Հե­տև­ե­լը բա­վա­րար չէ, պետք է ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել. ե՞րբ է Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը սկսե­լու ակ­տիվ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, պայմանավորվել ավելի մեծ ջանքեր գործադրել տնտեսական համագործակցության առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության, հակամարտությունների հետ կապված հարցեր: ԱԳՆ ղեկավարի՝ Վրաստան կատարած այցը բավական հետաքրքիր ժամանակաշրջանում է տեղի ունենում:

Հայաստանի ներքաղաքական զարգացումները վերջին շրջանում ստվերել են արտաքին քաղաքական խնդիրները, որոնք ոչ պակաս կարևոր են: Անգամ թվում էր, թե Հայաստանի ղեկավարությունն առհասարակ չի զբաղվում արտաքին քաղաքականությամբ` բացառությամբ մի քանի զբոսաշրջային այցերի: Երբ տարածաշրջանում բուռն զարգացումներ էին լինում, սրվում էին ռուս-վրացական հարաբերությունները, Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը խորանում էր, Հայաստանի վարչապետը մեկնում էր Սինգապուր և Վիետնամ, որտեղից տեղեկանում էինք միայն ծաղիկների հետ արված լուսանկարների և լավ ընթրիքների մասին: Մինչդեռ մեր տարածաշրջանում իրավիճակն իսկապես բավական լարված է:

Եթե Հայաստանը ժամանակին և օպերատիվ չարձագանքի նոր մարտահրավերներին, ապա կրկին հայտնվելու ենք զուտ արձանագրողի դերում: ՀՀ ԱԳ նախարարի՝ Վրաստան կատարած այցն այդ համատեքստում ուշ է արվում, բայց հուսանք՝ ոչ ուշացած:

Հարկ է նկատել, որ բավական լարվել են ոչ միայն ռուս—վրացական, այլև ադրբեջանավրացական հարաբերությունները հայտնի մի խնդրի շուրջ: Ադրբեջանը փաստացի ռազմակայան է կառուցել Վրաստանի սահմանի հարևանությամբ՝ Գարեջիի լեռան վրա:

Երկու երկրների միջև կա բանավեճ Գարեջիի վանական համալիրի պատկանելության շուրջ, որը վերջերս ստացել է առավել սուր բնույթ: Անշուշտ, Վրաստանի համար Ադրբեջանը համար մեկ առևտրային գործընկեր է և ներդրող, Թուրքիան ևս խոշոր տնտեսական գործընկեր է և շարունակում է լինել:

Վրաստանի աշխարհատնտեսական շահերը այսօր առավել քան երբևէ կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Սակայն որքան Վրաստանը շահում է այդ համագործակցությունից, որն արդեն դարձել է ռազմավարական, այնքան մեծացել է կախվածությունը նրանցից, ինչը թույլ չի տալիս Վրաստանին ազատորեն մանևրել: Վրաստանը չափազանց մեծ կախվածության մեջ է հայտնվել Թուրքիայից ու Ադրբեջանից, միակողմանի կախվածություն ունի ադրբեջանական գազից: Լինելով միաժամանակ Ռուսաստանի հետ հակամարության մեջ, որքան էլ տարօրինակ է, Վրաստանի համար էներգետիկ անվտանգության այլընտրանք է դառնում Հայաստանը:

Եթե վրաց-ադրբեջանական հարաբերություններն այն աստիճան սրվեն, որ Ադրբեջանը սպառնա դադարեցնել գազի մատակարարումը, ապա Վրաստանի փրկությունը Հայաստանն է, որի տարածքով կարող է ստանալ իրանական գազը: Եթե Վրաստանը հայտնվում է մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից` թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ, ապա Հայաստանը մեխանիկորեն դառնում է առանցքային փրկօղակ վրացիների համար: 

Ոմանք կասեն, որ Վրաստանը ելք ունի դեպի ծով, Եվրոպան կարող է աջակցել: Իհարկե, կարող է, սակայն այսօր Սև ծովը ոչ թե եվրոպական, այլ ռուսական և թուրքական ծով է, այնտեղ գերակայում է մի կողմից՝ ռուսական, մյուս կողմից` թուրքական նավատորմը: Եվ եթե խնդիր լինի Վրաստանին շրջափակելու ծովից, ապա դա շատ արագ կարող են անել: Այս իրողությունները վրացիները լավ հասկանում են:

Հետևաբար Հայաստանը առիթը չպետք է բաց թողնի` հիշեցնելու Վրաստանին, թե որքան կարևոր գործընկերներ ենք, որ շատ կարևոր է արտաքին քաղաքականության մեջ համաձայնեցված գործելը, որքան էլ ունենանք տարբեր առաջնահերթություններ: 

Թեև այսօր Հայաստանն ու Վրաստանը, փաստացի, հայտնվել են տարբեր ճամբարներում, սակայն առանց մեկը մյուսի ի զորու չեն հաղթահարել տարածաշրջանային բարդ մարտահրավերները: Հայ-վրացական համագործակցության օրակարգը պետք է լինի հենց միմյանց կամրջող ծրագրերն ու նախագծերն առաջ տանելը: Մեզ համար շատ կարևոր է դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք ունենալը: Եվ ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ այլընտրանքային ճանապարհ գտնելու շուրջ բանակցությունների նոր փուլ է մոտենում:

Նրա խոսքով՝ այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են: Նախարարն ասում է, որ Հայաստանը հետևում է այդ բանակցություններին: Բայց հետևելը բավարար չէ, պետք է ակտիվորեն մասնակցել, անդադար հիշեցնել և փորձել հասնել բանակցությունների հաջող ավարտին:

Այսպիսի հարցերում են երևում, թե ինչպես է աշխատում դիվանագիտությունը: Հայաստանն իր կենսական շահերին վերաբերող հարցերում պետք է լինի չափազանց ակտիվ և նախաձեռնող: Այլապես գրոշի արժեք չունեն նախկին իշխանությունների հասցեին քննադատությունները, երբ այսօրվա իշխանությունը շատ ավելի պասիվ է արտաքին քաղաքականության մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան Բանակցությունները դեռ չեն ավարտվել․ Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին «Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել
Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց
website by Sargssyan