ՀՀԿ-ն սկսել է ինքն իրեն մերժել

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային» միանալու պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին Ստամբուլում, իսկ 2014-ի օգոստոսի 1- ից այն մտել է ուժի մեջ:

Մի շարք երկրներում Ստամբուլյան կոնվենցիան հայտարարվել է որպես հակասահմանադրական: Բուլղարիայի Սահմանադրական դատարանը ևս այն պաշտոնապես հակասահմանադրական է ճանաչել:

2017 թվականի հունիսի դրությամբ կոնվենցիան ստորագրվել է 44 երկրների և Եվրամիության կողմից: 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան առաջին է վավերացրել, որին հաջորդել են 27 այլ երկրներ: 2013-17 թվականների ընթացքում այն ընդունվել է Ալբանիայի, Անդորայի, Ավստրիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կիպրոսի, Դանիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Մալթայ, Մոնակոյի, Մոնտենեգրոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի կողմից:

Եվրամիության մյուս երկրների կողմից այն միանշանակ չի ընդունվեում և շատ երկրներ այն վավերացնել  առայժմ չեն պատրաստվում: Հայաստանի կառավարությունը կոնվենցիայի ստորագրմանը հավանություն է տվել 2017 թվականի դեկտեմբերի 28-ի կառավարության նիստի ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Կարապետյանը: Նիստի ժամանակ հարցը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը, որը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:

Կարճ ասած՝ 2017-ը Հայաստանում ՀՀԿ-ի կառավարման բուռն ու կայուն տարիներ էին համարվում, երբ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցել, որ կգա մի օր, երբ առաջիկա 40 տարիներին ՀՀԿ-ն այլևս չի լինի իշխանություն, որ այլևս չի լինի երկրի ղեկին, չի ղեկավարի երկիրը Մելիք Ադամյան փողոցից ու առանց այդ փողոցով անցնելու հնարավոր կլինի որևէ հարց լուծել:

Այդ տարիներին հանրապետականներն ամեն կերպ համոզում էին, որ իրենց կողմից ընդունված բոլոր որոշումները ճիշտ ու տեղին են: Բայց, չգիտես ինչու, այսօր իրենց իսկ ընդունած որոշումներին որոշել են դեմ գնալ ու հասարակությանը համոզել, որ, օրինակ, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» հակապետական է, ազգակործան և հակասահմանադրական:

ՀՀԿ-ականներն ու ՀՀԿ-ամերձ շրջանակները իշխանափոխությունից հետո շատ հարցերում են իրենք իրենց հակասում: Հիմա էլ մեկը մյուսին հերթ չտալով իրենց իսկ կողմից ստորագրած ու հավանության արժանացրած կոնվենցիան մերժելու օգտին են արտահայտվում:

Հարց է ծագում, թե այն ժամանակ ինչու այդքան ակտիվորեն չէին քննադատում իրենց կողմից վավերացված ազգակործան փաստաթղթերը, այն ժամանակ ինչու էին  լռում ու չտեսնելու տալիս ամեն ինչ: Ո՞վ էր իրենց ձեռքը բռնել, որ ընդհանրապես նման կոնվենցիաների չմիանային: Իսկ  հիմա, հավանաբար օգտվելով հասարակության կարճ հիշողությունից, նույն ՀՀԿ-ականները ասում են, որ պետք է ամեն ինչ անել, որ կառավարությունը կոնվենցիան չբերի Ազգային Ժողով:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն ինքն իրեն հակասելով ուզում է պատրանք ստեղծել, թե ինքը որևէ կապ չունի այդ կոնվենցիայի հետ: Մինչդեռ, մնացած շատուշատ հարցերի նման այդ հարցը ևս գունավոր ժապավենով կապել են երկրի վզին, հանգիստ գնացել են ու հիմա էլ հեռվից սկսել են իրենք իրենց քննադատել: Բայց, եթե ավելի ազնիվ լինեին, նախ իրենց սխալների մասին կխոսեին, ոչ թե գունավոր ժապավենով երկրի վզին փաթաթած բազում խնդիրներ կբարդեին նոր իշխանությունների վրա:

 

Արմինե Գրիգորյան

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan