված լուրերի» հիման վրա մարդկանց հանցագործ են նշանակում, բայց չեն կարողանում ապացուցել ու բանտ նստեցնել: Արդյունքում հասարակության մեջ խորացվում է ատելության, անվստահության և անհանդուրժողականության մթնոլորտը: 

Որպես իրավիճակից ելք մոգոնում են «վեթթինգ», «անցումային արդարադատություն» ճոխ անուններով քայլեր, բայց հետո եվրոպական հեղինակավոր կառույցների կողմից «քթներին ուտում», որ այդ ամենը իրավաբանորեն անգրագետ որոշումներ են:

Ինչպես երևում է, Թովմասյանի չնահանջելն ու վերջին հարցազրույցը լրջորեն զայրացրել է վարչապետ Փաշինյանին: Թեև իշխանական մամուլն ամեն կերպ փորձում է Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավը ներկայացնել որպես Սահմանադրական դատարանը նախկին իշխանությունների կապանքներից ազատելու և իսկապես ազատ դարձնելու անկեղծ ձգտում, միևնույն է, սա կոնկրետ քաղաքական հետապնդում է դատական իշխանության ներկայացուցչի նկատմամբ: Եթե նա իսկապես հանցագործություններ է արել նախկինում, նման կասկածներ կան, ապա ինչո՞ւ են իրավապահները հենց հիմա սկսում դրանով զբաղվել:

Կամ ինչո՞ւ են սկսել զբաղվել հենց միայն Հրայր Թովմասյանի անցյալով: Այստեղից կարելի է նաև մեկ այլ հետևություն անել: Իշխանությունը կոնկրետ գործարք է առաջարկում Հրայր Թովմասյանին` կա՛մ կամավոր հեռացիր, կա՛մ օր ու արև չենք տա, կդատենք:

Իրավապահ համակարգը, փաստացի, դարձել է քաղաքական գործիք Փաշինյանի ձեռքին։ Ով ցանկալի չէ գործող իշխանության համար, մեխանիկորեն հռչակվում է նախկին իշխանությունների հետ կապված կոռումպացված պաշտոնյա, ում պետք է ամեն գնով հեռացնել պաշտոնից, իսկ եթե կամավոր չի գնում, ապա գործ սարքել ու դատել: Ամենաապշելին այն է, որ ինչ-որ մեկի անցյալը «փորփրելու» միտք ծագում է միայն այն բանից հետո, երբ նա իշխանությունների կամակատար չի դառնում: Ումից ուզում են ազատվել, «միամիտ» ինչ-որ բան են հայտնաբերում։

Նմաններին «կարգի հրավիրելուց» զատ, սա մեսիջ է նաև մյուսներին, այն է՝ խելոք մնացեք, թե չէ հերթը ձեզ կհասնի։ Իսկ «խելոք մնալ», ըստ այս իշխանությունների, չի նշանակում անաչառ լինել, նշանակում է հլու կամակատար լինել:

Սա 360 աստիճանով նահանջ է ժողովրդավարությունից: Հեղափոխական գործողություններն, առհասարակ, ժողովրդավարական չեն, անցումային փուլում կարող են արվել ապօրինի շատ արարքներ, հետո անցումային արդարադատությամբ արդարացնել հանցագործներին, քանի որ նրանք ստիպված են դիմել ապօրինի քայլերի, ենթադրենք` ապստամբել են բռնապետի դեմ:

Այսինքն, եթե Փաշինյանը մտածում էր, որ կարելի է ապօրինի միջոցներով մարդկանց ստիպել հեռանալ պաշտոնից, դատարաններ շրջափակել, «վեթթինգ» անել, թե մեկ այլ բան, ապա դա պետք է աներ մինչև 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները, քանի որ այդ ընթացքում երկրում ամեն ինչն էր ապօրինի` փողոցներ փակելուց մինչև պետական շենքեր գրոհելը:

Բայց Փաշինյանը որոշեց գնալ օրինական ուղով, իր հեղափոխությունը հռչակեց «սիրո և հանդուրժողականության» հեղափոխություն:

Ըստ այդմ` նա նահանջել է արդեն դասական հեղափոխության գաղափարից: Նա կիսամիջոցների ուղին է ընտրել: Բայց անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած օրինական ընտրություններից հետո նա երդվել է ու պարտավոր է գործել` ըստ օրենքների և Սահմանադրության: Հեղափոխությունը ավարտվեց հենց այդ ընտրություններով: Հիմա խոսել հեղափոխության մասին, նշանակում է խոսել օրենքների և Սահմանադրության տրամաբանության դեմ: Իրականում ընտրությունը Փաշինյանինն է` կա՛մ գործել ըստ օրենքի, կա՛մ ինքնադատաստան տեսնել:

Միջին ուղի չկա: Կիսամիջոցների ուղին, որն ընտրել է Փաշինյանը, իրականում ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ էլ հեղափոխական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը» Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա­գույն տև­ո­ղու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զին­ծա­ռա­յող­նե­րի շրջա­նա­կը․ «Փաստ» Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից
website by Sargssyan