Պտույտ ի շրջանս յուր

2018 թվականի հայաստանյան իրադարձությունները փաստեցին, որ Արցախում նույնպես անհրաժեշտություն է դարձել արմատական փոփոխություններ իրականացնել: Գործող իշխանությունները հապճեպ արձագանքեցին՝ հայտարարելով բարեփոխումների մեկնարկի մասին: Մի խումբ ղեկավարներ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից և անմիջապես նշանակվեցին այլ պաշտոններում: Գումարելիների տեղափոխությունից գումարը չփոխվեց, ինչը հանրության շրջանում նախ տարակուսանքի, ապա դժգոհության առիթ տվեց: Արդյունքում մեկ տարի անց ունենք այն, ինչ մեկ տարի առաջ: Իսկ մեկ տարի անց Արցախը շարունակում է մնալ անորոշության մեջ: Հիմնական պատճառը ոչ այնքան սպասվող համապետական ընտրություններն են, այլ հանրության կյանքում դրական առումով էական տեղաշարժի բացակայությունն է:

Մեր բնակիչները չեն վստահում օրենսդիր և գործադիր իշխանություններին, ինչը ուղղակիորեն շաղկապված Է մի շարք արատավոր գործընթացների հետ, որոնք արտահայտվում են չհիմնավորված նախապատվությունների և թաքնված համաձայնությունների ու գործարքների տեսքով: իշխանության և գործարար վերնախավերի սերտաճը, որը վաղուց վերածվել է երկրի ռեսուրսները տնօրինող խմբերի միջև դաշինքի, փլուզման վտանգի տակ է, որն էլ խուճապ է առաջացրել: 
Այս ամենի ցայտուն վկայություն են հանդիսանում բնակչության հետ հանդիպումներում մեր կուսակցության կողմից իրականացված հարցման արդյունքները, որի համաձայն, գործող իշխանության, որը նախորդի տրամաբանական շարունակությունն է, վստահության քվեն հազիվ անցնում է 10տոկոսի շեմը: Առայժմ ձեռնպահ մնալով հեղափոխական գործընթացներից, մեր կուսակցությունը փաստում է, որ իշխանության նման վարքագիծը վաղը կամ մյուս օրը կհասցնի հեղափոխության՝ հարցականի տակ դնելով 2020թվականի ընտրությունները: 
Այո, մենք հասկանում ենք, որ ցանկացած պահի պատերազմը կարող է ծեծել մեր երկրի դարպասները, այո, մեզ հակացուցված է ցնցումային իրավիճակը, այո, մենք համբերատար և սառը դատողություն ունեցող քաղաքացիներ ենք, այո, անկախ ամեն ինչից, մենք միշտ պատրաստ ենք կյանքի գնով մեր երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, սակայն այս ամենը պետք է գիտակցի առաջին հերթին իշխանությունը և այս հանգամանքը ոչ թե տարիներ շարունակ պետք է օգտագործեր որպես ցնցումները բացառելու պատճառ , այլ պատճառ՝ վերջ տալու անորոշությանը և ձեռնամուխ լինել արմատական բարեփոխումների իրականացմանը: 
Հանրահայտ է, որ ցանկացած անորոշություն առաջացնում է տագնապ, ինչն էլ իր հերթին ագրեսիվ գործողությունների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Ոմանց թվում է, որ ագրեսիան, դա ուժի, հզորության դրսևորման ձև է, մինչդեռ հոգեբանական տեսանկյունից՝ անորոշության, տագնապի, վախի, հեռանկարի բացակայության զգացումն է առաջացնում ագրեսիա, որը իշխող համակարգի նկատմամբ օրինաչափորեն արտահայտվում է հեղափոխության ձևով։ Արցախի իշխանություններն իրենց իներտ գործելակերպով, հանրության շրջանում տեղի ունեցող խմորումների հանդեպ դիտորդի դերակատարի անտարբեր վերաբերմունքով հանրությանը դրդում են վճռական քայլերի:

Image may contain: text
 
 
Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո)
website by Sargssyan