Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար․ նվերներ Բյուրականի աստղադիտարանին

Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և ‹‹Ստեփան Գիշյան›› բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտաճամբարի մասնակիցները Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են: Աստղադիտարանը 2018-ին «Ստեփան Գիշյան» բարեգործական
հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթողներից մեկն է, համատեղ ծրագրի շրջանակում բացի աստղադիտարանում անցկացվող 6-րդ գիտական դպրոցից, նաև վերանորոգվել ու կահավորվել է ուսումնական լսարան, աստղադիտարանը համալրվել է նոր թվայնացված աստղադիտակով։

‹‹Նախկինում դասախոսություններն անց են կացվել Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում, որը տարածքով ավելի փոքր էր և այդքան էլ հարմար չէր: Իսկ այստեղ մոտ հիսուն մարդ է տեղավորվում: Գաղափարը շատ հետաքրքիր էր, քանի որ 2017 թվականից նրանք սկսել են այդ ծրագիրը՝ գիտական տուրիզմի հետ կապված, և
ամեն ինչ անում էին, տարբեր քայլեր էին ձեռնարկում, որպեսզի այդ ճյուղը զարգանա Հայաստանում, մասնավորապես՝ աստղագիտական ոլորտում››,-իր խոսքում նշել է ‹‹Ստեփան Գիշյան›› բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

‹‹Գիտաճամբարի ծրագիրն, իհարկե, շատ բազմազան է: Այստեղ միայն աստղագիտական
դասախոսություններ չեն, թեկուզ գիտության այլ ոլորտներից, այլ, օրինակ, բազմաթիվ հետաքրքիր խաղեր, ինտելեկտուալ խաղեր շատ կան, հագեցված են դրանով: Կազմակերպում ենք այցելություններ, էքսկուրսիաներ ոչ միայն աստղատանը, այլև տանում ենք շրջակա մոտիկ տեսարժան վայրերն ենք ցույց տալիս››,- իր խոսքում նշել է
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:
Մանրամասն` տեսանյութում:

Կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել․ պաշտոնյան՝ ԱԱԾ բացահայտման մասին Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
website by Sargssyan