Հասարակությանը երկրորդական խնդիրներով շեղելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևելով հայաստանյան տեղեկատվական հոսքերին` դժվար չէ նկատել, որ սկսել են գերակայել երկրորդական նշանակության հարցեր, որոնց տրվում է մեծ կարևորություն: Երբ շարունակում են անլուծելի մնալ կենսական նշանակության հարցեր, հանրության ուշադրությունը կարծես հատուկ սևեռում են այլ խնդիրների վրա: Քանի շաբաթ է` մամուլի թոփ թեմա է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծես որևէ այլ կարևոր հարց երկրում չկա, ընդ որում` խնդիրը ոչ այնքան հենց Սահմանադրական դատարանն է, որքան նրա գործող նախագահը` Հրայր Թովմասյանը ու նրա նկատմամբ Փաշինյանի հայտարարած պատերազմը: Այնքան է ուռճացվել թեման, որ տպավորություն է՝ եթե վերջինիս հեռացնեն, ապա Հայաստանի բոլոր խնդիրները կլուծվեն, որ նա միայնակ կասեցրել է հեղափոխության հաղթական ընթացքը:

Հասարակ քաղաքացիների շրջանում էլ ձևավորում են կեղծ ընկալում, որ «հեսա դատավորների հարցը լուծեն, ամեն ինչ իր տեղը կընկնի»: Ճիշտ ինչպես նախընտրական շրջանում, երբ շրջանառվում էր «մինչև արտահերթ ընտրություններ չլինեն» թեզը...

Ինչևէ, վեթթինգի «գործը» ձգձգվեց, քանի որ Վենետիկի հանձնաժողովը բառացիորեն հասկացրեց Հայաստանի իշխանությանը, որ իրավական ճանապարհով չեն գնում, սխալ ուղի են ընտրել, ուրիշ բան թող մտածեն, որը չի հակասի օրենքներին ու Սահմանադրությանը: Եվ մամուլում արդեն տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց` իշխանությունը պատրաստվում է նոր սահմանադրական հանրաքվե անցկացնել: Գործող իշխանության համար վիճահարույցը Սահմանադրության 213-րդ հոդվածն է, որը թույլ է տալիս նախորդ իշխանությունների օրոք ընտրված դատավորներին պաշտոնավարել մինչև նախկինում սահմանված լիազորությունների ավարտը: Վարչապետ Փաշինյանին այդ հոդվածը ընդհանրապես դուր չի գալիս, քանի որ նա չի ուզում աշխատել նախկին կադրերի հետ, նրան հաճելի է ՍԴ-ում ունենալ սեփական, հնազանդ կադրեր: 

Նա դա կոչում է «անկախ դատարան», բայց անկախ՝ նախկին իշխանություններից, ոչ թե իրենից: Հիմա իշխանության կենտրոնացման այդ անհագ ցանկությունն ու պայքարը հանրությանը ներկայացվում է` որպես «դատական բարեփոխումներ», «անկախ դատարանների ստեղծում», հանուն որի, եթե կարիք լինի, նոր հանրաքվե կանցկացնեն: Այսինքն` երկրի առջև ծառացած լուրջ տնտեսական հարցերը թողած` պետական բյուջեից միջոցներ, հանրային մեծ ռեսուրս պետք է վատնեն Սահմանադրության ինչ-որ հոդված փոխելու համար: 

Եվ այս իրավիճակում բոլորովին չի հետաքրքրում` արտագաղթը նոր թափ է հավաքո՞ւմ, թե՞ ոչ, հասարակության շրջանում խորանո՞ւմ են անվստահությունը և դժգոհությունները, թե՞ ոչ, Սևանը ինքնամաքրվե՞ց, թե՞ ոչ, Ադրբեջանի կողմից ավելի հաճախակիանո՞ւմ են սահմանին սադրանքները, թե՞ ոչ, ի վերջո «տնտեսական հեղափոխություն» եղա՞վ, թե՞ ոչ, և այլն, և այլն: Մի խոսքով` անձերի շուրջ և անձնական հավակնությունների շուրջ պայքարը մատուցվում է` որպես ազգային նշանակության խնդիր, որին զուգահեռ իսկապես կենսական նշանակության հարցերը մնում են անտեսված ու չքննարկվող: Ձևավորվում են կեղծ օրակարգեր, արհեստականորեն ուռճացվում, որպեսզի խուսափեն իրենց անմիջական պարտականությունների մասին հաշվետու լինելուց:

Այսօր ավելի շատ քննարկման թեմա են դարձել տրանսգենդերների հարցերը, քան գործազրկության և աղքատության վերացման խնդիրը: Մարդու իրավունքներն, անշուշտ, պետք է պաշտպանվեն, սակայն հասարակության մի փոքր խմբի խնդիրները վեր դասել ամբողջ ժողովրդի առաջնային խնդիրներից ու ամեն օր խոսել դրա մասին, պարզապես հոգեբանական դիվերսիա է հասարակության նկատմամբ:

Բանը հասել է այնտեղ, որ տրանսգենդերները երկրի ղեկավարությանն ուղղակիորեն ասում են`«մենք հեղափոխությանը աջակցել ենք ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը մերժի Ստամբուլ յան կոնվենցիան»: Ստացվում է, որ հեղափոխությունը դժվար թե տեղի ունենար, եթե իրենք չաջակցեին դրան: Գործող իշխանությունը հիասթափեցնում է անգամ իրենց... Ինչպիսի հեգնանք:

Մի շարք պաշտոնյաներ էլ իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են տեսանյութեր նկարահանելով, շոուներ կազմակերպելով: Պատգամավորներից մեկը հրավիրում է քաղաքացիներին՝ Վարդավառի օրը ԱԺ բակում գորգ լվանալ: Դժվար է ավելի փառահեղ բան մտածել: Մյուսն սկսել է Սևանի մասին գովազդային տեսանյութերում նկարահանվել: Իսկական աստղ: Նրան թվում է, որ այդպես ավելի կբարձրացնի իր վարկանիշը` չգիտակցելով, որ իր խնդիրը ոչ թե Սևանը հայերենով գովազդելն է, որի կարիքը հաստատ լիճը չունի, այլ օրենսդրական նախաձեռնություններով ժողովրդի խնդիրներին լուծում տալն է, թեկուզ հենց Սևանի հարցի շուրջ:

Սևան գնալհանգստանալու կոչ անելու փոխարեն օրենսդիրն ու գործադիրը պետք է գտնեն Սևանը ճահճացումից և ոչնչացումից փրկելու օրենսդրական և գործնական լուծումներ, նաև այնպիսի պայմաններ ստեղծեն, որ մարդիկ այդ հանգստանալու հնարավորությունն ունենան: Բայց ոչ, ո՞վ ժամանակ ու հավես ունի զբաղվելու լուրջ գործերով: Չնայած ամբողջ կյանքում միայն փողոց փակելով աչքի ընկած մարդկանց որտեղի՞ց պետական գործերով զբաղվելու կարողություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan