Հա­յաս­տա­նի էներ­գե­տիկ «վեթ­թին­գը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հանրապետությունով մեկ բնակչությունն անակնկալի եկավ էլեկտրաէներգիայի կտրուկ տատանումներից ու անջատումներից: Մի կարճ ժամանակ առկա էր անորոշություն, կապի օպերատորների աշխատանքը կաթվածահար էր եղել, մետրոպոլիտենի թունելներում գնացքներ էին մնացել, ապա սկսեցին մարդկանց տարհանել, չէին աշխատում լուսացույցները, ինչը աներևակայելի խցանումների պատճառ էր դարձել, խնդիրներ էին առաջացել նաև այլ ոլորտներում:

Մի խոսքով, աննախանձելի վիճակ էր: Ասել, թե պատկան մարմինների արձագանքները օպերատիվ չէին, սխալ կլինի: Առաջինը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով. «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:

ը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»: Ապա Երևանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն՝ կապված մետրոպոլիտենի հետ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, թե «երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»:

Վթարներից որևէ համակարգ ապահովագրված չէ: 

Սա հասկանալի է: Սակայն առկա վիճակում կային մի շարք հանգամանքներ, որոնք մտահոգության տեղիք էին տալիս: Նախ, երեկ արդեն որոշ փորձագետներ նշում էին, թե կատարվածն ապացուցում է, որ երկրում կառավարման ճգնաժամ է, «խնդիրը բոլոր ոլորտներում մենեջմենթի բացակայությունն է, խորացող քաոսը և գաղափարների ու ծրագրերի բացակայությունը»։

Ոմանք նույնիսկ տուրք էին տվել դավադրությունների տեսությանը՝ փորձելով գտնել քաղաքական, ավելին՝ աշխարհաքաղաքական երանգներ: Նման «եզրահանգումների» համար հիմք էր այն հանգամանքը, որ վթարային իրավիճակը կապվում էր Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի, ինչպես նաև ԲԷՑ-ի հետ:

Շատերն էլ կես կատակ-կես լուրջ հիշել էին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակները: Այս բլոկում չափազանց բնորոշ էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը. «Այ մարդ, էս լևոնականները հենց իշխանության են գալիս, լույսերը սկսում են գնալ»: Քաղաքական ենթատեքստն, անշուշտ, հասկանալի է, թեպետ ենթատեքստ բառն այս դեպքում այնքան էլ տեղին չէ, քանզի ակնարկը չափազանց շատ էր թափանցիկ:

Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչքանով է երկիրը պատրաստ նման արտակարգ իրավիճակներին: «Անկախ անհարմարություններից, պատերազմի մեջ գտնվող երկրի ազգաբնակչությունը պետք է միշտ պատրաստ լինի արտակարգ իրավիճակների... Նման չնախատեսված իրավիճակները զգոնությունը արթուն պահելու կարևոր միջոց են»,-գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Նրա հետ չհամաձայնել հնարավոր չէ, քանզի մեր նման երկրում արտակարգ որևէ իրավիճակում կարևոր է ոչ միայն արագ արձագանքումը, այլև այդ արձագանքի ու իրավիճակային քայլերի ադեկվատությունը

Նորից եմ կրկնում՝ օպերատիվ արձագանքման առումով խնդիրներ, կարծես, չկային, սակայն տեղեկատվական «հոսքերը» ոմանք շատ ավելի արագ էին կառավարում, քան իշխանությունները: Մասնավորաբար, հետաքրքիր է, որ հոսանքի տատանումներից ու անջատումներից ընդամենը կես ժամ անց, Ավինյանի հայտարարությունից առաջ, երկրով մեկ տարածվեցին լուրեր Մեծամորի ատոմակայանում վթարի մասին, ինչը շատերի մոտ լուրջ խուճապ էր առաջացրել

Մասնավորաբար, խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը պատմում էր, որ բանկերից մեկում «ջիպերով մի քանի տղամարդ» վստահորեն հայտարարել են, թե վթարվել է ատոմակայանը: Հետո նման տեղեկություններ ստացվեցին հանրապետության այլ վայրերից: Այսինքն, նման լուրերի տարածումն ավելի օպերատիվ էր իրականացվել, քան արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկման հարթակները: Պետական որևէ կառույց ժամեր շարունակ հարկ չհամարեց տեղեկություն տրամադրել ատոմակայանի հետ կապված: 

Միայն ժամեր անց ատոմակայանից պարզաբանեցին, թե «մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»:

Մի խոսքով, անկախ պատճառներից, անկախ այն հանգամանքից, թե ինչու հանկարծ երկիրը փաստացի գրեթե մեկ օրով մնաց ՀԷԿ-երի հույսին, նախնական տպավորությամբ, մեր համապատասխան մարմինները պատրաստ չէին ոչ միայն կանխատեսման առումով, այլև հասարակության պատշաճ իրազեկման տեսակետից: Ժամանակը ցույց կտա, թե իշխանություններն ինչ դասեր կքաղեն այս ամենից, բայց որ լավատեսության որևէ հիմք չկա, կարծես, փաստ է:

Ի դեպ, թեման կցանկանայի ամփոփել ևս մեկ օգտատիրոջ գրառմամբ, որն իր հումորային ոճով հանդերձ՝ չափազանց քաղաքական է. «Առավոտյան ժամը 08.30 փակում ենք բոլոր էլցանցերի մուտքերն ու սկսում ենք էլեկտրիկների վեթթինգը: Որպես միջազգային փորձագետ հրավիրում ենք այն նույն ֆիլիպինցուն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում Ելիսեյան պալատի մուտքի մոտ Փաշինյանին դիմավորել է Մակրոնը Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո) Հրաժարակա՞ն, թե՞ պաշտոնանկություն Արտակարգ դեպք՝ Երեւանում «Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործի քննությունն ավարտվել է Հերթական հնարովի քրգործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել այն, ինչը գոյություն չունի. Նազիկ Ամիրյանի պաշտպան ՀՀ ՔԿ պատվիրակությունը ծանոթացել է ռուսաստանցի գործընկերների տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին․ ՀՅԴ ԳՄ անդամ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը. Լավրով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ Աշխատանքից հեռացվելու սցենարին եւս պատրաստ եմ․ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխությունները. Ցոլակյանը հանձնարարություն է տվել Մեկնարկում է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը Ողբերգական դեպք. Շմոլ գազից թունավորված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Չենք ուզում գնալ Գյումրի». Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը պարալիզացված է (տեսանյութ) Հոնկոնգում ցուցարարները տրանսպորտային քաոս են ստեղծել Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են Եղանակը Հայաստանում
website by Sargssyan