ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒՆԻՍԻ). Գնդա­կա­հար­վել են զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րը, տե­ղի է ունե­ցել ֆուտ­բո­լի աշ­խար­հի առաջ­նու­թյան հան­դի­սա­վոր բա­ցու­մը

ՏՈՆԵՐ

Բրազիլիա՝ Սիրահարների օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի օր, Ուկրաինա՝ ֆոնդային բորսայի աշխատողների օր, Ֆիլիպիններ՝ Անկախության օր, Ֆինլանդիա՝ Հելսինկիի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903– Ցարական Ռուսաստանն ընդունել է օրենք, համաձայն որի, պետք է բռնագրավվի հայկական եկեղեցու գույքը:

1930-ծնվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը:

1969 -Երևանում տեղի է ունեցել «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

1939-ծնվել է պատմաբան Գևորգ Քիլիմջյանը:

1951-ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

1992-սկսվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, որի արդյունքում գրավվել են Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարդակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ: Հաջողությունները պայմանավորված են եղել ռուսական կողմից մոտ 100 տանկ Ադրբեջանին տալով և մարտերին ռուս վարձկանների մասնակցությամբ:

– զոհվել է Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար, ազգային հերոս Յուրի Պողոսյանը:

1993– զոհվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

2003- նորընտիր Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը:

2006- վախճանվել է Հայաստանի ռազմական հետախուզության պետ Բասենցի Ազոյանը:

2007- Երևանում բացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի նոր գրասենյակը:

2008-Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը: 2010-Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանն անդրանիկ նիստում Աշոտ Ղուլ յանին վերընտրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

2014-կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխությունների փաթեթը, ըստ որի, առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունները 3,5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:

2017-տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

1773-ծնվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ամշել Ռոտշիլդը:

1849-Լյուիս Հասլետտը արտոնագրել է հակագազը:

1867-կազմավորվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը:

1897– Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացել է արտոնագիր:

1898-հայտարարվել է Ֆիլիպինների անկախությունը:

1920– տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:

1936-սկսել է հեռարձակվել առաջին ամերիկյան կարճալիք ռադիոկայանը:

1937-գիշերը գնդակահարվել են «Տուխաչևսկու գործով» անցնող զորահրամանատարները՝ Տուխաչևսկին, Յակիրը, Ուբորևիչը, Կորկը և այլն:

1942-նացիստների կողմից ոչնչացվել է Դուգա քաղաքի գետտոն:

1955-Յակուտիայում բացվել է ալմաստի առաջին խոշոր հանքավայրը:

1990– ՌԽՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր:

1997-վախճանվել է ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ և բարդ Բուլատ Օկուջավան:

2003– վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Գրեգորի Պեկը:

2014- տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության հանդիսավոր բացումը:

2016-ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

2018-պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում:

 

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են. VOA Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. Աշոտյան Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ Աղաջանյանից Իջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Ճապոնական քաղաքը ցանկանում է դառնալ լիովին «անթափոն» 2020 թվականին Ախուրյան-Բասեն ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած «Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Այս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք) ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ)
website by Sargssyan