«Հե­ղա­փո­խա­կան մո­բի­լի­զա­ցի­ա­յի» գոր­ծի­քա­կազ­մը կա­րող է և ձա­խող­վել

eadaily.com-ը «Ընտրություններ Աբովյանում. Փաշինյանը սկսել է սխալվել, հեղափոխական էյֆորիան ցնդում է» վերնագրով հոդվածում գրում է, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի շռնդալից հաղթանակից հետո, երբ «թավշյա հեղափոխության» առաջնորդի քաղաքական միավորումը ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների ավելի քան 70% -ը, «նոր Հայաստանի» իշխանությունները ընտրական հերթական թեստավորումում փաստացի ձախողվել են: Հանրապետության չորրորդ խոշորագույն քաղաք Աբովյանում իշխանության թեկնածուն, ում համար Փաշինյանը անձամբ էր քարոզարշավ իրականացրել, թեև բավականին աննշան տարբերությամբ, բայց պարտվել է գործող քաղաքապետին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ըստ ձայների նախնական հաշվարկի, Վահագն Գևորգյանը շարունակում է մնալ Աբովյանի քաղաքապետ: Նրա օգտին քվեարկել է 8453 ընտրող: Նա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող անկուսակցական թեկնածու է: Հայաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլ յանը, որը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատարն է, ստացել է 8058 ձայն: Եվ սա այն դեպքում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ , Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ Աբովյանում մասնակցում էր նախընտրական քարոզարշավին: Աբովյանում կայացած ընտրություններում ընտրողների մասնակցությունը շատ ցածր էր ցանկալիից:

Քվեարկությանը մասնակցել է 44520 ընտրական իրավունք ունեցող ընտրողներից միայն 18176-ը (41%): Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ ներկայիս կառավարությունը որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «ոչնչացնել ԲՀԿ-ին» (ԲՀԿ-ն խորհրդարանում երկրորդ խոշոր խմբակցությունն է): Իրենց թեկնածուի հաղթանակի դեպքում իշխանությունները, իբր, նպատակ էին դրել ցույց տալ, որ Ծառուկյանը նույնիսկ իր հայրենի քաղաքում հասարակական աջակցություն չի վայելում: Նշվում էր նաև, որ դա իրականացնելու համար խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, որը ներկայիս գումարման խորհրդարանում երկու երրորդն է կազմում, մոբիլիզացրել էր իր ամբողջ ներուժը: Աբովյանում կայացած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողները արդեն իսկ հոգնել են իշխանությունների՝ հաճախ անհասկանալի կարգախոսներից, և նրանց հետաքրքրում են առօրյա հարցերի լուծումները: Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, իշխանությունները, կախված ընտրությունների արդյունքներից, երկու նախապատրաստված արձագանքներ են ունեցել: 

Եթե հաղթում է իրենց թեկնածուն, ապա սա «նոր Հայաստանի» հաղթանակն է «հակահեղափոխականների և անցյալի մնացուկների» նկատմամբ: Իսկ եթե հաղթում է Գագիկ Ծառուկյանի թեկնածուն, ինչն էլ իրականում տեղի է ունեցել, ապա դա արդար ընտրությունների անցկացման ապացույցն է: Դատելով Փաշինյանի վերջին հայտարարություններից, որտեղ մեկնաբանվել են Աբովյանի ընտրությունների արդյունքները, իշխանությունները ստիպված էին գոհանալ երկրորդ տարբերակով: Աբովյանը ցանկացած իշխանության համար ընտրական տեսանկյունից բարդ և միևնույն ժամանակ կանխատեսելի տարածք է՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ավանդական ուժեղ ազդեցությունը այնտեղ: Հայաստանի վարչապետը փորձեց ոչնչացնել Ծառուկյանի հայրենի քաղաքի այս «ընտրական վստահությունը», բայց ձախողվեց: Ծառուկյանի անձնական վարկանիշը Աբովյանում շատ բարձր է, քանի որ դա երկար տարիների աշխատանքի արդյունք է, իսկ դա հեշտ չի մոռացվում: Բացի այդ, ինչպես գիտենք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների նախասիրությունները ունեն որոշակի նրբություններ, այստեղ կարևոր է թեկնածուի անձը, քանի որ տեղացիները ճանաչում են նրան և նրա շրջապատին: Այս առումով վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն զիջում էր գործող քաղաքապետին: Իշխանությունների կողմից ռիսկային և քաղաքական տեսանկյունից սխալ քայլ էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ազգային մասշտաբի նշանակության տալու մարտավարությունը: Նիկոլ Փաշինյանը անձամբ մասնակցել է քարոզարշավին, բայց այս հեղափոխական գործիքակազմը ևս չի օգնել: Ըստ փորձագետ Հակոբյանի, իշխանությունների համար այս պարտությունը պետք է լինի ազդակ, որ զանգվածների «հեղափոխական մոբիլիզացիայի» գործիքակազմը կարող է ձախողվել կամ անգամ չգործել: Այս ամենի առաջին ահազանգը հնչել էր դեռ նոյեմբերին, երբ Փաշինյանի կազմակերպած երթը բավականին համեստ թվով մասնակիցներ ուներ:

Երկրորդ ահազանգը այն էր, երբ անցած ամիս Փաշինյանի կոչով հանրապետությունում դատարանների արգելափակումը ուղեկցվում էր մարդկանց պասիվությամբ: Բանն այն է, որ հեղափոխական էյֆորիան արդեն անցել է, և մարդկանց համար առաջին պլան են մղվել կենցաղային պահանջները, և առաջին հերթին սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ ոչ թե թավշյա հեղափոխության վերացական և «բարձրագոչ» կարգախոսները:

Կամո Խաչիկյան

Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին
Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս...
website by Sargssyan