Հավակնորդ են ոչ միայն Հայաստանը կամ Վրաստանը, այլ նաև Սուրբ Աթոռը

regnum.ru-ն «Ո՞ւմ բաժին կընկնի Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգությունը. Դավիթ Գերեջի վանական համալիրի շուրջ ծագած սկանդալը շարունակում է զարգանալ» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Բաքու կատարելիք իր այցի նախօրեին նույնպես որոշել է իր ներդրումը ունենալ Դավիթ Գերեջի վանական համալիրի շուրջ ծագած գործընթացում: Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցաբերել է «մասնավոր նախաձեռնություն» և իրագործել է այն այս տարվա փետրվարին Բաքու կատարած իր այցի ընթացքում՝ հայտարարելով, որ ընդհանուր առմամբ անհրաժեշտություն է լուծել Ադրբեջանի հետ վիճելի սահմանների հարցերը և մասնավորապես Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելիության հարցը: Ըստ Կոբախիձեի, «դրա համար որևէ հիմք չկար», և ընդամենը սա օգտագործվել էր Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնելու համար: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին կտրուկ դեմ է նման եզրակացությանը: Ըստ նրա, երբ նախագահը այցելում է որևէ երկիր, նրան ներկայացվում է այցի թեմատիկան, այսինքն՝ նյութեր այն մասին, թե ինչ խոսել և ինչ թեմաներից, ներառյալ, թե ինչին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Ստացվում է, որ, փաստորեն, ճանաչվում է այն փաստը, որ վանական համալիրի խնդիրը նախապես մշակվել է դիվանագետների կողմից, և Զուրաբիշվիլին հենց դա էլ ներկայացրել է: Բայց հարցը միայն դա չէ: Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Խաթիա Մոիսցրափիշվիլիի խոսքերով, «երկու տարբեր խնդիրներ են խառնվել իրար, և դրանցից մեկը կապված է Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցի հետ, իսկ մյուսը` Դավիթ Գարեջի կատարած այցի հետ»:

Հայտնի է դարձալ, որ Զուրաբիշվիլին այնտեղ է տարել հեղինակավոր Europa Nostra կազմակերպության մասնագետների, որոնք պետք է ոչ միայն բնութագրեին այդ պատմական հուշարձանը, այլ նաև որոշեին, թե ինչքանով է պաշտպանված այն և արդյոք որմնանկարները օգնության կարիք ունեն: Արդյունքում Europa Nostra- ն հայտարարել է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրը արժեքավոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Ընդ որում, օտարերկրյա փորձագետների եզրակացությունները հիմնականում տարբերվում են ադրբեջանցի պատմաբանների այն պնդումներից, որ այդ հուշարձանը պատկանում է տասներորդ դարի սկզբի Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը: 

Ավելին, նրանք նշել են, որ «հրատապ միջամտությունը և վերականգնողական աշխատանքները պարզապես անհրաժեշտ են հուշարձանի գոյատևման համար»: Հիշեցնենք, որ Europa Nostra- ն համաեվրոպական ասոցիացիաների միավորում է, որի նպատակն է մասսայականացնել և պաշտպանել Եվրոպայի մշակութային ժառանգությունը և բնական միջավայրը: Հաագայում գտնվող այս միավորումը բաղկացած է 45 եվրոպական երկրներում գործող 250 ոչ կառավարական կազմակերպություններից: Դավիթ Գարեջի համալիրը ընդգրկված է աշխարհի ամենագեղեցիկ վայրերի ցանկում: Ադրբեջանցի մասնագետները այն համարում են «նորակառույց», և արդյունքում ստացվում է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրը ոչ միայն տարածքային վեճի տեսքով է: 1996 թվականից ի վեր Վրաստանն ու Ադրբեջանը կատարել են սահմանը հստակեցնելու աշխատանքների գրեթե 70% -ը, սակայն 2007 թվականից ի վեր սահմանների դելիմիտացիայի գործընթացում խոչընդոտներ են ծագել, և ամենացավոտ հարցերից մեկն էլ հենց այն վանական համալիրի տարածքն է, որի վերաբերյալ վեճն էլ Զուրաբիշվիլին «եվրոպական դատարան է հասցրել»: Փորձագետներն ու վերլուծաբանները դեռևս գլուխ են կոտրում այն հարցի վրա, թե ինչո՞ւ է Զուրաբիշվիլին խառնվել այս գործին, և ինչո՞ւ այս խնդիրը Վրաստանում արագորեն քաղաքականացվում է, որի արդյունքում էլ սկսվում է արծարծվել «Ադրբեջանի օկուպացիա» թեման: Այս ամբողջ պատմությանը ուշադրության է արժանացրել նաև իտալական կաթոլիկ պորտալ AsiaNews- ը: Ըստ հրապարակման, ադրբեջանցի գիտնականները, Դավիթ Գարեջին վերագրելով Կովկասյան Ալբանիային՝ այն կոչում են Կեշիկչիդագ և նշում, որ Վրաստանը դրա հետ կապ չունի, Կովկասի Ալբանիայի օրինական ժառանգորդը Բաքուն է, այնինչ վրացիների համար այս տեսակետը գիտական չէ: Ամենաբացատրելին կարող էր լինել այն, որ Զուրաբիշվիլին որոշել է հաճոյանալ վրաց Ուղղափառ եկեղեցուն: Բայց, այնուամենայնիվ, պատրիարք Իլ յա Երկրորդը կոչ է արել հրաժարվել զանգվածային բողոքի ակցիաներից: Բացի այդ, նրա կոչը պարունակում է կարևորագույն նրբերանգներ. «Եկեղեցին դեռևս չի մասնակցում քննարկումներին», «կոչ է հնչել Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին` արդարություն հաստատելու համար ինտենսիվ երկխոսություն վարելու», ինչպես նաև «մեկ այլ ուժ ուզում է շատ լուրջ խնդիրներ ստեղծել, որոնք, ցավոք, աջակցություն են ստանում մեկ այլ երկրում և պետք չէ հեշտությամբ ենթարկվել սադրանքների»: Վրաց Ուղղափառ եկեղեցու ղեկավարը չի մանրամասնել, թե որոնք են «այդ ուժերը»: Այս կապակցությամբ որոշ անդրկովկասյան քաղաքագետներ շտապել են տեսնել «ռուսական հետք»: Սակայն Մոսկվան չի մեկնաբանում իրավիճակը: Փաստորեն, պարզվում է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցը զուտ գիտական հարցի քննարկումից, կարծես թե, վերածվում է ժամանակակից քաղաքական հարցի՝ իրենից ինչ էր ներկայացնում քրիստոնեական Կովկասյան Ալբանիան: Հասկանալի է, որ Ադրբեջանը երբեք «չի տա» Կովկասյան Ալբանիան հայերին և Հայ Առաքելական եկեղեցուն: Այնուամենայնիվ, կա նաև պատճառ, որ «կովկասյան ալբանացիները» չտրվեն «ուղղափառ Վրաստանին»: Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցին չեզոք կերպով ցույց է տալիս, որ «քրիստոնեությունը արդեն իսկ հայտնվել էր ներկայիս Ադրբեջանի հողերում դեռևս առաջին դարերում, երբ Երուսաղեմից և Սիրիայից առաջին քրիստոնյա քարոզիչները սկսել են ժամանել Կովկասյան Ալբանիա», և հետագայում այդ հողերում հայտնվել են առաջին քրիստոնեական համայնքները: Թվում է, թե Բաքվի քաղաքական հայեցակարգը գծագրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կենսագիր Գրահամ Վիլսոնի վարկածի մեջ, որտեղ նա հայտարարում է, որ 4-րդ դարում ապրած Կովկասյան Ալբանիայի թագավոր Ուրնայիրը «օգնել է ստեղծել անկախ ալբանական եկեղեցի, որը ուղղակիորեն ենթարկվել է Վատիկանում գտնվող Հռոմի պապին»: Եթե այդպես է, ուրեմն պարզվում է, որ Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության հավակնորդն են ոչ միայն Հայաստանը կամ Վրաստանը, այլ նաև Սուրբ Աթոռը: Հետաքրքիր է, թե ում է նա վստահելու այդ ժառանգությունը:

Կամո Խաչիկյան

Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին
Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս...
website by Sargssyan