Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր

Ջրային ռեսուրսների կառավարման անկախ փորձագետ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ (Ջրային ռեսուրսների գիտություն, քաղաքականություն և կառավարում մասնագիտացմամբ), այժմ՝ ԱՄՆ Այդահոյի համալսարանի դոկտորանտ-հետազոտող Լուսինե Թասլակյանը դավադրությունների տեսություններին թեև չի հավատում, սակայն, ակամա սկսել է մտածել, որ չի բացառվում, որ Սևանա լճի ներկա խնդիրը դանդաղորեն և անտեսանելի ձևով իրականացվող երկարաժամկետ պլանի իրագործման հետևանք կարող է լինել:
 
Նման միտք ծագել է գիտնականի մոտ, քանի որ տարեցտարի Սևանի վիճակը ոչ միայն գնալով վատանում է, այլև, նույնիսկ իշխանափոխությունից հետո է շարունակվում լճի հանդեպ նույն գիշատիչ մոտեցումը դրսևորվել:
 
«Սևանի խնդիրները թեև նոր չեն, սակայն հարց է ծագում, թե ինչքան պետք է տգետ լինենք, որպեսզի չհասկանանք, որ Սևանի փրկության համար պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն: Դա պետք էր իրականացնել դեռևս անցյալ տարվա Սևանի ջրիմուռների ծաղկելուց հետո, ինչը ահազանգ էր: Ես չգիտեմ, թե ոլորտը կառավարող նախարարն ինչ է մտածել, որ հաշվի չի առել այդ հանգամանքը:
 
Բացի այդ, բոլորին է հայտնի, որ լիճը երկար տարիներ է ինչ հիվանդ է, որը, փաստորեն, առաջին անգամ անցյալ տարի արտահայտվեց: Դրանից հետո հարկավոր էր ընդամենը զգաստանալ, անհապաղ միջոցառումներ նախաձեռնել ու իրականացնել, ոչ թե նախկին իշխանությունների նման վերաբերվել այդ խնդրին: Եվ, ի վերջո, հարկավոր էր կիրարկել 2001 թվականին ընդունված Սևանի մասին օրենքը, որը փաստորեն մինչ օրս մնացել է թղթի վրա»,- ասաց Լ. Թասլակյանը:
 
Օրենքում ամրագրված է, որ լճի մակարդակը 6 մետրով պետք է բարձրանա: Նույնիսկ ժամանակացույցն է հստակեցված, բայց, ըստ էության, այն մինչ օրս անտեսվում է, ինչն է՛լ ավելի է իրավիճակը վատթարացնում:
 
«Լճի մակարդակը բարձրացնելու հարցը հենց այնպես չի ներառվել օրենքում և դա օդից վերցված թիվ չէ: Գիտնականների մի մեծ խումբ է աշխատել այդ հաշվարկների վրա, և հանգել են այն եզրակացության, որ դա այն մինիմումն է, որից հետո լիճը կվերականգնի իր էկոլոգիական հավասարակշռությունը և կսկսի կայունանալ: Ջրի մակարդակը բարձրացնելն ամենաառաջնային հարցն է, որից էլ կախված է լճում տեղի ունեցող մնացած քիմական պրոցեսների ընթացքը:
 
Ցանկացած դպրոցական էլ գիտի, որ տարբեր ջերմաստիճանի պայմաններում քիմական ռեակցիաները կարող են տարբեր ուղղություններվ ընթանալ: Ուստի չի կարելի թույլ տալ, որ Սևանի ջրի ջերմաստիճանը բարձրանա: Ինչպես մարդը չի կարող բարձր ջերմաստիճանի պայմաններում երկար գոյատևել, նույնն էլ լճի դեպքում է, քանի որ այն ևս կենդանի օրգանիզմ է»,- ասաց Լ. Թասլակյանը:
 
Երիտասարդ գիտնականի համար հասկանալի չէ նաև, թե ինչու իշխանափոխությունից հետո օրենքով նախատեսված 6 մետր ջրի մակարդակը բարձրացնելու քայլեր չեն ձեռնարկվում: Եվ եթե նախկին ռեժիմի ժամանակ դա արվում էր օլիգարխներին պատկանող օբյեկտները ջրի մեջ չհայտնվելու պատճառով, ապա, փաստացի, նույնը շարունակվում է իշխանափոխությունից հետո: Լ. Թասլակյանի կարծիքով նախարար Էրիկ Գրիգորյանը վարում է նույն՝ Հանրապետականների օրոք իրականացվող քաղաքականությունը, ով դեռևս փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելիս, նույնիսկ ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումներն է արդարացրել, ինչին գիտնականն ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում արդեն իսկ անդրադարձել է:
 
Ինչ վերաբերում է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ֆինանսավորումից զրկելուն, ապա դա ևս տրաբանությունից զուրկ քայլ է նա համարում: Իրականում այն հզոր գիտական կենտրոն է և հայտնի չէ, թե ֆինասավորումից զրկելն ու տեղի մասնագետներին մեկուսացնելն ինչու են արդարացված համարում օրվա իշխանությունները: Լ. Թասլակյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ, դա ևս նույն՝ Հանրապետականների կողմից վարվող քաղաքականության շարունակությունն է, որի արդյունքում գիտական այդ կենտրոնը հայտնվել արհամարվածի կարգավիճակում:
 
«Մենք լավ մասնագետներ ունենք, բայց հասկանալի չէ, թե ինչու է նման կապիկություն արվում, երբ ներկայացվում է, թե արտերկրի մասնագետներին են դիմում մեր խնդիրները լուծելու համար: Եվ, վերջապես, բոլորին է հայտնի, որ Սևանա լիճը բարձր լեռնային գոտում է գտնվում, իսկ նման լճերն ունեն ջրի ցածր ջերմաստիճան և բավարար թթվածնային հագեցվածություն: Լճի ջերմաստիճանն իջեցնելու միակ տարբերակը ջրի մակարդակը բարձրացնելն է և աղտոտիչների մուտքի կանխումը:
 
Ոլորտի պատասխանատու նախարարն ասում է, որ դիմել է գերմանացի գիտնականներին, որպեսզի մեզ օգնեն, բայց իրականում գերմանացի գիտնականները, որոնց հղում է կատարում Է. Գրիգորյանը, Հայաստանում իրենց գործի համար են հետազոտություն իրականացնում և ոչ մի նոր բան մեզ չեն ասելու: Ինչ վերաբերում է Սևանի ծաղկելու փատը Բայկալ լճի հետ համեմատելուն, ապա աշխարհում այլ լճեր ևս կան, որոնք կլիմայական փոփոխությունների հետևանքով չեն ծաղկել: Ուստի հասկանալի չէ, թե ինչու ենք փորձում Սևանի խնդիրը վատ օրինակների հետ համեմատվել: Դա մոտավորապես նույնն է, որ Հայաստանում առկա աղքատության աստիճանը համեմատենք Աֆրիկյան երկրների հետ, բայց արդյո՞ք դա նորմալ է: Նման համեմատությունից մեր երկրի աղքատության մակարդանկը բարելավվո՞ւմ է, կամ լիճն առողջանո՞ւմ է»,- ասաց Լ. Թասլակյանը:
 
Փորձագետի դիտարկմամբ, հասկանալի չէ նաև, թե ինչու մինչ օրս Սևանա լճի ներկա վիճակի համար դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Բացի այդ, տարիներ ի վեր այն չի դիտարկվել որպես կենդանի օրգանիզմ, որն ունի նաև իր սնման շղթայի բաղադրիչները: Եվ այս պայմաններում անտեսելով գիտական ներուժը, ի՞նչ հիմնավորումներով է ընդհանրապես որոշումներ կայացվում և ո՞վ է հետագայում այս ամենի համար պատասխանատվության ենթարկվելու:
 
«Բնապահպանության ոլորտի փորձագետները շարունակում են պնդել, որ ոչինչ էլ չի փոխվել, բայց նրանց լսող չկա: Պետք է հաշվի առնել, որ Սևանա լիճը Հայաստանի կլիմայագոյացման համար շատ կարևոր դեր է կատարում, և թեև այն իր որակով այսօր չի կարող օգտագործվել որպես խմելու ջուր, սակայն եթե հարցը դիտարկենք կլիմայի փոփոխության և երկարաժամկետ զարգացումների տեսանկյունից, ապա Սևանը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկրի ու տարածաշրջանի ներկայի, այլև ապագայի համար, հակառակ դեպքում Հայաստանը կվերածվի անապատային գոտու»,- ասաց Լ. Թասլակյանը:
 
 
 
Արմինե Գրիգորյան

 

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը ՏՏ ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է. Հայկ Մարության Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան. Արմեն Աարգսյան ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամության թեկնածուների անունները Եղանակը Հայաստանում Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է
Կշահագործվեն Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները «Պատվից առավելի» վերջին նկարահանումը, անսպասելի ընթացքն ու վերջին սերիայի եթերի օրը Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը Անի Երանյանը՝ իր վախերի, ամուսնանալու ու նորից նկարահանվելու մասին (լուսանկարներ) Եթե Քրիստինա Եղոյանը չի կարողանում քայլել այս բարձրակրունկների վրա, ինչո՞ւ է հագել այն (տեսանյութ) Կենդանակերպի 6 զույգ, որոնք դատապարտված են բաժանման «Ես իրականում էլ խանդոտ եմ»․ ոճափոխված Ռոզա Ֆիլբերգը նորություն ունի Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի Հերթական սկանդալային հարսանիքը հավակնում է դառնալ այս տարվա ամենագեղեցիկ հարսանիքը (լուսանկարներ)
website by Sargssyan