«Հան­րա­յին լո­ղա­փե­րում լավ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու հա­մար 20-25 մի­լի­ոն դրամ է հատ­կաց­վում, սա­կայն հանգս­տա­ցող­նե­րը շատ ան­բա­րե­խիղճ են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սևանում հանգստի շրջանը մեկնարկել է: Չնայած լիճը «կանաչել» է, և մասնագետները խորհուրդ են տալիս չլողալ լճում, ամեն դեպքում, հանգստացողների պակաս Սևանում, կարծես թե, չկա:

Օրերս դժգոհություն լսեցինք, որ Սևանի հանրային լողափերից մեկում մաքրության հետ կապված խնդիրներ են եղել, լողափնյա թախտերի քանակը չի բավարարել հանգստացողներին:

Հանրային լողափերի մասին «Փաստը» մի քանի հարց ուղղեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանին: Վերջինս նախ զարմացավ, որ հանրային լողափից հնարավոր է դժգոհություն լինի:

«Ամեն լողափում հովանոցների տակ մոտավորապես 200 լողափնյա թախտ է տեղադրված: Աշխարհում Սևանի հանրային լողափը միակ տեղն է, որտեղ այդ թախտերն անվճար են: Ավտոկանգառը, զուգարանը, հանդերձարանը, ցնցուղարանը, բուժկետը, մանկական խաղահրապարակն անվճար են: Սևանի հանրային լողափերը նույնիսկ վճարովի, թանկ լողափերից ավելի լավ վիճակում են: Աղբահեռացումն իրականացվում է օրը երկու անգամ: Եթե օրը երկու անգամ աղբը չհեռացնենք տարածքից, չեք պատկերացնում, թե ինչ ծավալների այն կհասնի:

Երբ երեկոյան մարդիկ սկսում են մաքրել ափերը, հավատացնում եմ ձեզ, միայն երկու աղբաման ծխախոտի մնացորդ է հավաքվում», ասում է Գուլանյանը:

Նրա խոսքով՝ լողափերը շահագործվում են 2011 թվականից: «Պետական բյուջեից սրա համար անգամ մեկ դրամ գումար չի հատկացվել:

Ամեն ինչ իրականացվում է ազգային պարկի, դրա աշխատակիցների էնտուզիազմի հաշվին», - նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ուղղակի մարդիկ պետք է հստակ տարբերակեն, որոնք են հանրային լողափեր, որոնք՝ ոչ:

Պետք է ուշադրություն դարձնել ցուցանակներին: «Եղել են դեպքեր, երբ մարդիկ եկել են, դժգոհել, որ հանրային լողափերում սարսափելի վիճակ է, իսկ հետո պարզվել է, որ իրենք ուղղակի հանրային լողափում չեն եղել: Հանրային լողափերը կոնկրետ տեղերում են, իսկ մարդիկ կան, որոնք կարծում են՝ Սևանի ափին ինչքան տեղ կա, հանրային լողափ է: 

Այս պահին ունենք երեք հանրային լողափ, որոնք ամբողջությամբ կահավորված են: Կառավարության որոշմամբ՝ կա հատկացված հանրային լողափի 9 տարածք: Շորժայի տարածքում, օրինակ, ունենք հանրային լողափ, որը կահավորված չէ, չնայած տեղադրված են հանդերձարաններ, առանձնացված է ավտոկանգառ, բայց չունենք լողափնյա թախտեր:

Առափնյա հատվածը, սակայն, մաքրված է, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք հանգստանալ», - նշում է մեր զրուցակիցը:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ, այս երեք հանրային լողափերի համար ծախսվում է 20-25 միլիոն դրամ, որից մոտ 19 միլիոն դրամը շահագործման ծախսերն են, իսկ ամեն տարի 6-7 միլիոն դրամ հատկացվում է վերականգնման ծախսերի համար: 

«Հասարակությունը շատ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերում. գույքը փչացնում են, հանդերձարանների միջնապատերը ծակում են: Պատկերացրեք՝ ամեն տարի 12-13 հանդերձարանների դռներ ենք փոխում, լողափնյա թախտերի և աղբամանների կորուստ ենք ունենում», - ասում է Գուլանյանը:

Նա հավելում է, որ կցանկանար հանրային լողափերում նոր ու հետաքրքիր լուծումներ տեսնել, որոնց շնորհիվ դրանք հարմարավետ վայրեր կդառնային հանգստացողների համար: «Ես միշտ պատկերացրել եմ, որ, օրինակ՝ հանրային լողափերի հետևում պետք է այգիներ լինեն, և բոլոր նրանք, ովքեր չեն ուզում լողալ, կարողանան այնտեղ իրենց հանգիստն անցկացնել, լինեն ցամաքային և ջրային ատրակցիոններ՝ թեկուզ վճարովի, հարմարեցված բեմահարթակ, որտեղ երաժիշտներ հանդես կգան, և այլ հետաքրքիր լուծումներ ու մտահղացումներ ունենք, բայց ֆինանսական առումով ազգային պարկը սա իրեն թույլ տալ չի կարող, քանի որ կան բնապահպանական խնդիրներ, որոնց լուծման համար ենք փորձում որոշակի միջոցներ ուղղել», - եզրափակում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
website by Sargssyan