«Շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ». Թևան Պողոսյան

Նախկին ԱԺ պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ով հայտնի է իր անկողմնակալ մոտեցմամբ և հիմնականում անկեղծ է, անդրադարձել է նախորդ իշխանությունների ներկա կեցվածքին և մոտեցումներին: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նա մասնավորապես գրել է.

« «Իմ խղճի վրա չի նստում». երևի շատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ։ Ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր դասեր քաղելով՝ սովորում են։ Իսկ հիմա՝ մի քիչ հեռվից։ 2013 թվականին ՀՀԿ-ն առաջին անգամ սկսեց խոսել սահմանադրական փոփոխությունների մասին։ Այո, դա իրենց նախընտրական ծրագրում բացակայող կետ էր, բայց սկսեց խոսել։ Հուսամ, հենց ՀՀԿ-ի այն դեմքերը, ում «խղճի վրա չի նստում» հիմա, հարցեր կտան իրենց։

Նման հույսի հիմքն այն է, որ ես վստահ եմ, որ իրենք Հայաստանը սիրող տեսակ են, Հայաստանի համար կռիվ տվող տեսակ են։ Ես իրենց հետ կգնամ հետախուզության, չնայած որևէ ակնկալիք չունեմ, որ իրենք ինձ հետ կգան։ Իրենց որոշումը միշտ հարգանքով կընդունեմ ։ Կասեք, թե սրանից հետո ի՞նչ հարգանք։ Այո՛, հարգանք, քանի որ հասկանում եմ, որ իրենք քաղաքական պայքարի մեջ են։ Կգա՞ն այդ պայքարի արդյունքում իշխանության, թե՞ ոչ: Կարևոր չի, բայց իրենք պայքարի մեջ են, և լավագույնն այդ պայքարի ընթացքում սովորել կարողանալն է։ Այո՛, տղեք ու աղջիկներ, ձեր ամենակոշտ պայքարը իմ սովորելու ու սխալներից խուսափելու լավագույն աղբյուրն է։ Ինձ հենց այդ է պետք։

Իմ շատ սիրելի բողոքող ընկերներ, ոչ ընկերներ, բարեկամներ կամ ընդհանրապես չընդունողներ, Երբ դուք սրտանց ու սրտացավությամբ եք խոսում բացերի մասին, ես հասկանում եմ, որ դրանից կարելի է սովորել։ Երբ ժամանակին հլու ու հնազանդ, միաձայն, միանձնյա իշխանական բևեռ էիք Հայաստանում ձևավորում, երբ ձեզ ասում էին, որ լսելու ունակություն չունեք և չեք փորձում զարգացել, երբ արհամարհելը օրինաչափ էր դարձել, երբ այլ կարծիք քննարկելը ժամանակի կորուստ էիք համարում, թերևս անկեղծորեն չէիք հասկանում այդ ամենի երկարաժամկետ հետևանքները։ Իսկ ուրախ եմ, որ այդ վերաբերմունքի բացասական ու սխալ լինելը հիմա դուք լավագույնն եք հասկացել, ու հուսամ, այն օրը, երբ նորից կգաք իշխանության, այս դասը լավ սովորած կլինեք։

Եթե հիշողությունն ընտրովի չլինի, այլ ամբողջական, ու ինչ-որ չափով ժամանակագրական՝ օր, դեպք, ժամ, վիճակ, գործողություն, արած ու չարած գործողություն, ապա ես կսկսեմ հավատով լցվել, որ մի օր Հայաստանում քաղաքական կյանքը նորից կվերականգնվի։ Այսօր ինձ համար իսկապես ուրախալի իրադարձություններն են, քանի որ լսելու, քաղաքական հարգանք դրսևորելու և ինքնագնահատական տալու վարքագիծ է դաստիարակվում։ Մի քիչ էլ՝ այլ թեմայից։ Ամեն օր լսելով ՀՀԿ ու իրենց մերձավորների գնահատականները Սահմանադրական երաշխավորի մասին՝ ինքս ինձ հարց եմ տալիս՝ «Եթե այսպիսի արդյունք եմ ուզում, ի՞նչ գործողություն եմ անելու»։

Հազար բան է մտքովս անցնում, բայց երբ վերլուծում եմ առկա իրավիճակը, ցանկությունս ու գործողության հասնելու ռեսուրսներս, հասկանում եմ, որ ունեմ-չունեմ, երկու գործիք ունեմ, քանի որ դրանցից դուրս ինքս եմ դառնալու Սահմանադրության խախտող։ Հանկարծ զանգ ես ստանում, ու պարզվում է, որ ուզածներն այն է, որ Նախագահն անի այն, ինչ կարող էր անել ՀՀ նախագահը մինչ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունը։ Սա նշանակում է, որ կողքիդ կանգնած շատ հարազատ ու լուրջ մարդիկ նույնպես ճիշտ չեն պատկերացնում ո՛չ այսօրվա Նախագահի իրավական լիազորությունները, ո՛չ էլ քաղաքական ռեսուրսը։ Բայց իրական զավեշտն այն է, որ ժամանակին, երբ օրենք էիք ընդունում, ինքներդ մոռացել էիք զսպման ու հավասարակշռման անհրաժեշտությամ մասին։ Հուսամ, սա կլինի ամենագլխավոր դասը բոլորիս համար։

Մենք որպես հասարակություն պետք է սովորենք ապրել ոչ միայն այսօրվա օրով, այլև ապագա ցանկացած հնարավոր իրավիճակի պատկերացմամբ, ու գիտակցենք, որ այդ նույն ապագայում էլ միասին պետք է հաղթահարենք մեր խնդիրները։ Բա մի հատ մտածեիք, որ «լսի, բա որ գլխներիս մի հատ «հասնի», ի՞նչ ա լինելու»... Հիմա այդ պահն է: Մտածե՞լ էիք այն ժամանակ այս մասին: Եվ միգուցե հիմա ժամանակն է այլոց մեջ մեղավորներ փնտրելու փոխարեն վերլուծել ու հասկանալ, թե ժամանակին մեզանից յուրաքանչյուրն ինչ դերակատարում է ունեցել այն գործընթացներում, որ այսօր հանգեցրել են նման իրավիճակի։ Դե ինչ՝ դասեր ու դասեր....

Բայց նորից կրկնեմ՝ ես ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ենք ստանում ինչպես պատռել դիմակներ, այնպես էլ հասկանալ, որ ապագայի համար ձևավորվում են քաղաքական գործիչներ, ձևավորվում է փայլուն ու ուժեղ ընդդիմություն ունենալու հնարավորություն, ինչպես նաև լուրջ ու հայրենասեր իշխանություն։ Արմեն ջան, Արփի ջան, ու էլի շատ հարազատ ջաններ, ինչպես նաև մի քանի ոչ-ջաններ, Մեկ ա՝ ես չեմ պատկերացնում, որ իմ երկիրն առանց ձեզ ավելի հզոր կլինի: Ո՛չ, հենց ձեզանով ենք նաև ավելի հզոր:

Բայց լավ հասկանալով ձեր քննադատությունները՝ հասկանում եմ նաև, որ եթե դուք այսօր նորից իշխանություն լինեիք, ապա նույն այդ ձեր քննադատությունները հնչեցնելու էին ձեր ընդդիմադիրները: Գիտեմ, որ դուք էլ եք լավ հասկանում, ու մի տեսակ հույս ունեմ, որ գիտակցելով բոլոր ձեր նախկին բացերն ու սխալները, կօգնեք ապագայում էլ ավելի հզոր Հայաստան կառուցելու։ Ես հուսով եմ, որ ազնիվ խոսքս ձեզ ոչ թե նեղացնելու է, այլ պարզապես կոչ է անելու մեղադրական իրավիճակից դուրս գալ ու կոնստրուկտիվ դաշտ մտնել։

Ես իրականում պատասխան չեմ ակնկալում, այլ արդյունք։ Ազատ եք ցանկացած խոսք ինձ ասելու։ Ես հանգիստ եմ վերաբերվում, քանի որ այն մարդկանց, ում հետ ճանապարհ եմ անցել, հաց եմ կիսել, «ցավի ոտը կոտրել» կամ խնդիր եմ լուծել, փորձում եմ չկորցնել։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, ես համարում եմ, որ մենք պետք է սովորենք միասին ապրել ու առաջնորդվել ոչ թե «լավ ու վատ հայ», այլ «շատ ու քիչ հայ» նշանաբանով, որպեսզի կառուցենք մեծ Հայաստան:

Բայց այս պարագայում ընտրությունը միայն իմը չի, այլ նաև ձերը։ Հասկանում եմ, որ շատերը կզարմանան, միգուցե չընկալելով ինչի մասին է այս ամենը, կհիասթափվեն: Ոմանք կարող են գնահատել, մի մասն էլ կուրախանա։ Բայց մեր դասը խորն է, ու փորձենք մեր դասը սովորելով, միասին դառնալ առնվազն մի պատվիրանի իրական հետևորդ՝ վարվի՛ր ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ ուրիշները վարվեն քեզ հետ։

Ու իմ ասած՝ դուխով»:

Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին
Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս...
website by Sargssyan