Ոչ «ադեկ­վատ» վար­քա­գիծն ու այ­լա­կար­ծու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 10-ի կեսօրին վեց ոստիկան ներխուժել է «Ադեկվադ» h/կ-ի գրասենյակ և բերման ենթարկել Արթուր Դանիելյանին: Ընդ որում՝ ոստիկանները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ ու Դանիել յանին իրենց հետ տարել են ձեռնաշղթաներով։ Իհարկե, ավելի ուշ Դանիելյանն ազատ է արձակվել, սակայն այս իրադարձության արձագանքները լայն տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս՝ արժանանալով մի քանի միջազգային ԶԼՄ-ների ուշադրությանը։

Արթուր Դանիելյանին ձերբակալել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքներ անելու համար: Բանն այն է, որ մի քանի օր առաջ հրավիրված ասուլիսում «Ադեկվադ» h/կ-ի ղեկավարը բառացիորեն ասել էր. «...Էս ամեն ինչի արդյունքում շուտով կարողա մի օր էլ մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք ա քարով ցխել»։ Ընդ որում՝ Դանիել յանն այս կերպ արձագանքել էր այն փաստին, որ հանցակազմի բացակայության հիմքով քրգործ չէր հարուցվել իրեն Նիկոլ Փաշինյանի համակիր համարող Ջիվան Աբրահամյանի դեմ, որը շաբաթներ առաջ տեղի ունեցած հանրահավաքում սպառնացել էր «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Այլ խոսքով՝ Դանիել յանն ուղղակի կրկնել է Աբրահամյանի խոսքերը։

Եթե նույն ոստիկանությունն օրեր առաջ նույն արարքի համար քրգործ չի հարուցում, ապա Դանիել յանին ձեռնաշղթաներով ձերբակալելը կարող է իրավամբ համարվել քաղաքական հետապնդում։ Համենայն դեպս, նման երկակի ստանդարտներ կիրառվում են ավտորիտար երկրներում՝ ընդդիմադիրներին ճնշելու, նրանց լռեցնելու նպատակով։ Այս վարկածը տեղ ունի, քանի դեռ իշխանության կողմից չենք լսել ոստիկանության գործողությունները դատապարտող հայտարարություն։ Խնդիրն այն չէ, որ ես կիսում եմ «Ադեկվադի» քաղաքական հայացքները, ամենևին ոչ։ Ավելին, «Ադեկվադը» զուտ հայկական երևույթ չէ, ու նրա գործունեությունը կառուցված է քաղաքական սադրանքի տրամաբանությամբ, ինչպես դա անում են եվրոպական երկրների մի շարք ուլտրա աջ կազմակերպություններ, որոնք, սակայն, ոչ միայն չեն հետապնդվում, այլ նաև ներկայացված են Եվրախորհրդարանում, այն էլ՝ պատկառելի խմբակցությամբ։ Մի խոսքով՝ քաղաքական սադրանքը տեխնոլոգիական հնարք է, քանի դեռ դրանում չկա հանցակազմ։ Պետությունը որևէ պարագայում չպետք է տրվի սադրանքի ու կատարի ոչ համաչափ, ռեպրեսիվ գործողություններ։ Մյուս կողմից՝ անհասկանալի է երկակի ստանդարտների կիրառումը, ինչը թույլ կտա կատարվածը որակել որպես քաղաքական հետապնդում։

Իհարկե, չի բացառվում, որ քաղաքական հետապնդում ասվածը չափազանցություն է, ու իշխանություններն ուղղակի ցանկացել են հասարակության ուշադրությունը շեղել Աբովյանի ընտրություններում իրենց կրած պարտության աղմուկից։

Չբացառենք նաև, որ գործ ունենք իրավապահ մարմինների արժեհամակարգի, նրանց հին մտածողության հետ։ Այլ խոսքով՝ այլ բան է հանձնարարում Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա նույնիսկ ամենալուսավոր նպատակները «փչացվում» են իրավապահ մարմինների փնթի գործողությունների, հին գործիքակազմի հետևանքով (չեմ ուզում մտածել, որ ոստիկանությունում կամ պետական համակարգում կան մարդիկ, որոնք միտումնավոր «փչացնում» են Փաշինյանի իմիջը)։ Շատ հնարավոր է, որ ոստիկանությունը, իրավապահ մարմիններն առայժմ ադապտացված չեն նոր իրականությանը։ Սակայն, եթե դա այդպես է, ապա իշխանությունը կարող էր քաղաքական գնահատական տալ կատարվածին, իսկ գլոբալ առումով՝ վեթթինգը գուցե տարածվի ոչ միայն դատավորների, այլ նաև ողջ պետական համակարգի վրա։

Մեզանում դավադրական վարկածների պակաս չկա, ու պատահական չէ, որ անցած երկու օրերին խոսվում էր նույնիսկ այն մասին, որ իշխանությունները միտումնավոր են նման գործողությունների դիմում՝ «Ադեկվադի» դեմքով ընդդիմություն ձևավորելու համար։ Իհարկե, այս վարկածը արժանահավատ չէ, որովհետև նման չմտածված գործողություններով շատ ավելի մեծ է պետությանը հասցված իմիջային վնասը։

Կարծում եմ՝ գլոբալ առումով, առայժմ տեղին չէ խոսել քաղաքական հետապնդումների մասին, սակայն մի բան հաստատ է՝ հեղափոխության թիմը գնալով անհանդուրժող է դառնում այլակարծության հանդեպ։ Սա մի կողմից՝ ավտորիտարիզմի վերականգնման լուրջ ռիսկեր է ծնում, մյուս կողմից՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Եթե մի քանի օր առաջ Արթուր Դանիել յանի կամ նրա կազմակերպության մասին գիտեին մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդ, ապա հիմա՝ անկախ քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, նրանց մասին խոսում են ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ նաև՝ նրա սահմաններից դուրս

Հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը բազմակարծության ինստիտուտի հաստատումն է։ Եթե այդ առաքելությունն իրականություն չի դառնում, ապա չեղարկվում է նաև հեղափոխության օրակարգը։ Երբեք իշխանությունը չպետք է որոշի՝ ովքեր իրավունք ունեն զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն խմբի կամ անհատի հետ ինչպիսի քաղաքական կամ անձնական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին
Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս...
website by Sargssyan