Ի՞նչ կտա ազատ մուտ­քը դե­պի տվյալ­նե­րի բա­զա­ներ

eurasianet.org-ը «Հայկական իշխանությունները փորձում են ավելացնել թափանցիկությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա իրականացնել թափանցիկության ավելացման՝ կառավարության խոստումը:

Ըստ այդ օրենքի, կհեշտացվի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և կադաստրի բազաների տվյալների հասանելիությունը ԶԼՄ-ների համար, որն էլ կհեշտացնի կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված լրագրողական հետաքննությունների իրականացումը: Ներկայումս արդարադատության նախարարության իրավաբանական անձանց տվյալների բազայում մեկ գրության հետ ծանոթանալը արժե 7, իսկ հողային կադաստրում` 10 դոլար:

Սա մեծապես բարդացնում է լրագրողների աշխատանքը, հատկապես, եթե նրանք աշխատում են մի հոդվածի վրա, որի պատրաստման համար անհրաժեշտ է ծանոթանալ մեծ թվով տվյալների հետ: Այժմ առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքների մեջ, ինչը լրագրողներին կտա էլեկտրոնային համակարգից անվճար օգտվելու հնարավորություն: Նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը, որը ներկայումս իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է , Eurasianet.org- ի հետ զրույցում ասել է, որ նմանատիպ օրենքի նախագիծը նախատեսվում է ընդունել մինչև տարեվերջ: Մշակման փուլում է նաև օրենքի նախագիծ, ըստ որի, հանքարդյունաբերական ընկերությունները պետք է տրամադրեն իրենց սեփականատերերի անունները:

Հայաստանում գործող հետաքննող լրագրողները ևս ողջունում են այս քայլերը: Ըստ Hetq.am կայքի լրագրող Դիանա Ղազարյանի, ինքը շատ է գրում պետական գնումների մասին, բայց ստիպված է լինում սահմանափակվել, երբ պետք է տվյալների բազաներից փաստաթղթեր գնել: Նրա խոսքերով, տվյալների բազաների ազատ մուտքն անգնահատելի ռեսուրս կդառնա լրագրողների համար:

Եթե օրենքն ընդունվի, իրենք «կարող են հեշտությամբ ուսումնասիրել տվյալները և բացահայտել կոռուպցիայի հետ կապված բազմաթիվ գործարքներ»: Կոռուպցիայի դեմ պայքարի և կազմակերպված հանցագործությունների բացահայտման նախագծի (OCCRP) գլխավոր խմբագիր Իլ յա Լոզովսկին գտնում է, որ հետաքննող լրագրողների համար կառավարության տվյալների բազաների և այլ նյութերի հասանելիության կարևորությունը դժվար է գերագնահատել:

Ըստ նրա, «իրենց դեպքում սա կարող է վճռորոշ լինել այն հարցի կապակցությամբ, թե արդյոք նյութը կհրապարակվի՞, քանի որ իրենք չեն ընդունում հոդվածներ, որոնք հիմնված են միայն երրորդ կողմի տեղեկատվության կամ բանավոր հարցազրույցների վրա»:

Ներկայումս Հայաստանի լրագրողները անվճար կարող են ստանալ միայն պետական տվյալների բազաների հիմնական տեղեկատվությունը, օրինակ` հասցե, գրանցման ամսաթիվ և ձեռնարկության հիմնադիրների անունները:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, ներառյալ բաժնետերեր, տնօրեններ, ընկերակցության կանոնադրության և այլ կապակցված անձանց անուններ, պետք է վճարել: Սակայն հետաքննող լրագրողները պետք է հսկայական քանակությամբ տվյալներ հավաքեն, և երբ նրանք ստիպված են վճարել յուրաքանչյուր փաստաթղթի համար՝ հետաքննության արժեքը կարող է խոչընդոտ հանդիսանալ նյութի պատրաստման համար: Օրինակ՝ բիզնեսի իրական սեփականատիրոջը գտնելու համար լրագրողը երբեմն ստիպված է լինում գնել տասնյակ գրություններ: Civilnet լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանը հայկական քաղաքական վերնախավի անշարժ գույքի մասին վերջերս կատարված հետաքննական նյութի վրա ծախսել է մոտ 68 դոլար, և ծախսերը նվազագույնի հասցնելու համար նա ստիպված է եղել լրացուցիչ այլ աշխատանքներ կատարել: 

Ըստ նրա, «այն, որ տվյալների բազաները ազատ չեն, բարդացնում է իրենց աշխատանքը»: Միևնույն ժամանակ Հայաստանում կառավարության գործունեության թափանցիկության ապահովման աշխատանքները հեռու են բավարար լինելուց:

Օրինակ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջի համաձայն, հարցման պատասխանի մշակումը պետք է տևի 5 օր, իսկ հատկապես ծանր դեպքերում` մինչև 30 օր: Հարևան Վրաստանում այդ ժամանակահատվածը սահմանափակվում է ընդամենը 10 օրով: Ըստ լրագրող Արտակ Համբարձումյանի, այս քայլի շնորհիվ Հայաստանը կհասնի Վրաստանի և Ուկրաինայի «հետհեղափոխական» կառավարություններին, որոնք նույնպես բացել են տվյալների բազաները և այլ պետական նյութերը:

Համբարձումյանը կարծում է, որ «կոմերցիոն ձեռնարկությունների հիմնական տվյալների հասանելիությունը համարվում է երկրի ժողովրդավարացման գործընթացի կարևոր կողմ, և այն հետաքննական լրագրության որակի բարձրացմանը նպաստող գործոն է»: Սակայն նա նաև այն կարծիքին է, որ տվյալների բազաները պետք է բաց լինեն բոլորի, այլ ոչ թե միայն լրագրողների համար: Ընդ որում, հարց է բարձրացնում, թե «ինչպե՞ս են որոշելու, թե որոնք են ԶԼՄ-ները, իսկ որոնք՝ ոչ, բացի դա, ինչպե՞ս պետք է հարցը լուծվի արտահաստիքային լրագրողների, օտարերկրյա հետաքննող լրատվամիջոցների կամ ՀԿների դեպքում»:

Նա նաև նշել է, որ 2018 թվականին իշխանությունները տվյալների բազաներ մուտք գործելու համար վճարներից վաստակել են ընդամենը 30 հազար դոլար, այսինքն՝ եկամտի այս աղբյուրը էական չէ պետության համար:

Կամո Խաչիկյան

 

 

Ալավերդցի Վահագի դեմ մահափորձի գործով տուժողը պատրաստ չէր նայելու ամբաստանյալների աչքերին Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Աշտարակ-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը․ Shamshyan.com «Արմավիր» ՔԿՀ-ում 54-ամյա կալանավոր է մահացել Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջ ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերն այսօրվանից մտնում են ուժի մեջ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մայր Աթո­ռում բաց­վել է նո­րա­կա­ռույց Մա­տե­նա­դա­րա­նը Իմա­ցեք՝ ար­դյո՞ք դուք հա­մար­վում եք գույ­քա­հարկ վճա­րող Հա­յաս­տա­նը դե­ռևս չի մշա­կել տնտե­սա­կան զար­գաց­ման սթրե­սա­կա­յուն մո­դել. նոր պղպջակ­ներ են պայ­թում Թանկարժեք գույք՝ գեղանկարների ու գեղաքանդակների տեսքով․ «Փաստ» «Բա­րի Սա­մա­րա­ցի» գոր­ծա­րա­նում նույն մի­ջա­վայ­րն ու գոր­ծըն­թացն է, որը կի­րառ­վում է Եվ­րո­պա­յում. «Փաստ» «Ին­չո՞ւ է գաղտ­նի կեր­պով սուբ­սի­դա­վոր­վում ոչ հայ­կա­կան ավի­ա­ըն­կե­րու­թյու­նը». մատ­չե­լի տոմս ձեռք բե­րե­լու մի­ֆը. «Փաստ» «Ան­կախ եկա­մուտ­նե­րի և ծախ­սե­րի թե­թև­ա­կի մե­ծա­ցու­մից, շատ խո­ցե­լի կող­մեր ունենք». «Փաստ» Նախարարի հետ «ջրերը մի առվով չեն հոսել», և ազատվել է աշխատանքից. «Փաստ» Կա­րև­ո­րը՝ ֆոն ապա­հո­վել ներ­կա­յում, իսկ ինչ կլի­նի վա­ղը, պատ­կե­րա­ցում չու­նեն. «Փաստ»
website by Sargssyan