Ղա­րա­բա­ղյան և հայ­աստանյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­կա­սու­թյուն­նե­րը սրվել են և ջրի երես դուրս եկել

eadaily.com-ը «Փաշինյանը նպատակադրվել է մաքրել Ղարաբաղի իշխանությունը Սերժ Սարգսյանի մարդկանցից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հին ու նոր իշխանությունների միջև ներքաղաքական պայքարը աստիճանաբար ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Երևանում զանգվածային ճնշումների արդյունքում իշխանափոխությունից մեկ տարի անց «թավշյա հեղափոխության» առաջնորդ և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսում է նմանատիպ գործընթացներ Ղարաբաղում, այդ թվում՝ «եթե ոմանք փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի»: Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, որոնք Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության մեջ են, փոխաբերական իմաստով ասած, հանդիսանում են քաղաքական «հաղորդակից անոթներ»: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները անմիջականորեն ազդում են Ղարաբաղի վրա, և «թավշյա հեղափոխությունը» բացառություն չէ: Դրա ալիքները ղարաբաղյան իշխանությունները զգացին անցյալ տարվա հունիսի վերջին: Այն ժամանակ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը բռնկվել էր բողոքի ակցիաներով ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով: Այդ ամենը հանգեցրեց բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների, իսկ երկրի ներկայիս ղեկավար Բակո Սահակյանը հրապարակավ հայտարարեց, որ չունի նախագահական հավակնություններ, այսինքն՝ 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի պաշտոնում: Իրավիճակը հնարավոր եղավ լուծել Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձից հետո: «Թավշյա հեղափոխությունը» մեկ տարեկան է: Այս ընթացքում անցկացված բոլոր ընտրություններում հաղթել են Փաշինյանի կողմնակիցները, և Փաշինյանն ամրապնդել է իր դիրքերը, բայց քաղաքական կրքերը չեն հանդարտվում: Ընդ որում, ներկա իշխանությունների վարկանիշի որոշակի նվազման հետ մեկտեղ՝ Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչների ձայնը սկսել է ավելի ուժեղ հնչել: Արդյունքում, տեղեկատվական դաշտում և սոցիալական ցանցերի հայկական հատվածում իրական տեղեկատվական պատերազմ է ծավալվել: Բացի սադրիչ հեռուստատեսային և տեղեկատվական հարձակումներից և վարկաբեկումների «արտահոսքերից», հայկական ներքաղաքական պայքարը աստիճանաբար ներառում է նաև Ղարաբաղը: Չճանաչված հանրապետության ղեկավարները բացահայտորեն կողմ են արտահայտվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման օգտին, բավականին կոպիտ երկխոսություն են ունեցել Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի հետ, և հեգնանքով են մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Փաշինյանի բանակցությունները Ալիևի հետ: Բավական է միայն հիշել Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հեգնանքով հայտարարությունը, որ չի հասկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների խոսքերն այն մասին, թե կողմերի հասարակություններին պետք է նախապատրաստել խաղաղության: Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը խնդրանքով դիմել են Հայաստանի գլխավոր դատախազություն՝ փոխելու բանտում գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Նրանց խնդրանքը մերժվել է: Ապա դիմել են երաշխավորության դիմումով: Վիտալի Բալասանյանը կրկին արտահայտվել է՝ նշելով, որ Հայաստանում ղարաբաղյան ղեկավարության պահանջը պետք է հաշվի առնվեր: Այսպիսով, ղարաբաղյան և հայաստանյան իշխանությունների հակասությունները սրվել են և ջրի երես դուրս եկել: Եթե նախկինում դրանք թաքնված բնույթ էին կրում և ընթանում էին «գորգի տակ», հիմա իշխանության վերնախավերը բացահայտ են արտահայտվում: Նույնիսկ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցած Նիկոլ Փաշինյանի և նրա նախորդի` Սերժ Սարգսյանի աշխատանքային այցերի պարզ դիտարկմամբ զգացվում է ընդդիմադիր քաղաքական բևեռների առկայություն: Սերժ Սարգսյանը շրջապատված էր այն մարդկանցով, ովքեր հարում են Ղարաբաղի ռազմական վերնախավին, իսկ Փաշինյանն ավելի շատ խոսել է հասարակ մարդկանց հետ: Այնուհետև նա, կիսվելով իր «ղարաբաղյան տպավորություններով», խստորեն դատապարտել է «ռևանշիստներին», որոնք փորձում են «Արցախը վերածել հակահեղափոխության կենտրոնի», և, եթե դա այդպես է, ապա «Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության կենտրոն»:

Արդյո՞ք Ղարաբաղում հեղափոխություն կլինի: Այս գաղափարը առավել մանրամասնորեն բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի՝ «Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա» վերնագրով հոդվածում, որտեղ նշվում է, որ հեղափոխական արժեքները կոռուպցիայի դեմ պայքարի և մենաշնորհների վերացման տեսքով պետք է կիրառվի նաև Ղարաբաղում: Ըստ այդ խմբագրականի, «ռևանշիստները չեն ուզում դա, որովհետև այս կերպ նրանք կկորցնեն Ղարաբաղում ունեցած բոլոր ազդեցությունները, նրանք կորցրել են ամբողջ աջակցությունը Հայաստանում և ամրոցներ են փնտրում Ղարաբաղում»:

Կամո Խաչիկյան

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են, նման աշխատելաոճն անթույլատրելի է. ԼՀԿ պատգամավոր (լուսանկարներ) Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Պորտուգալիայում անտառային հրդեհներ են. տարերքի դեմ պայքարել է շուրջ 2 000 հրշեժ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրերի կանխատեսում ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքմենստանի նախագահի մահվան լուրը. դեսպանատունը հերքել է այդ տեղեկատվությունը Այսօր մահացած զինծառայողը Երեւանից էր, տան միակ երեխան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո)
website by Sargssyan