Ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ հրապարակել որոշ թվեր, ապա հանրությանը տեղյակ պահել արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների մասին:

2018թ-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի և կունենանք մոտ 70000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

Կատարված աշխատանքներ

Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանեցինք 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրեցինք 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը Նորագավիթում:

Սպասվող փոփոխություններ

-Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից,

-մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին,

-«Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է, և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում

Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է Վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինպես Վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»:

 

Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Մահացու վրաերթ Կոտայքի մարզում. 64-ամյա կինը տեղում մահացել է Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին ՔՀԿ-ները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին Պարզաբանում քաղաքացու կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ Ծեծկռտուք՝ Աբովյան փողոցում. բերման է ենթարկվել 3 անձ Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Ութ մարզում 18 նախակրթարան կբացվի Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն Արդարադատության նախարարն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ) «Լիդիանի» խնդիրը անկախություն ձեռք բերելու հարց է». Կարեն Վարդանյան Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է Գեննադի Սոլովեյի հետ
website by Sargssyan