«Մար­զե­րում երի­տա­սարդ­ներն ունեն ոչ մի­այն զբաղ­վա­ծու­թյան, այ­լև ժա­ման­ցի կազ­մա­կերպ­ման խնդիր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն օրերս հրապարակել է կանխատեսում, որի համաձայն Հայաստանի բնակչությունն առաջիկա 6 տարվա ընթացքում կավելանա 15 հազարով, բայց մինչև 2050 թվականը կպակասի 150 հազարով: Կանխատեսումների հիմնական պատճառներն են ծնելիության ցածր գործակիցն ու արտագաղթը։

Պատմական գիտությունների թեկնածու, միգրացիոն հարցերով փորձագետ Միհրան Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ իր կարծիքով, բնակչության թվի նվազմանը նպաստող առաջին գործոնը միգրացիոն տեղաշարժերն են: «Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում դառնալու ենք ԵՄ ասոցացման անդամ, այսինքն՝ եթե այդ սցենարը ստացվի, ապա կդյուրացվի նաև միգրացիայի խնդիրը, և բնակչությունը հանգիստ կարող է դուրս գալ երկրից, ինչն էլ հնարավորություն կտա, որ անվերադարձ միգրացիան որոշակի քանակով ավելանա: Երկրորդ գործոնը ժողովրդագրական վարքագծի արժեքային համակարգի փոփոխությունն է: Այսօր մեր ընտանիքների միջին թվաքանակի կրճատման խնդիր ունենք: Եթե նախկինում գյուղական բնակչության ընտանիքների միջին թվաքանակը մեծ էր՝ ընդհուպ մինչև 6 անդամ, ապա այսօր այդ ժողովրդագրական արժեքային համակարգը որոշակիորեն փոխվում է:

Կարող ենք ասել, որ ծնելիության թվաքանակի անկումն իր հերթին կարող է պատճառ դառնալ բնակչության թվի նվազման համար», ասում է Գալստյանը: 

Անդրադառնում ենք մարզերում առկա ժողովրդագրական ու միգրացիոն խնդիրներին: Օրերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը տեղեկացրել էր, որ այս տարի մի քանի մարզում դեպոպուլ յացիա է արձանագրվել: Մասնավորապես՝ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում և Վայոց ձորում առկա է բացասական հավելաճ, այսինքն՝ մահացությունների թիվը գերազանցում է ծնունդների թվին: Պարոն Գալստյանից հետաքրքրվում ենք՝ որքանո՞վ է հնարավոր այս գործընթացը վերահսկել և կարգավորել:

«Միգրացիան բավականին բարդ կարգավորում պահանջող գործընթաց է, որովհետև այստեղ գործ ունենք ձգող և վանող գործոնների հետ: Եթե մարզերն ունեն վանող գործոններ, այսինքն գյուղատնտեսությամբ զբաղվելը, աշխատատեղերի բացակայությունը կամ գործազրկությունը, աղքատությունը, ապա քաղաքները, հատկապես Երևանը, ձգող գործոն են, քանի որ քաղաքներում հնարավոր է ինչ-որ աշխատանք գտնել: 

Սա որոշակիորեն միգրացիոն տեղաշարժերի պատճառ է դառնում երկրի ներսում, նաև՝ հանրապետությունից դուրս: Միգրացիան բարդ երևույթ է, բայց կարգավորման որոշակի մեխանիզմներ կարելի է կիրառել: Մարզերում, հատկապես սահմանամերձների մասին է խոսքը, երիտասարդության համար պետք է նորմալ պայմաններ ստեղծվեն:

Տեսեք, օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերի համար այսօր կառավարությունը բազմաթիվ հարկային արտոնություններ է սահմանել, սակայն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության, ազատ ժամանցի կազմակերպման խնդիրները բավականին ծանր վիճակում են: Այն երիտասարդները, որոնք ապրում են մարզերում, ոչ միայն աշխատանքի, այլ նաև իրենց ազատ ժամանցի կազմակերպման խնդիր ունեն: Չկան, օրինակ, մշակութային օջախներ, կամ կան, բայց չեն աշխատում: Այս բոլոր հարցերին պետք է լուծում տալ՝ դրանով իսկ միգրացիոն գործընթացներում կարգավորման մեխանիզմներ կներդրվեն», - եզրափակում է մեր զրուցակիցը: 

Հ. Գ. Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ «Փաստն» անդրադարձել էր այս խնդրին՝ տեղեկացնելով, որ ստեղծվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հարցերին լուծում տալու համար պետք է դրանց խորքային ուսումնասիրություն իրականացվի:

Մինչդեռ կարող ենք փաստել՝ սայլը տեղից չի շարժվում: Ոչ թե պետք է պարբերաբար երեխա ունեցողներին շահագրգռել ծննդյան միանվագ նպաստներով և դրանց բարձրացմամբ, ինչը ևս կարևոր է, այլ պայմաններ ստեղծել, որ նորաստեղծ ընտանիքները հեշտությամբ բնակարան ձեռք բերեն, կայուն աշխատանք ունենան, հակառակ դեպքում՝ ժողովրդագրական աղետը կթակի մեր դուռն ավելի շուտ, քան կանխատեսում են փորձագետները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» «Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ
website by Sargssyan