Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագրի» համագումարին: Աշոտյանը, մասնավորապես, նշել է.

«Մեկ տարուց ավել է, ինչ իշխանության ղեկին հայտնված թիմը աշխատելու, խոստումները կատարելու, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու փոխարեն, հերոսաբար շարունակում է պայքարել ոչ թե երկրի իրական պրոբլեմների, այլ Հանրապետականի դեմ։

Խրոնիկ միտինգային գործելաոճը առատորեն համեմվում է անբարտավանության, կիսագրագիտության եւ ինքնասիրահարվածության հիվանդագին պոռթկումներով։

Իշխող կուսակցության այսօրվա համագումարը ՔՊ-ի քաղաքական սնանկության ոսկե հավաքածուն էր, դատարկախոսության THE BEST-ը։

Տիկնայք եւ պարոնայք, խորը շունչ քաշեք և դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից։ Հանրապետականների նման բարձր կլասի գործիչներ, ինչպես կրկին ցույց տվեց ձեր համագումարը, դուք չունեք և չեք էլ ունենա։ Եվ այդ խանդն ու նախանձը ուղղեք ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելուն։

Գնացեք մոմ վառեք, աղոթեք Աստծուն, որ երկիրս անշառ, անփորձանք, անցնցում, անկորուստ և սահուն կարողանաք փոխանցել հաջորդ իշխանություններին»։

Հիշեցնենք, որ համագումարին ՔՊ անդամները կոչ էին արել ՀՀԿ-ականներին մեղքերի թողություն անել:

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը Ամենաժամանակակից և ամենամեծ արևային էլեկտրակայանը Հայաստանում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ
website by Sargssyan