Սո­ցի­ա­լա­կան բև­եռ­ացվա­ծու­թյու­նը մե­ծաց­նում ենք, իսկ սխա­լից հետ կանգ­նե­լու ցան­կու­թյուն չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Հարկային օրենսգիրքն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, այդուհանդերձ, այն շարունակում է փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում լինել: Քննարկման ու խնդրահարույց հարցերի շարքում հատկապես եկամտային հարկի համահարթեցման դրույթն է, ինչպես նաև որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացումը: Անդրադառնալով նախ համահարթեցման վերաբերյալ կառավարության հիմնավորումներին, դրանք տեղավորելով հայկական իրականության մեջ` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այն եզրակացությանն է գալիս, որ դա մեր երկրի դեպքում կիրառելի չէ:

«Եկամտային հարկի համահարթ մոտեցման դեպքում ակնհայտորեն առաջանում են սոցիալական արդարության և եկամուտների բևեռացվածության հարցերը: Տնտեսական արդյունավետության տեսանկյունից եկամտային հարկերը համարվում են կարևոր գործոն, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարվելիք ներդրումների, խնայողությունների, ինչպես նաև աշխատանքի շուրջ կայացվելիք որոշումների վրա: Տեսականորեն համարվում է, որ համահարթ հարկման համակարգը նվազեցնում է հարկային արբիտրաժի կիրառումը ու մեծացնում է նաև բարձր որակավորում ունեցող անձանց ներգրավվածությունն աշխատանքի շուկայում: Եվ սա հատկապես այն պարագայում, երբ աշխատուժի առաջարկը մեծ էլաստիկություն ունի: Այս առումով, սակայն, հարկ է նշել, որ հարկային արբիտրաժի կիրառման հնարավորությունը Հայաստանում հիմնականում անարդյունավետ հարկային վարչարարության արդյունք է, իսկ աշխատուժի առաջարկը մեզ մոտ ունի շատ ցածր էլաստիկություն, քանի որ որակավորված մասնագետների թիվը գրեթե բոլոր ոլորտներում շատ փոքր է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա հավելեց, որ նշվածի առումով կոնկրետ համահարթեցման վերաբերյալ փոփոխության հիմքում դրված գիտական հիմնավորումը չափազանց թույլ է: «Հիմա, փաստորեն, իրենք ևս հասկացել են, որ սա, ըստ էության, չի կարող բարեփոխումների ցանկալի ուղղություն լինել, բայց, այդուհանդերձ, համառորեն չեն ուզում իրենց սխալից հետ կանգնել: Բացի այդ, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սա ուզում են կոմպենսացնել, ինչի համար ակցիզային դրույքաչափերն են բարձրացնում և նոր ակցիզներ սահմանում: Փաստորեն, ստացվում է՝ աչքը սարքելու տեղն ունքն էլ են հանում: Հիմա ես ուզում եմ զուտ մի բան ասել՝ չէ՞ որ սա մեր երկիրն է: Չե՞ն հասկանում, թե՞ մտածված են անում, դա արդեն չեմ կարող ասել»,-ասաց մեր զրուցակիցը:

Մինչ անդրադառնալը փոփոխություններից բխող թանկացումներին, բերելով գնաճի վերաբերյալ մի շարք ցուցանիշներ՝ Վարդան Բոստանջյանը ներկայիս իրավիճակը դիտարկեց. «Մենք այսօր ունենք շատ կնճռոտ խնդիր: Վիճակագրական կոմիտեի՝ սպառողական գների ինդեքսով 2019թ. հունվար-մայիս ամիսների վերաբերյալ վերջին հրապարակման մեջ նշված է, որ սպառման ապրանքների գնաճը 2019թ. մայիսին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,8 տոկոս: Սպառման ապրանքների մեջ առանձնացված է սննդամթերքը, իսկ սննդամթերքի գնաճը կազմել է 3,4 տոկոս, իսկ սննդամթերքի առանձին տեսակների համար պաշտոնական տեղեկատվության մեջ արձանագրված են հետևյալ թվերը. մսամթերք՝ 2,4 տոկոս գնաճ, կաթնամթերք՝ 3,5 տոկոս, թռչնամիս՝ 13,6 տոկոս, ձու՝ 26,9 տոկոս, կաղամբ՝ 78,6 տոկոս, լոլիկ՝ 18,4 տոկոս, վարունգ՝ 36,3 տոկոս, գազար՝ 33,4 տոկոս, սոխ՝ 65 տոկոս, կարտոֆիլ՝ 38,6 տոկոս: Ես թվարկեցի բոլոր առաջին անհրաժեշտության մթերքները, որոնք մարդկանց զուտ գոյատևման համար են պետք: Ըստ էության, եթե հասարակությունը ասում է, որ սարսափելի գնաճ գոյություն ունի, պարզ չէ՞, որ առաջին հերթին հենց այդ ապրանքները նկատի ունի:

Կարող է ընդհանուր սպառման ապրանքների շարքում, այդ թվում՝ սննդամթերքի կտրվածքով որոշ ապրանքների դեպքում գնանկում լինի, բայց դա մեզ համար, ըստ էության, մեծ նշանակություն չունի՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը:

Բայց չեմ հասկանում՝ ի՞նչ մեթոդաբանություն է սա, երբ կա 2,8 տոկոս գնաճ, որն, իբր, տեղավորվում է սահմանված միջակայքում, բայց արի ու տես, որ զուգահեռ կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ»:

Թանկացումների ֆոնին անցում կատարելով համահարթեցմանը՝ տնտեսագետը նկատեց. «Փաստորեն, մինչև 150 հազար աշխատավարձ ստացողները բացարձակապես չեն օգտվում համահարթեցումից, և նրանց եկամտային հարկի դրույքաչափը անփոփոխ է մնում: Ես իմ օրինակը բերեմ՝ որպես բարձր վարձատրություն ստացող, որը պետք է մեծ ուրախությամբ արտահայտվեր, որ իր եկամտահարկը ևս իջեցնում են: Բայց կրկին ավելի լայն իմաստով եմ ուզում ասել՝ չէ՞ որ մեր երկիրն է, ինչպե՞ս կարելի է այսպես մտածել: Առհասարակ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական յուրաքանչյուր անձ պարտավորություն պետք է կրի, բայց հիմա այսպիսով սոցիալական բևեռվածությունը մեծացնում ենք»:

Հարկային օրենսգրքի մասին խոսելով արդեն ավելի լայն համատեքստում՝ Վարդան Բոստանջյանը ընդգծեց. «Ըստ էության, այդ ամենը կարելի է որակել հապշտապ, մակերեսային մոտեցման տրամաբանության մեջ: Ցանկացան շուտափույթ քայլ անել, բայց ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում ևս չստացվեց: Խոշոր առումով առանձին վարձատրվող մարդկանց իբր ուզում էին ցույց տալ, թե իջեցնում են իրենց հարկումը, բայց, արի ու տես, դա ոչ թե օգուտ, այլ վնաս է: Իսկ ավելի գլոբալ, համակարգային առումով սա այն փոփոխությունը չէ, ինչի մասին մենք ենթադրում ու մտածում էինք: Իհարկե, համահարթեցումը խոսակցությունների, քննադատությունների հիմնական ծանրաբեռնվածությունն իր վրա վերցրեց, բայց այնտեղ, այսպես ասած, տարբեր վայրիվերումներ գոյություն ունեն: Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները երբևէ չեն կարող խթանել տնտեսական զարգացումը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին
Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս...
website by Sargssyan