Կքննարկվի գազի գնի հարցը

«Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան. hայկական կողմի հետ կքննարկեն գազի գնի, գնի վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասաց նա ու հավելեց, որ կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ։

Հարցին, թե որքան կարելի է «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին ցածր պահել գազի գինը, Գրիգորյանն ասաց, որ անվերջ չի կարող ձգվել: Բայց դրանով արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ:

Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, թե 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշեց, որ ինքն այդ հարցի հետ կապված նման պաշտոնական որևէ ազդակ չի ստացել:

Հարցին, թե արդյոք կա քաղաքական կամք՝ Իրանից գազ գնելու, Գրիգորյանը նշեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախ և առաջ հայրենակիցների շահերից, այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի: «Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե պետք է բանակցենք»,-նշեց նա:

Կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել․ պաշտոնյան՝ ԱԱԾ բացահայտման մասին Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
website by Sargssyan