Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­կե­րե­սայ­նու­թյան սահ­ման­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում դատավորներին անդրադառնալիս՝ կոռուպցիայի, կաշառակերության հետ կապված ուշագրավ հայտարարություն արեց: Նրա խոսքով` 400 հազար դրամ աշխատավարձ ստացող դատավորը չի կարող միլիոնների գործեր քննելիս լինել անաչառ, հակված կլինի կոռուպցիայի:

Նախկինում ևս նա առիթ է ունեցել պնդելու, որ չենք կարող Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ` առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Իհարկե, առանձին վերցրած՝ անհնար է վիճարկել այս պնդումը, այն տրամաբանական է: Սակայն երբ Իջևանում անտառահատների և ոստիկանների միջև հայտնի բախումների մասնակիցներից մեկին առաջարկեցին օրական 10 հազար դրամով աշխատանք, նա ասաց.

«Դու օրը 10 հազար դրամով կարո՞ղ ես տուն պահել՝ երեխուն պահել, ծախսերը հոգալ»: Հասարակ քաղաքացու այդ հարցը դարձավ լայն քննարկման առարկա, մարդիկ զարմացան, որ փաստորեն ապօրինաբար ծառ կտրելվաճառելով այդ մարդն ավելի շատ է վաստակում, և օրական 10 հազար դրամն իր համար չնչին գումար է: Նման պայմաններում ինչպե՞ս է առհասարակ վեր կացել ու բողոքում:

Բայց քաղաքացին, ըստ էության, ասել է նույն բանը, ինչ Հայաստանի վարչապետը: Ասել է, որ ավելի լավ աշխատավարձ առաջարկեք, որ չգողանամ:

Եթե այդ տրամաբանությունն արդարացի է դատավորների հարցում, ապա ինչո՞ւ չպետք է արդարացի լինի մնացած քաղաքացիների համար: Իհարկե, կասեն, որ դատավորի աշխատանքը պահանջում է բարձր որակավորում ու պատասխանատու է: Այո, և հենց այդ պատճառով այսօր դատավորները ստանում են մյուսներից շատ ավելի բարձր աշխատավարձ: 

Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաներն են նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը` ավելի քան 1 մլն 300 հազար: Աշխատավարձի մեծությամբ նրանց հաջորդում են Սահմանադրական դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը` ավելի քան 1մլն դրամ: Մարդու իրավունքների պաշտպանի, Գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձը կազմում է մոտ 990 հազար դրամ: Համեմատաբար ցածր են վարձատրվում վարչական և առաջին ատյանի դատարանների դատավորները, բայց նրանց աշխատավարձը նույնքան է, որքան պատգամավորներինը, ովքեր մշակում են այն օրենքները, որ դատավորները պետք է կյանքի կոչեն:

Ակնհայտ է, որ Հայաստանի պետական բյուջեից ամենաբարձր վարձատրվողները առաջին հերթին հենց դատավորներն են: Այս իրավիճակում ի՞նչ ասեն ոչ պակաս կարևոր առաքելություն իրականացնող մանկավարժները, բժիշկները, զինվորականները կամ փրկարարները, որոնք թեկուզ չնչին աշխատավարձով, սակայն մեծամասամբ պարտքի մեծ զգացումով կատարում են իրենց աշխատանքը: Իհարկե, նրանք էլ են բողոքում ցածր աշխատավարձից, բայց որքանո՞վ է բարոյական դատավորներից 4-10 անգամ քիչ վարձատրվող քաղաքացիներին ասել, որ եթե չեք ուզում դատավորը լինի կաշառակեր, պետք է ձեզանից էլ ավելի բարձր աշխատավարձ ստանա, իսկ դուք ցածր աշխատավարձով էլ չհամարձակվեք... պայմանականորեն ասած՝ «փայտ կտրել»:

Բարձր աշխատավարձն, իրականում, երաշխիք չէ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այն էլ՝ դատավորների հարցում: Ինչպես տեսանք, նրանք արդեն իսկ ստանում են մյուսներից ավելի բարձր աշխատավարձ, բայց վարչապետի մակարդակով անգամ ընդունում ենք, որ դատական համակարգում կա մեծ կոռուպցիա: 

Ըստ այդմ` որքանո՞վ է ռացիոնալ կոռուպցիայի դեմ պայքարը գերազանցապես կապել այդ խնդրի հետ և ցուցաբերել նման ընտրողական մոտեցում:

Եթե անգամ 5-6 անգամ բարձրանան աշխատավարձերը, դատավորներն, ի՞նչ է, չե՞ն քննելու միլիոնների գործեր ու չե՞ն գայթակղվելու: Սովորաբար ախորժակը բացվում է հենց ուտելու ժամանակ: Հետևաբար այդ փաստարկը, առանձին վերցրած՝ լինելով տրամաբանական, իրականում արդարացում է: Կոռուպցիայի պատճառները շատ ավելի խորն են, աշխատավարձի հարցը դրանցից ընդամենը մեկն է: 

Հնարավոր չէ պարզունակ մոտեցումներով հաղթահարել սոցիալ-տնտեսական կուտակված խնդիրները: Բայց մեկ բան է խնդիրների նկատմամբ ցուցաբերել մակերեսային մոտեցում, մեկ այլ բան` չտիրապետել իրական թվերին, մարդկանց մոլորեցնել աշխատատեղերի հարցում: Օրինակ՝ Հայաստանում ցանկացած օրինական գրանցված աշխատող պարտադիր վճարումներ է անում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Այդ հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետի ներկայացրած թվերը իրականությանը չեն համապատասխանում:

Փաշինյանը ապրիլին հայտարարել էր, որ ՀՀ-ում կա օրինական գրանցված 562 043 աշխատող: Մինչդեռ հիմնադրամի հաշվետվությունից պարզ է դառնում, որ աշխատողների ամենամեծ թիվը գրանցվել է մարտին` 501 572, իսկ վատագույն ամիսը եղել է հունվարին` 433 962 օրինական աշխատող:

Մեսրոպ Մանուկյանը նկատել է. «Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետին նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի: Մանավանդ, չեմ ուզում հավատալ, որ այդ գումարներն հավաքագրվում են, սակայն... գրպանվում են»: Աշխատավարձերի բարձրացումն, անշուշտ, կարևոր խնդիր է: Բայց բարոյական դասեր տալուց առաջ չպետք է կտրվել իրականությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

«Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ»
website by Sargssyan