Վայելեք Եվրո-2019-ը. նման մրցաշարերը կյանքում մեկ անգամ են լինում. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին:
 
Հայ կիսապաշտպանը վերհիշելով առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղալը` փաստել է, որ շատ հպարտ է եղել: «Առանձնակի հաճույքով եմ կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, քանի որ հնարավորություն եմ ունեցել մրցելու տարբեր հավաքականների և տարբեր ֆուտբոլիստների դեմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքական), քանի որ ամեն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարավորություն էինք ստանում»,-ասել է կիսապաշտպանը:
 
Մխիթարյանի համար այդ տարիքում ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: Հայ կիսապաշտպանը ասել է նաև, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ սեր է վայելում և հայ հանդիսատեսի համար մեծ հնարավորություն է Եվրո-2019 ընթացքում Երևանում մոտիկից տեսնելու ֆուտբոլի ապագա աստղերին: «Ես մասնակիցներին խորհուրդ կտամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մեկ անգամ են ամբողջ կյանքի համար»,-եզրափակել է նա:
 
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
 
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
 
Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին:
 
Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:
Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
website by Sargssyan