Անօրակարգ այցն ու Զախարովայի «ֆեյսը»

Վերջին շրջանում համաձայնեք, որ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ուղղակի տեմպին հասցնել հնարավոր չի լինեում։ Բոլորովին վերջրես ունեցանք բավականին խնդիրներ, որոնք առաջացնում են մի շարք հարցադրումներ։ Հրաժարականների, բռնությունների ու բռնության դեմ պայքարի ձևերի ու մեթոդների, պաշտոնական հայտարարությունների ու այդ հայտարարություն-հրահանգները կյանքի կոչելու ընթացքում ի՞նչն ենք ավելացնում՝ սերն ու համերաշխությու՞նը, թե՞ ատելությունն ու բռնությունը: Չե՞նք հասել մի աստիճանի, երբ դադար պիտի տանք ու մտածենք: Գուցե հասկանանք, որ անհեթեթ ու ապարդյուն է մի կողմից սևազգեստ մարդկանց խմբերով միմյանց ահաբեկելը, մյուս կողմից ահաբեկիչների վրա ոստիկանություն հաղորդում տալը ու ոստիկանական ռեյդերը: Պետք է հասկանալ՝ ինչու՞ ու ինչի՞ն է հասարակությունը դիմադրում, ոչ թե ուժայիններին նրանց կոտրելու հրահանգներ տալ: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը իրեն դեռ համարում է բոլորի վարչապետը, որ իրեն ընտրել են ու չեն ընտրել, ոչ թե միայն ՔՊ-ինը:

Անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, որին ուղղված էր հանրային ուշադրությունը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովն էր, որին մասնացում էին բավականին մեծ թվով ներկայացուցիչներ՝ երկրների ղեկավարներ։ Համաժողովի առանցքային ձևակերպումներից մեկը Վլադիմիր Պուտինի հայտարարությունն էր, որով նա խփեց մի քանի «նապաստակ»։ Պուտինը, անդրադառնալով Վենեսուելայում կատարվող դեպքերին մասնավորապես ասել է․ «Մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և Աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում: Դա նորմա՞լ է, թե՞ ոչ, տվյալ պարագայում ողջ աշխարհում կստեղծվի քաոս: Հարցնում եմ նրանց, ովքեր աջակցում են. ցնորվե՞լ եք: Հասկանու՞մ եք՝ ինչի կհանգեցնի: Կանոններ պե՞տք է լինեն, թե՞ ոչ»՝ ակնհայտ է, որ հարցը հռետորական է։  

Քչերն ուշադրություն դարձրին կամ չդարձրին, որ երբ ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանում էր հարցի, փաստացի նկարագրում էր Հայաստանի թավշե հեղափոխությունը, փոխարենը հայ ֆեյսբուքյան ռեսուրսը պատվո հարց համարեց տեղը դնել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որ զարմացել էր ՀՀ վարչապետի մտքի թռիչքի վրա՝ «Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»:

Զախարովայի ասվածի մեկնաբանությունները ախտորոշում են հայկական մտքի մակարդակը: Եվ հաստատ մի լավ զվարճացրել են ՌԴ ԱԳՆ խոսնակին ու բացարձակապես անգործ թողել ՌԴ նախագահի խոսնակին՝ այդպես էլ ոչ ոք նրան չհարցրեց՝ Պուտինը միայն Գուայդոյի՞ն նկատի ուներ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը ընկալվեց Զախարովայի պրիզմայով ու մի կողմ դրեց բազում հարցեր:

Դիցուկ՝ երբ ՀՀ վարչապետը գնում է ՌԴ և հանդիպելու է ՌԴ նախագահին ու հանդիպմանը մասնակցելու է ՌԴ ԱԳ նախարարը, ինչու՞ ՀՀ ԱԳ նախարարը մնում է Երևանում: ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումները խոչընդոտ չէին, կարելի էր փոխել հանձնաժողովների նիստերի ու նախարարների ԱԺ գալու օրերը: Կամ՝ տնտեսական համաժողովում Հայաստանը ներկայացված էր միայն քաղաքակա՞ն մակարդակով, իսկ արտադրակա՞նը, կամ արդյոք ՀՀ-ն տաղավար ունե՞ր համաժողովում: Կամ՝ վարչապետի և այլ պետությունների ղեկավարների հանդիպումների արդյունքում որևէ համաձայնագիր կնքվե՞ց: Միանշանակ այս հարցերը հռետորական չեն, աշխատակարգային են և պրագմատիկ պատասխաններ են ակնկալում: Այլապես ստեղծվում է տպավորություն, որ ՀՀ վարչապետը գնացել էր Պետերբուրգ ներկա ստանալու, ու անօրակարգ էր նաև ՌԴ նախագահի հետ հանդիպումը: Միգուցե Վլադիմիր Վլադիմիրիչին ն խնդրում էինք՝ գազի սակագինը չբարձրացնի, որովհետև մեր տնտեսական աճի հերը կանիծի, մեկ էլ՝ «Իսկանդեր» շատ ունենք, բայց էլի ենք ուզում «Իսկանդերից» ոչ պակաս, բայց չգիտենք ինչ, ինչ կտա՝ կտա: Իրականում այնքան ենք տարված ՌԴ-ՀՀ ռազմավարական համագործակցության գաղափարով, որ մեզ թույլ չենք տալիս ստոր կասկած՝ Պուտինին պե՞տք է ՀՀ տնտեսական աճը՝ մի վարչապետի գլխավորությամբ, որ դուրս է եկել հրապարակ ու իրեն հայտարարել… Մնացածը ըստ Գուայդոյի մասին նրա խոսքի: «Ցնորվե՞լ եք»:

Անդրանիկ Հարությունյան

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են. VOA Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. Աշոտյան Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ Աղաջանյանից Իջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Ճապոնական քաղաքը ցանկանում է դառնալ լիովին «անթափոն» 2020 թվականին Ախուրյան-Բասեն ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած «Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Այս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք) ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ)
website by Sargssyan