Ավո­կա­դո­յից մին­չև լո­լիկ, կամ՝ գնանկ­ման ու գնա­ճի թնջու­կում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. մայիսին 2018թ. նախորդ ամսվա նկատմամբ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ: Այս ցուցանիշին զուգահեռ՝ գնաճ է արձանագրվել սննդամթերքի այնպիսի տեսակների դեպքում, որոնք քաղաքացիների համար առաջին անհրաժեշտության նշանակություն ունեն: Օրինակ՝ մսամթերքի ապրանքախմբում 2,4 տոկոս գնաճ է արձանագրվել, ձվի գինը 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ աճել է 27 տոկոսով, կաթնամթերքը՝ 3,5, թռչնամիսը՝ 13,6, կաղամբը՝ 78,6, լոլիկը՝ 18, 4, վարունգը՝ 36,3, գազարը՝ 33,4, սոխը 65, կարտոֆիլը՝ 38,6 տոկոսով: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով առանձնացրեց հատկապես ցուցանիշների արձանագրման մեթոդաբանության հարցը: 

«Ըստ էության, եթե հասարակությունը ասում է, որ սարսափելի գնաճ գոյություն ունի, պարզ չէ՞, որ առաջին հերթին հենց այդ ապրանքները նկատի ունի: Կարող է ընդհանուր սպառման ապրանքների շարքում, այդ թվում՝ սննդամթերքի կտրվածքով, որոշ ապրանքների դեպքում գնանկում լինի, բայց դա մեզ համար, ըստ էության, մեծ նշանակություն չունի՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության մթերքների գնաճը»,-ասաց տնտեսագետն ու հավելեց, որ եթե օրինակ բերենք ավոկադոն ու ասենք, որ գինն իջել է, ապա նման մթերքների գնանկումները, մեծ հաշվով, ֆոն չեն ստեղծում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են. VOA Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. Աշոտյան Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ Աղաջանյանից Իջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Ճապոնական քաղաքը ցանկանում է դառնալ լիովին «անթափոն» 2020 թվականին Ախուրյան-Բասեն ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած «Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Այս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք) ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ)
website by Sargssyan