Ֆրան­սի­ա­յում ի վեր­ջո կհաղ­թի՞ ող­ջամ­տու­թյու­նը

nosmi.ru-ն «Le Monde (Ֆրանսիա). Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պայմանագրերը ֆրանսիական իշխանությունների նշանառության տակ են» հոդվածում գրում է, որ սկսած 2013 թվականից՝ Ֆրանսիայի 13 տարածքային մարմիններ (12 կոմունա և Դրոմ դեպարտամենտը) բարեկամության մասին պայմանագրեր են կնքել Լեռնային Ղարաբաղի հետ, որը ժամանակին եղել է Ադրբեջանի կազմում, բայց 1991 թվականին հռչակել է իր անկախությունը, որը չի ճանաչել ՄԱԿ-ի ոչ մի անդամ երկիր: Մի կողմից՝ Ֆրանսիայում առկա է ազդեցիկ հայկական համայնք (մոտավորապես 600.000 մարդ), բայց մյուս կողմից՝ Ֆրանսիայի համար կարևոր տնտեսական գործընկեր է Ադրբեջանը, որի հետ Կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիան իրականացնում է իր առևտրի մեծ մասը, քանի որ այդ երկիրն ունի էական էներգետիկ պաշարներ:

Բացի դրանից, Ադրբեջանը տարածաշրջանում Ֆրանսիայի համար առանցքային դիվանագիտական գործընկեր է, չնայած, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, այն պետք է պահպանի չեզոքություն: Այս ամենի պատճառով էլ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ընթրիքի ժամանակ կոշտ կերպով արտահայտել էր իր դիրքորոշումը բարեկամական համաձայնագրերի վերաբերյալ: Ըստ նրա, «դա հավասարապես իրավական պարտականություն է և սկզբունքային հարց, և պետությունը չի կարող ճանաչել ֆրանսիական քաղաքապետարանների և տարածքային կառույցների պայմանագրերը Լեռնային Ղարաբաղի իրական իշխանությունների հետ»:

Նման կոշտություն արտահայտվում է նաև 2018 թվականի մայիսի 24-ին տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված ներքին և արտաքին գործերի նախարարությունների շրջաբերական նամակում: Նամակում մասնավորապես մտահոգություն է հայտնվում «տարածքային կառույցների արտաքին գործողության իրավական դաշտի շրջանակների և դրանց նկատմամբ վերահսկողության հարցով», քանի որ «նրանք չեն կարող պայմանագրերի կամ որևէ այլ ձևով կապ հաստատել օտարերկրյա տեղական այն իշխանությունների հետ, որոնք Ֆրանսիայի կողմից չճանաչված սուբյեկտների ինստիտուցիոնալ շրջանակում են»:

2017 թվականի փետրվարին Ֆրանսիայի Ազգային ժողովի տեղեկատվական հանձնաժողովի կողմից հրապարակված՝ Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին զեկույցում նշվել է, որ պետք է տարբերակում մտցնել «տարածքային մարմինների օրենսդրական ակտերի» և «քաղաքական հայտարարությունների» միջև: Կատարվել է եզրակացություն, որ «քաղաքապետարանները կարող են բարեկամական համաձայնագրեր կնքել նույնիսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող բնակավայրերի հետ, եթե դրանք օրենսդիր մարմնի որոշումով են»: 

Արդյո՞ք բարեկամության համաձայնությունները պետք է անցնեն օրինականության փորձություն: Սա է հենց ամբողջ հարցը: Ըստ ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստանի, «այսօր դա իրավական մեկնաբանության խնդիր է»: Արդյունքում, քաղաքապետները այդ ուղղությամբ վերջերս ձեռնարկել են մի շարք գործողություններ:

Դրոմի և Վալդ Ուազի դեպարտամենտները պայմանագրերը չեղյալ են հայտարարել: Վերջին վճիռը կայացվել է մայիսի 29-ին Սերժի-Պոնտուազ դեպարտամենտի վարչական դատարանի կողմից, որը չեղյալ էր հայտարարել Արնուվիլիա և Շեխեր քաղաքների կողմից ստորագրված բարեկամության համաձայնագիրը:

Ըստ քաղաքապետ Պասկալ Տոլ լ ի, «իրենք շատ հին հարաբերություններ ունեն հայ համայնքի հետ, և համաձայնագրի կնքումը բնական էր թվում, ցավալի է, որ ֆրանսիական պետությունը նման կոշտ դիրքորոշում է որդեգրել, ըստ երևույթին, կան ավելի կարևոր շահեր և ճնշումներ, բայց իր բարեկամությունը սակարկության առարկա չէ, և ինքը բողոքարկելու է որոշումը»:

Մարսելի նախկին քաղաքապետ, իսկ ներկայումս պատգամավոր Ֆրանսուա Պյուպպոնին, որը իր պաշտոնին եղած ժամանակ բարեկամության պայմանագիր էր կնքել Մարդակերտի հետ, կարծում է, որ այդ հարցում «նոր մեծամասնության իշխանության գալուց հետո դիրքորոշումները ավելի են կոշտացել, Մակրոնի հայտարարությունից հետո քաղաքապետները հարձակման են անցել, իսկ արտաքին գործերի նախարարությունը ճնշումներ է իրականացնում, և մեծամասնության ներկայացուցիչները, ըստ երևույթին, չեն կարողանում դիմակայել դրան»:

Բուր դե Պեաժի քաղաքապետ Նատալի Նիսոնը բախվել է Մարտունու հետ կնքած բարեկամական համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին վարչական դատարանի որոշմանը, սակայն չի պատրաստվում բողոքարկել այն, քանի որ չի ցանկանում, որ դա դառնա «անվերջանալի պայքար», քանի որ «Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը Բուր դե Պեաժի կողմից չի որոշվում»: Սակայն, ըստ նրա, «դա չի խոչընդոտի բարեկամական հարաբերությունների պահպանմանը»:

Շուշիի և Սենթ-Էթյենի քաղաքապետարանների միջև կնքված պայմանագիրը ներկայումս դատարանում է, բայց որոշումը դեռ չի կայացվել: Ըստ Սենթ-Էթյենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի, ցանկալի է, որ նախագահը չհարձակվի քաղաքապետարանների վրա, քանի որ նրանք խաղաղության ուղղությամբ նախաձեռնություն են ցուցաբերում և փորձում կամուրջներ կառուցել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը «փակուղում» է : Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանն էլ կարծում է, որ կա հատուկ վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների նկատմամբ, քանի որ «այն կասկածի տակ է դնում Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները»:

Բոյաջյանն ուղղակի հիշեցրել է նաև, որ ֆրանսիական քաղաքները նման պայմանագրեր ունեն պաղեստինյան համայնքների, Թայվանի և նույնիսկ Հյուսիսային Կիպրոսի հետ, որոնք ևս ճանաչված չեն ֆրանսիական պետության կողմից, բայց այս դեպքում ոչ ոք դատարան չի դիմում: Ըստ Պասկալ Տոլլի, այնուամենայնիվ, հույս կա, որ ողջամտությունը այս հարցերում ի վերջո կհաղթի:

Կամո Խաչիկյան

Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո) Հրաժարակա՞ն, թե՞ պաշտոնանկություն Արտակարգ դեպք՝ Երեւանում «Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործի քննությունն ավարտվել է Հերթական հնարովի քրգործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել այն, ինչը գոյություն չունի. Նազիկ Ամիրյանի պաշտպան ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ռուսաստանցի գործընկերների տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին․ ՀՅԴ ԳՄ անդամ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Աշխատանքից հեռացվելու սցենարին եւս պատրաստ եմ․ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխությունները. Ցոլակյանը հանձնարարություն է տվել Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը Ողբերգական դեպք. Շմոլ գազից թունավորված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Չենք ուզում գնալ Գյումրի». Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը պարալիզացված է (տեսանյութ) Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են Եղանակը Հայաստանում
website by Sargssyan