Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ջերմորեն ողջունել ներկաներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից, գալա համերգի ընթացքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մասնակից մի քանի տասնյակ պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել կատարումներով` ներկայացնելով իրենց ազգային մշակույթը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

«Ասիական քաղաքակրությունների երկխոսություն» համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից: Համաժողովի նպատակն է ամրապնդել ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

 
 
 
 
 
 
 

 

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո)
website by Sargssyan