Նախարար Էրիկ Գրիգորյանը կազատվի՞ զբաղեցրած պաշտոնից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանական կուլիսներում «պտտվող» տեղեկությունների համաձայն, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի շուրջ մութ ապեր են կուտակվում. խոսակցություններ կան, որ առաջիկայում Գրիգորյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանի անձի շուրջ խմորումներն սկսվել էին դեռևս նախորդ տարի՝ Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների ժամանակ, նրա անունը բուռն քննարկվում էր նաև մի շարք ՀԷԿերի շինթույլտվությունների հետ կապված հարցերում:

Ներկայումս, Սևանա լճում ստեղծված կոլապսային վիճակի հետ կապված նետերն էլի ուղղվում են դեպի հենց նախարար Գրիգորյանը՝ հատկապես անգործության և մասնագետների կարծիքները հաշվի չառնելու տեսակետից: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին վարչապետին իրենց դժգոհությունն են հայտնել իշխանական խմբակցության որոշ պատգամավորներ՝ փոխանցելով նաև ոլորտի մի շարք մասնագետների տեսակետներն ու հանրային արձագանքները:

Ի դեպ, հենց օրերս խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներն էին բավականին սուր հարցադրումներ ու քննադատություն հնչեցնում Էրիկ Գրիգորյանի հասցեին: Բանն այն է, որ ԱԺում այն երկու օրենսդրական փաթեթների մատուցումը, որոնք ներկայացնում էր Գրիգորյանը, այդքան էլ սահուն ընթացք չստացան, քանի որ նախարարը հաճախ տալիս էր ոչ կոմպետենտ պատասխաններ, ավելին՝ մի դեպքում անգամ կրճատվող աշխատակիցների թվին չէր տիրապետում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել․ պաշտոնյան՝ ԱԱԾ բացահայտման մասին Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
website by Sargssyan