Նրբերշիկի որակը՝ մահվան պատճառ

Պարզվում է տարիներ առաջ երկու երեխա՝ 8 և 12 տարեկան, մահացել են նրբերշիկ ուտելուց հետո: Փոքրի մոտ մահը վրա է հասել ուտելուց ընդամենը 45 հետո, իսկ տարիքով մեծի օրգանիզմը երկու օր պայքարելուց հետո է կորցրել դիմադրողականությունը, որից հետո նա ևս մահացել է:

Դեպքի մասին իմացել են պետական բոլոր պատկան մարմինները, սակայն երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերության բարի համբավը չարատավորելու համար, ամեն ինչ արել են, որ երեխաների մահվան իրական պատճառները թաքցվեն:

Դառը հիշողությունը, սակայն, չեն մոռանում ողբերգություն ապրած ընտանիքի անդամները: Եվ հիմա, երբ չնայած այդ դեպքից անցել են տարիներ, մինչ օրս նրանք մեծագույն վերապահումով են այս կամ այն ֆիրմայի կողմից արտադրած երշիկեղենն ընտրում:

«Մինչ երշիկեղեն ընտրելը մանրամասն ուսումնասիրում եմ բաղադրությունը, բայց այն ընկերությունը, որի արտադրած նրբերշիկից երկու թոռներիս կորցրեցինք ընդհանրապես չենք օգտվում: Հիմա էլ այդ ընկերությունը կա, և շարունակում է երշիկեղեն արտադրել, բայց խոսքը որ ընկերության մասին է, չեմ կարող ասել: Չեմ ուզում նաև պատմել, թե ինչպես եղավ դեպքը, բժիշներն ինչպես էին ջանում, որ պատճառները կոծկվեն:

Ցավը շատ խորն է, ամեն անգամ հիշելիս քիչ է մնում գիտակցությունս կորցնեմ, բայց ամենացավալին այն է, որ այդպես էլ չկարողացանք ապացուցել, որ երեխաների մոտ լյարդի ֆունկցիայի անբավարարության և քայքայման պատճառը նրբերշիկն է եղել: Հետո ես ինքնուրույն սկսեցի ուսումնասիրել, թե ինչ հավելումներ են օգտագործվում երշիկեղենի արտադրության մեջ ու պարզեցի, որ կան տարբեր հավելումներ, որոնք չարաշահումը երեխաների և մեծահասակների մոտ կարող է լյարդի անբավարարություն առաջացնել, այն շարքից հանել և մահվան հանգեցնել»,- Orer.am-ի հետ զրույցում նշեց երթուղայինի ուղևորը:

Մեր բոլոր ջանքերը՝ պարզելու, թե խոսքը ո՞ր ընկերության կողմից արտադրած նրբերշիկի մասին է, անհաջող էին, քանի որ տարեց կինն այդպես էլ չցանկացավ նշել ըներության անունը: Նա նշեց, որ չի ուզում պատմել նաև դեպքի մարնարամսները, քանի որ իր համար դժվար է ընտանիքին պատուհասած ողբերգությունը վերհիշելը:

Պարզապես խնդրեց, որ մենք սպառողին զգուշացնենք, որ երեխաներին ու մեծահասակներին հնարավորինս զերծ պահեն երշիկեղենից, իսկ երբ նրանք չեն կարողանում իրենց գայթակղությունը զսպել, այդ դեպքում գոնե վստահելի ապրանքանիշերի արտադրանքից օգտվեն:

Orer.am-ը լրագրողական հետաքննություն կիրականացնի, պարզելու համար թե 12 տարի առաջ հարուցված գործով ինչ եզրակացություններ են ներկայացվել: Արդյունքների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում: Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան նշված դեպքի մասին տեղեկություններ ներկայացնել, պատրաստ ենք նաև նրանց լսել: 

ԱՄՆ-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարված են. VOA Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան Այսօրվա համագումարը ՔՊ-ի դատարկախոսության THE BEST-ն էր. Աշոտյան Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պարտվեց Էդուարդ Աղաջանյանից Իջեւանի քաղաքապետը ներխուժել է քաղաքացու սեփական տարածք և հարձակվել կնոջ վրա. ահազանգ Սենատոր Էլիզաբեթ Ուորենին խիստ մտահոգում է Իրանի հետ հնարավոր պատերազմը Ճապոնական քաղաքը ցանկանում է դառնալ լիովին «անթափոն» 2020 թվականին Ախուրյան-Բասեն ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած «Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Այս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք) ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ)
website by Sargssyan