«Այն­քան դի­լե­տանտ են, որ չեն հաս­կա­նում` իրենց քայ­լե­րով վնա­սում են երկ­րի տնտե­սու­թյա­նը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարը նոր հարցեր առաջ բերեց: Իհարկե, վթարի պատճառները դեռևս նախնական դիտարկումների մակարդակում են, բայց հարցերն ավելի լայն համատեքստում են: Մասնավորապես՝ համապատասխան օղակները որքանո՞վ են պատրաստ նման զարգացումների, ի՞նչ հնարավորություններ կան և ի՞նչ իրավիճակում է առհասարակ էներգետիկ համակարգը: Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց հատկապես կառավարման խնդրի մասին:

«Մենք ժամանակին ունեինք էներգետիկայի նախարարություն, որն այսօր չունենք: Այն լուծարվել է և միացվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Սա ռազմավարական առումով բավականին սխալ քայլ էր: Իսկ էներգետիկայի նախարարությունը ոչ միայն էներգետիկայի կառավարման գործընթացներով էր զբաղվում, այլ առկա իրավիճակի վերլուծությամբ և էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարության մշակմամբ:

Հիմա, փաստորեն, նշված գործընթացը չկա: Եվ, գլոբալ առումով, չխորանալով տեխնիկական մանրամասների մեջ, ասեմ, որ կոլապսը հենց դրա արդյունքն է: Այսինքն, իրավիճակը գնահատել, վերլուծել չկարողանալը և, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում զարգացման բացակայությունը հանգեցրեցին նրան, ինչին ականատես եղանք: Սա, կարելի է ասել, առաջին ծիծեռնակն է:

Եթե այս ուղղությամբ լրջագույն քայլեր չիրականացվեն, ապա վախենամ, որ հետագայի համար իրավիճակն ավելի խորանա, և նման կոլապսները կսկսեն ավելի հաճախ կրկնվել»,նշեց փորձագետը:

Նման սցենարներից խուսափելու և վտանգները չեզոքացնելու համար, ըստ Ա. Մանվել յանի, անհրաժեշտ է կառավարման ընդհանուր համակարգ:

«Եթե նախկինում այդ գործառույթն իրականացրել է էներգետիկայի նախարարությունը, ապա ինձ համար պարզ չեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների անհասկանալի նախարարության գործառույթները: Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու լուծարվեց էներգետիկայի նախարարությունը, ինչը շատ կարևոր և պատասխանատու էր ոչ միայն էներգետիկայի, այլև հանքարդյունաբերության համար: Երկուսն իրար հետ մեր համախառն ներքին արդյունքի ամենախոշոր մասն են կազմում: Ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ երկրի տնտեսության ավելի քան 30 տոկոսի կառավարումը վերացնելը խոսում է ոչ միայն դիլետանտիզմի, այլև վնասարարության մասին:

Նշանակում է՝ այնքան դիլետանտ են, որ չեն հասկանում, որ իրենց քայլերով վնասում են երկրի տնտեսությանը: Այդ կոլապսը, որ եղավ, իր տեխնիկական պատճառներն ունի, որոնց հետևում կանգնած է մարդկային գործոնը, կառավարման անընդունակությունը, ինչն էլ հանգեցրեց նրան, ինչին որ հանգեցրեց»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է բուն համակարգին, Արմեն Մանվելյանը շեշտեց, որ էներգետիկ համակարգում առաջին հերթին ներդրումներ պետք է արվեն:

«Համակարգը շատ հին է, մաշված է և այն անընդհատ գրագետ կառավարման և ներդրումների կարիք ունի: Բայց, ակնհայտ է, որ կառավարությունն ի վիճակի չէ ներդրումներ բերել, իսկ կառավարման առումով չեն հասկանում, թե ինչ պետք է անել:

Բայց եթե ինչոր քայլ են ուզում անել, առաջին հերթին պետք է փորձել վերականգնել էներգետիկայի նախարարությունը, փորձել նաև համաձայնության գալ մի շարք կառույցների հետ և ներդրումներ բերել: Ժամանակին այդ հարցը մասամբ ուզում էին լուծել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի միջոցով, որին հետագայում հեռացրեցին «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարման համակարգից: Դա հանգեցրեց նրան, որ ներդրումները դադարեցին: Մեծ հաշվով, համակարգը պետք է բարելավվի, եթե չբարելավվեց, կպահպանվի այն, ինչն այսօր կա: Բայց համակարգը պետք է զարգանա, անընդհատ զարգացման համակարգ և ռազմավարություն պետք է մշակել՝ հասկանալու, թե ինչպես ենք աշխատում Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: Սրանք հարցերի մի հսկայական շարան են, որոնց պատասխանը չկա: Բացի այդ, ես չեմ նկատում, որ այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք է արվում»:

Արմեն Մանվելյանի հետ զրույցում անդրադարձանք նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը՝ կապված իրանական գազ ձեռք բերելուն ուղղված բանակցության հետ: Փորձագետը իրանական գազ ձեռք բերելու հնարավորությունն այս պահին իրատեսական չի համարում:

«Ներկա փուլում շատ ավելի բարդ է, որովհետև Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո: Վերոնշյալը ես ավելի շատ գնահատում եմ որպես ռուսների վրա ճնշում գործադրելու փորձ, որ նրանք հունվարի 1-ից չբարձրացնեն գազի գինը: Այս պահին ոչինչ հասկանալի չէ, պարզ չէ, թե ինչ համաձայնության են եկել ռուսների հետ: Որքան հասկանում եմ՝ ռուսների հետ բանակցությունները շատ բարդ են ընթանում և այս պահին նույնիսկ ընդհատված են:

Իսկ վերոնշյալը երևի փորձ է Իրանի միջոցով ցույց տալ, որ Հայաստանի համար կա նաև այլընտրանքային ուղղություն, ինչը, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե լուրջ է, որովհետև Իրանը էժան գնով գազ չի կարող տալ Հայաստանին: Առհասարակ, գազի գինը հեղհեղուկ հասկացողություն է: Գազի գին, որպես այդպիսին, գոյություն չունի, ի տարբերություն նավթի, որի գինը հստակ է: Իսկ գազի գինը Եվրոպայում այլ է, Ասիայում՝ այլ, ԱՄՆ-ում ՝ մեկ ուրիշ գին է: Հետևաբար, գազի գինը որոշվում է երկու պետությունների բանակցությունների արդյունքում: Եթե նրանք ինչ-որ քաղաքական համաձայնության են գալիս, որպես կանոն, դա արտացոլվում է նաև գազի գնի վրա: Այսինքն, գազի գինը շատ քաղաքական է:

Իսկ Հայաստանն ու Իրանը ի՞նչ համաձայնության պետք է գան, որ Իրանը էժան գնով գազ վաճառի Հայաստանին: Ես այդ առումով քաղաքական կոնտեքստ չեմ տեսնում: Իրանը տարածաշրջանում չունի այն շահերը, ինչն ունեն ռուսները: Հետևաբար, ռուսները կարող են էժան գազ վաճառել, իսկ Իրանը՝ ոչ: Իրանի համար իմաստ չկա: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ էական առաջընթաց կարող է լինել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել․ պաշտոնյան՝ ԱԱԾ բացահայտման մասին Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
website by Sargssyan