Իսրայելի էներգետիկայի նախարարը հոռետեսորեն է տրամադրված Լիբանանի հետ բանակցությունների հարցում

Իսրայելի էներգետիկայի նախարարը իր հիասթափությունն է հայտնել ծովային սահմանի դեմարկացիայի հարցով բանակցություններում ԱՄՆ միջնորդությանը համաձայնվելու Լիբանանի «անընդունակության» պատճառով: Նրա կարծիքով՝ «Հիզբոլլահը» Բեյրութի վրա ճնշում է գործադրում, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Դեւիդ Սաթերֆիլդն այցելել է Լիբանան եւ Իսրայել՝ փորձելով սկսել երկրների միջեւ բանակցությունները, որոնք պաշտոնապես պատերազմական վիճակում են 1948 թվականին Իսրայելի հիմնադրումից ի վեր:

Իսրայելը եւ Լիբանանն արդեն վաղուց չեն կարողանում համաձայնեցնել Միջերկրական ծովի արեւելյան հատվածի սահմանների դեմարկացիայի հարցը, այս խնդիրը հատուկ նշանակություն է ձեռք բերել վերջին տասնամյակում, երբ այնտեղ հայտնաբերվեցին բնական գազի մեծ պաշարներ:

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցն ավելի վաղ հայտարարել էր, թե ակնկալում է, որ ԱՄՆ նախաձեռնած բանակցությունները կսկսվեն ամսվա ընթացքում: Չորեքշաբթի Լիբանանը պնդել էր, որպեսզի Իսրայելի եւ Լիբանանի ծովային սահմանների դեմարկացիան իրականացվի միայն առավել լայն փաթեթի շրջանակում՝ ներառելով ցամաքային սահմանը:

Ուրբաթ Շթայնիցը պակաս լավատես էր: «Լիբանանցիներն իսկապես ուզում են զարգացնել իրենց բնական պաշարները, եւ Իսրայելի հետ չլուծված վեճը խափանում է նրանց հնարավորությունները, մերը՝ նույնպես»,- հայտարարել է նա Թել Ավիվում 102 FM ռադիոկայանին:

Նա հավելել է, որ Լիբանանը նաեւ կարող է բախվել «ներքին ճնշման» հետ, նրանք «Հիզբոլլահի» առջեւ վախի ազդեցության տակ են: Նրա խոսքով՝ Լիբանանը դեռեւս չի հրաժարվել ԱՄՆ միջնորդությունից. «Մեկ շաբաթ կամ 10 օր հետո մենք վերջապես կիմանանք՝ արդյոք բանակցություններ տանող ճանապարհի՞ն ենք, թե՞ այս հարցը  կհետաձգվի եւս մեկ, երկու կամ երեք տարով»:

 

Կաշառք վերցնողի ձեռքը պետք է կտրել․ պաշտոնյան՝ ԱԱԾ բացահայտման մասին Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ) Երանի ենք տալու այս օրերին․ Գագիկ Սուրենյան Սատկած ձիու մսից՝ երշիկ Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Եղանակը Հայաստանում. շոգն աստիճանաբար կսկսի նահանջել Սևանի խնդրի լուծման համար գերմանացի գիտնականներին հղում անելը հերթական ձևականությունն էր Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ) Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան Օգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով Ռազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասին Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում» Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
website by Sargssyan