Սահյանական օրերն այսուհետ կդառնան ամենամյա

Հուլիսի 20-ին Սիսիանը գրական աշխարհի ուշադրության կենտրոնում էր. առաջին անգամ նշվեց Սահյանական պոեզիայի համահայկական մշակութային տոնը: Առաջինն էր, բայց ոչ՝ վերջինը, այսուհետև ամեն տարի հուլիսին ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ կհամախմբեն սահյանասեր հասարակությանը, գրական աշխարհի հայաստանյան և սփյուռքի ներկայացուցիչներին: Մեծ բանաստեղծի մահվան ամիսը հիշատակի օրերի վերածելու գաղափարի ու նախաձեռնության հեղինակներն են Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, «Սիսական» հայրենակցական միության նախագահ Ֆելիքս Պողոսյանը:

Տոնի կայացմանն աջակցել է Սիսիանի համայնքապետարանը և համայնքի ղեկավարը: «Մենք և մեր Սահյանը» խորագրով հուշ ցերեկույթին, սահյանական պոեզիայի տոնին մասնակցելու էին եկել Նաիրի Սահյանը, համահայկական գրողների միության անդամներ՝ նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ, գրականագետներ, Կալիֆորնիայի և Երևանի գրողների միության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, տարբեր համայնքներից ժամանած ՏԻՄ աշխատակիցներ, պաշտոնատար անձինք:

«Ամեն անգամ Սահյանի բնաստեղծություններն ընթերցելիս՝ ակնածանք ես ապրում ու մտածում՝ մի՞թե մարդու միտքը կարող է հասնել այս աստիճան կատարելության: Սահյանը տիեզերական մեծություն է, ամենահարուստ բառապաշարն ունենալու դեպքում անգամ անհնար է սպառիչ կերպով բնութագրել Սահյանին»,-իր ելույթում ասաց մարզպետ Հունան Պողոսյանը: Ներկաներին ողջունեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ հայտնելով իր հպարտությունն ու հուզմունքը. «Սահյանը եղել է մեր ընտանիքի լավ բարեկամը, հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ճանաչել ու շփվել վարպետի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում ներկաներին և հատկապես սփյուռքից եկած հյուրերին: Սահյանին ոչ միայն նրա ծննդյան կամ մահվան օրերին ենք հիշում, այլ ամեն օր, նա միշտ մեզ հետ է»:

Աբգար Ափինյանը շնորհակալություն հայտնեց մարզային և համայնքայն իշխանություններին՝ իրենց նախաձեռնությանը արձագանքելու, աջակցելու և կյանքի կոչելու համար սփյուռքին՝ Սահյանական օրերին միանալու և առանձնապես Սիսիանի համայնքապետարանին՝ միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար. «Այս միջոցառումը պետք է դառնա Հայաստանի մշակութային կարևորագույն իրադարձություններից մեկը, այն կլինի ամենամյա և հետզհետե կդառնա համահայկական մշակութային երևույթ, որի մասին կխոսի աշխարհը»:

Սահյանի որդին սահյանական համեստությամբ ուղղակի խորհուրդ տվեց Սահյան շատ կարդալ, հարստանալ նրա պոեզիան ընթերցելով. «Կյանքն ամեն օր մի բան է խլում մեզանից, ու երբ զգում ես, որ այլևս ուժ չունես, բացում մի երկու տող կարդում ու դառնում ես հսկա, սկսում ես ճախրել:

Երբ գալիս կանգնում եմ այս հողի վրա, հասկանում եմ, թե հայրս ինչ էր ուզում ասել: Եթե նա այսօր այստեղ լիներ, կգար, ամաչելով կկանգներ ու կասեր՝ շատ լավ խոսեցինք բոլորս»,-ասաց նա: 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը խոսեց Համո Սահյան մարդու, բանաստեղծի, հասարակական գործչի մարդկային արժեքների ու ստեղծագործական ձեռքբերումների մասին: Նրա դիտարկմամբ, Համո Սահյանի ժառանգության հետ կապված դեռևս շատ անելիքներ կան, ժամանակն է մեկտեղել վարպետի մասին հուշերն ու գիրք դարձնել:

Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեցին Սիսիանի՝ Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլի անզուգական կատարումները, Սիսիանի երիտասարդական խմբի ազգագրական պարերի բեմադրությունները, Սիսիանի՝ Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի սան Մարիամ Պողոսյանի և «Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության մրցանակակիրներ, երգիչ Արթուր Խաչենցի և բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի ելույթները, Հրաչ Խալաթյանի ասմունքը:

Սահյանական պոեզիայի տոնի մասնակիցները, որպես ուխտ, այցելեցին նաև Սահյանի ծննդավայր՝ Լոր, եղան նրա տունթանգարանում, մասնակցեցին այնտեղ կազմակերպված գրական ցերեկույթին և Լորի եկեղեցում վարպետի հիշատակին մատուցված հոգեհանգստյան պատարագին:

Ինչպես ասում են՝ հանճարները չեն մահանում, նրանք ապրում են, քանի դեռ իրենց հիշում ու մեծարում են: Սահյանը անմահ է, Սահյանը իմն է, քոնն է ու բոլորինս է...

 

Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան Բանակցությունները դեռ չեն ավարտվել․ Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի մասին «Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Պատվերով համերգ չի. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին «Այսօր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»․ Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի արձագանքներին Ընդունվեց ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդը դիմել է փախուստի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ. Վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք. Գագիկ Սուրենյան Օրվա խորհուրդ Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել
Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Լարվածությունից լրիվ փայտի եմ վերածվել»․ Լիլուն հարսանեկան պարից հատված է հրապարակել Խեցգետիններին հետաքրքիր օր է սպասվում․ դեկտեմբերի 9-ի աստղագուշակը «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց
website by Sargssyan