Բացահայտենք «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պահվող գանձերը

Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը, որտեղ ներկայացված են մեր թվարկությունից առաջ 4-3 հազարամյակներից վաղ բրոնզեդարից մեզ հասած ժառանգության հրաշալի նմուշներ: Թանգարանին է պատկանում նաև շուրջ երեք հեկտար հողատարածք, որտեղ ցուցադրված են մեր նախնիների կացարանները:

Մասնաճյուղի վարիչ Աստղ Պողոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ այս տարի թանգարանի այցելուների թիվն ավելացել է: Ու թեև թանգարանն այսօր ունի ենթակառուցվածքների, լուսավորության խնդիրներ, սակայն այդ ամենն, ըստ պաշտոնակատարի, լուծել հնարավոր է, պարզապես շատ աշխատել է հարկավոր:

«Կարծում եմ, որ մինչև հաջորդ տարի նման խնդիրներն արդեն լուծված կլինեն: Բայց մինչ այդ, բոլորին հրավիրում եմ ծանոթանալու մեր ցուցանմուշներին, քանի որ իսկապես բացառիկ հուշարձան ունենք: Երևանն այնպիսի բացառիկ հարստություն ունի, որի մասին պետք է յուրաքանչյուրն իմանա, հատկապես հայաստանցիները, որպեսզի իմանան, թե ինչպիսի հարուստ ժառանգություն մենք ունենք և ինչպիսի գանձեր են թաքնված մեր կողքին: Կարևորում եմ նաև, որ մեր ազգաբնակչությունը խնամքով վերաբերվի այն ամենին ինչ ունենք, քանի որ եթե իմանանք մեր անցյալը, ներկան ևս կկարողանանք ավելի ճիշտ ընկալել և արժևորել»,- ասաց Ա. Պողոսյանը:

Թանգարանում պահվող և ցուցադրվող ցուցանմուշները պատմում են, թե ինչքան զարգացած հարուստ մշակույթ են ունեցել մեր նախնիները և ինչպես են կարողացել տարբեր նյութերից աշխատանքային գործիքներ ու կենցաղային բարձրաճաշակ առարկաներ պատրաստել: Հնավայրի պեղումների ժամանակ հայտնաբերված իրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաև, որ տեղի բնակիչները նստակյաց կյանք են վարել, զբաղվել են անասնապահությամբ, մշակել են նաև հացահատիկ, մանել թելեր և այլն: Մեր նախնիների աշխատանքային գործիքներից է եղել նաև մանգաղը որը պատրաստել են խոշոր եղջերավոր կենդանիների ծնոտի հատվածից:

«Ատամները հեռացնում էին և փոսերի մեջ օբսիդիանի միջուկներ էին տեղադրում: Փաստորեն մեր նախնիները շատ լավ գիտեին, որ այն բավականին ամուր և սուր քար է, որն այսօր էլ օգտահործվում է բժշկության մեջ: Շենգավթյան մշակույթի ամենաբնորոշ նմուշներից են նաև վաղ բրոնզեդարյան ժամանակշրջանի սև փայլեցված և բարձրորակ մշակում ունեցող խեցեղենը: Մետաղական փայլի հասցված մշակումը տիպիկ է այս ժամանակշրջանի խեցեղենի համար, որը ևս վկայում է մեր նախնիների բարձր հմտությունների և ճաշակի մասին: Այդ ժամանակաշրջանին բնորոշ են բարձր էսթետիկ հատկությունները, որը երևում է նաև մեզ հասած անոթների որակից ու զարդանախշերից: Հետագայում, միջին բրոնզեդարում այս մշակույթի անկումից հետո արդեն ի հայտ են գալիս կարմրադարչնագույն գույներով անոթներ»,- ասաց Ա. Պողոսյանը:

Ցավոք, հետագա դարերում կորստյան է մատնվել խեցեղենի սև փայլեցման այդ տեխնոլոգիան, որի վկայութնունն է այն, որ հետագա դարերում նման նշակում ունեցող խեցեղեն այլևս չի հանդիպում: Դա խոսում է տվյալ մշակույթի անկման մասին, որը հետագայում, ցավոք, այլևս չի վերականգնվել:

Թանգարանի տարածքում ցուցադրվող կլոր և ուղղանկունաձև իրար հաջորդող կացարանները նույնպես շենգավթյան մշակույթի մասն են կազմում: Բոլոր կացարանների կենտրոններում եղել են կավե օջախներ: Թանգարանում ներկայացված են նաև բրոնզե դարից մեզ հասած մետաղի հալոցիկներ, կաղապարներ, ասեղներ և այլ նմուշներ:

Անկեղծ ասած, դժվար է մեկ հոդվածով անդրադառնալ այն ամենին, ինչ այսօր խնամքով պահպանվում է արգելոց-թանգարանում, ուստի առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք այն ամենն, ինչ ցուցադրված է, ինչպես նաև պահվում  ու պահպանվում է պատմության էջերում: 

 

Արմինե Գրիգորյան

Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին
Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս...
website by Sargssyan