Բա­բա­յա­նը նա­խան­ձե­լի վի­ճա­կում չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը օրեր առաջ Արցախի խորհրդարանում անդրադարձավ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին և ներկայացրեց բավականին հիմնավորված տեսակետներ դրանց՝ ՀՀ և Արցախի սահմանադրություններին հակասելու վերաբերյալ:

Ըստ էության՝ սա Երևանի ձգձգված արձագանքն էր դեռևս ամիսներ առաջ մեկնարկած գործընթացին: Վարդանյանը նշեց, որ ստորագրահավաքը և դրանից բխող գործընթացը սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում։ Բացի այդ, շեշտեց, որ դա կարող է խնդիրներ առաջացնել նաև բանակցային գործընթացի համար:

Ակնհայտ է, որ սա Փաշինյանի պատասխանն էր Բաբայանին: Սակայն այստեղ ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ, համադրելով ներկայում և ավելի վաղ արված հայտարարությունները և կարծիքները, կարող ենք արձանագրել՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն ու ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի և հնարավոր հետևանքների վերաբերյալ միակարծիք են՝ դրանք կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել ինչպես օրինականության, այնպես էլ բանակցային գործընթացի կարևոր էլեմենտների տեսանկյունից:

Ստացվում է, որ ընդդեմ Բաբայանի՝ ամենաքիչը կասկածելի քայլերի՝ առկա է միասնական մեծ ճակատ, որը, մեղմ ասած, չի ողջունում նրա նախաձեռնությունը:

Բազմաթիվ կարծիքների համադրությունը ակնհայտ է դարձնում, որ նախաձեռնությունը ոչ թե նպաստելու է Արցախում որևէ իրավական բարեփոխման, այլ հակառակը՝ բազմաթիվ վտանգներ է ստեղծելու Արցախի անվտանգության ապահովման հարցում և միջազգային ճանաչման գործընթացում՝ բերելով անդառնալի հետևանքների:

Եվ դա այն դեպքում, երբ Բաքվում սպասում են նման հնարավորության՝ դիվանագիտական ճակատում ևս մեկ հաղթանակ տոնելու համար:

Սակայն Հայաստանի և Արցախի՝ տարբեր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի միակարծիք լինելն այս հարցում բացառիկ է այն առումով, որ նման երևույթ նախկինում մեծամասամբ կարելի էր տեսնել Ադրբեջանի գործոնով պայմանավորված իրավիճակներում, մանավանդ, երբ անմիջական վտանգ էր սպառնում Արցախի անվտանգությանը: Լավագույն օրինակը, թերևս, Ապրիլ յան մարտական գործողություններն են:

Ստացվում է, որ Բաբայանի նախաձեռնությունը միևնույն հարթության մեջ է դիտարկվում ադրբեջանական ագրեսիայի հետ: Եվ այստեղ արդեն Արցախի ՊԲ նախկին հրամանատարը, որը դատապարտվել էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացնելու համար, պետք է հետևություններ անի, այլապես իրավիճակն այլ հուն կմտնի:

Ինչ խոսք, Բաբայանը նախանձելի վիճակում չէ:

Արայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Մահացու վրաերթ Կոտայքի մարզում. 64-ամյա կինը տեղում մահացել է Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին ՔՀԿ-ները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին Պարզաբանում քաղաքացու կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ Ծեծկռտուք՝ Աբովյան փողոցում. բերման է ենթարկվել 3 անձ Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Ութ մարզում 18 նախակրթարան կբացվի Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն Արդարադատության նախարարն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ) «Լիդիանի» խնդիրը անկախություն ձեռք բերելու հարց է». Կարեն Վարդանյան Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է Գեննադի Սոլովեյի հետ
website by Sargssyan