Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 12-ին ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հաստատված համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ասել է, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար և իրենք ցանկանում են մաս լինել խորացող հայ-էմիրաթական համագործակցության, ինչպես նաև սատարել Հայաստանին՝ կայուն էներգետիկ զարգացման նպատակներին հասնելու գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը և ներդրումային հնարավորությունները ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ համակարգում երկրի դերը:

Ավելի ուշ փոխվարչապետը ներկա է եղել «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել․ պաշտոնյան՝ ԱԱԾ բացահայտման մասին Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
website by Sargssyan